Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Home


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Error
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

Every person, be it an acquaintance or a stranger, , a friend or a relative, once shall need advice in any sphere for his/her future activities. The advice he/she may receive may be very lavish, adequate, or just vise-versa – wrongful for the given situation.
In modern days, the right advice is very valuable, especially if it refers to the issues of legal sphere, for which only rightful solutions are acceptable. Otherwise, even smallest legal issues, if wrongfully dealt, may cause great dangers.
Though this web-site you may get acquainted with the activities of Advocate Vahe Hovhannisyan and get answers to the questions of your concern through contacting our office.

Be aware of your rights and protect them!

 

Sincerely Yours

Advocate Vahe Hovhannisyan

 


ՕԳՏԱԿԱՐ ՆՅՈւԹԵՐ

15.07.2017թ.

Ի՞նչ վարչական պատասխանատվություն է նախատեսված տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելու դեպքում

Պարզաբանում. 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124.3-րդDzer iravakhorhrdatuհոդվածի ստորև ներկայացված մասերով նախատեսված պահանջների համաձայն, սահմանվել է հետևյալը.

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` 20.000 ՀՀ դրամ (հոդվածի 1-ին մաս):

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցներից առաջ անցնելով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` 50 000 ՀՀ դրամ (հոդվածի 2-րդ մաս):


Կարդալ ավելին


ԻՐԱԴԱՐՁՈւԹՅՈւՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅՈւՆ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի քաղաքացիներ.

Իրավաբանական հարցերի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար, այսուհետ Դուք կարող եք յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն, զանգահարել՝ 091 51-69-31, 095 81-85-00 հեռախոսահամարներին և ստանալ Ձեզ հուզող իրավաբանական հարցերի վերաբերյալ պարզաբանումներ և խորհրդատվություն։

Քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրումը կկրի շարունակական բնույթ, որի ընթացքում քաղաքացիներին հնարավորութուն կտրվի իրենց հուզող իրավաբանական հարցերի վերաբերյալ ստանալ պարզաբանումներ և իրավաբանական խորհրդատվություն։


24.12.2016թ.

Մի՞ թե փաստաբանի հարցումներին պատասխանելու համար պաշտոնատար անձանց տրված է կամայական մոտեցում ցուցաբերելու իրավասություն...

Քաղաքացուն իրավաբանական օգնություն և Yerevani qaghaqapetփաստաբանական ծառայություններ տրամադրելու հիմքով, 21.11.2016թ.-ին փաստաբանական հարցումներ էր ներկայացվել Երևանի քաղաքապետին, ինչպես նաև Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակարանում քաղաքացիների կողմից մշտապես և փաստացի չբնակվելու հիմքով, այդ բնակարանը վերջիններիս սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու գործընթացին մասնակցելու հնարավորության վերաբերյալ համապատասխան պատասխան/պարզաբանումներ ստանալու խնդրանքով։ Ինչից ելնելով, յուրաքանչյուր փաստաբանական հարցմամբ ներկայացվել էր չորս կետեր (հարցեր և ենթահարցեր), ինչպես նաև հարցումներով ներկայացվել էր խնդրանք՝ նշելու այն բոլոր իրավական նորմերը, որոնց համաձայն իրականացվում են Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակարանները քաղաքացիներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցումը/օտարումը՝ այդ բնակարաններում հաշվառված և մշտապես (փաստացի) բնակվելու հիմքով։

Մինչդեռ, ի զարմանս ինձ, Երևանի քաղաքապետին հասցեագրված փաստաբանական հարցմանը, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձի կողմից, իմ խորին համոզմամբ ցուցաբերելով կամայականություն, տրամադրվել է գրություն պատասխան, որը, սակայն որևէ կերպ չի կարելի անվանվել պատասխան, քանի որ դրանով պարզապես մեջբերվել է ոլորտը կարգավորող որոշման մասին, նշելով, որ այն հրապարակվել է Երևանի իրավական ակտերի տեղեկագրում և տեղադրվել «Առլիս» իրավական տեղեկատվական համակարգում՝ առանց փաստաբանական հարցումով ներկայացված չորս կետերին (հարցերին և ենթահարցերին) որևէ անդրադարձ կատարելու՝ չտրամադրելով որևէ սպառիչ, վերաբերելի և հստակ պատասխաններ։ Արդյունքում առաջացնելով անորոշություն։

Կարդալ ավելին


“Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծություն

Հարգելի կայքի այցելու, սիրով տեղեկացնում եմ Ձեզ,Vahe Hovhannisyan heghinakayin verlucutyun որ իմ կողմից հրատարակվել է “Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծությունը: Վերլուծությամբ փորձ է արվել չծանրաբեռնելով ընթերցողին, ներկայացնել պետության և հասարակության մեջ փաստաբանության դերակատարության մասին հեղինակի տեսակետը և մտքերը, ինչպես նաև դրա կարևորությունը:

Հրատարակված հեղինակային վերլուծությունը հանդիսանում է այն փոքր մասը հիմնական աշխատության, որը հրատարակվելու է հետագայում` լրացնելով և զարգացնելով ներկայացված տեսակետը և մտքերը, ինչպես նաև ներառելով այն անձանց մասնագիտական տեսակետները, ովքեր հետաքրքրված են նշված թեմայով և դրա կարևորությամբ, իսկ վերլուծության վերնագիրը ներկայացվել է հարցականով, որպեսզի յուրաքանչյուր ընթերցող, ընթերցելով վերլուծությունը, փորձի նաև ինքն իրեն պատասխանել ներկայացված հարցին:

Վերլուծությունը վաճառքի ենթակա չէ և տրամադրվում է յուրաքանչյուր շահագրգիռ անձին, ով հետաքրքրված է պետության և հասարակության մեջ փաստաբանության դերակատարությամբ և դրա կարևորությամբ:

“Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծությունը կարող եք նաև ընթերցել սույն կայքում` այն բեռնելու միջոցով:


     ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐ ԵՎ ՄԱՄՈւԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

29.03.2015թ.

iravaban.net կայքին փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից 28.03.2015 թվականին տրված հարցազրույց

Ի՞նչ է հարկավոր անմեղության կանխավարկածը չխախտելու համար 

«Անմեղության կանխավարկածը կարող է ոտնահարվելV. Hovhannisyan յուրաքանչյուրի կողմից, ով անտեսում է դատական համակարգի կողմից կայացվելիք դատավճռի առկայությունը և նախքան դատավճիռը հայտարարում է, որ ինչ-որ արարքում անձը մեղավոր է, քանի որ այս դեպքում տեղի է ունենում անմեղության կանխավարկածի խախտում»,- այս մասին ասաց իրավաբան Վահե Հովհաննիսյանը: Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ և դրանով ապացուցված չէ մեղքը կոնկրետ հանցագործության կատարման մեջ, հետևաբար չի կարելի ասել, որ անձը մեղավոր է:

Պարոն Հովհաննիսյանի համոզմամբ, եթե անմեղության կանխավարկածը խախտվում է կենցաղային խոսակցությունից ելնելով կամ ինչ-որ օրինակ բերելով՝ ապա դա կարելի է համարել պարզապես զրույց, իսկ եթե դա արվում է ինչ-որ պաշտոնական անձի կողմից, ապա դրան կարելի է այլ կերպ վերաբերվել և իրավաբանորեն համապատասխան որակավորում տալ: ...

iravaban.net/81908.html

Կարդալ ավելին  



Հարգելի կայքի այցելու, այսուհետ Դուք կարող եք նաև 10facebook-ի VaheHovhannisyan.am էջին միանալու միջոցով հետևել www.vahehovhannisyan.am կայքում պարբերաբար թարմացվող տեղեկություններին, որի օգնությամբ Դուք կարող եք տեղեկանալ Ձեր իրավունքների և փաստաբան Վահե Հովհաննիսյանի փաստաբանական գործունեության մասին:

 

    http://www.facebook.com/VaheHovhannisyanam