Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

Յուրաքանչյուր մարդ, լինի ծանոթ, անծանոթ կամ ընկեր, բարեկամ, երբևէ խորհրդի կարիք է ունենում  ինչ-որ բնագավառում հետագա գործունեություն կատարելու համար: Ստացած խորհուրդները կարող են լինել շատ շռայլ, ճիշտ, նույնիսկ տվյալ գործի համար սխալ: Այս նոր ժամանակներում ճիշտ խորհուրդները շատ արժեքավոր են, հատկապես եթե վերաբերվում են իրավաբանական ոլորտի խնդիրներին, որոնց պետք է տալ ամենա ճիշտ լուծումը: Հակառակ դեպքում նույնիսկ փոքր իրավաբանական խնդիրները կարող են հանգեցնել մեծ վտանգների:
Հարգելի կայքի այցելու, կայքի պարբերաբար թարմացվող տեղեկությունների միջոցով Դուք  կարող եք տեղեկանալ փաստաբան Վահե Հովհաննիսյանի փաստաբանական գործունեության վերաբերյալ և հետադարձ կապի օգնությամբ կարող եք ստանալ Ձեզ հուզող հարցերի պատասխանները:

Եղեք տեղեկացված Ձեր իրավունքների մասին և պաշտպանեք Ձեր իրավունքները:

 

Հարգանքներով`

Փաստաբան ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 


ՕԳՏԱԿԱՐ ՆՅՈւԹԵՐ

15.07.2017թ.

Ի՞նչ վարչական պատասխանատվություն է նախատեսված տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելու դեպքում

Պարզաբանում. 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124.3-րդDzer iravakhorhrdatuհոդվածի ստորև ներկայացված մասերով նախատեսված պահանջների համաձայն, սահմանվել է հետևյալը.

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` 20.000 ՀՀ դրամ (հոդվածի 1-ին մաս):

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցներից առաջ անցնելով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` 50 000 ՀՀ դրամ (հոդվածի 2-րդ մաս):


Կարդալ ավելին


ԻՐԱԴԱՐՁՈւԹՅՈւՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅՈւՆ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի քաղաքացիներ.

Իրավաբանական հարցերի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար, այսուհետ Դուք կարող եք յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն, զանգահարել՝ 091 51-69-31, 095 81-85-00 հեռախոսահամարներին և ստանալ Ձեզ հուզող իրավաբանական հարցերի վերաբերյալ պարզաբանումներ և խորհրդատվություն։

Քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրումը կկրի շարունակական բնույթ, որի ընթացքում քաղաքացիներին հնարավորութուն կտրվի իրենց հուզող իրավաբանական հարցերի վերաբերյալ ստանալ պարզաբանումներ և իրավաբանական խորհրդատվություն։


24.12.2016թ.

Մի՞ թե փաստաբանի հարցումներին պատասխանելու համար պաշտոնատար անձանց տրված է կամայական մոտեցում ցուցաբերելու իրավասություն...

Քաղաքացուն իրավաբանական օգնություն և Yerevani qaghaqapetփաստաբանական ծառայություններ տրամադրելու հիմքով, 21.11.2016թ.-ին փաստաբանական հարցումներ էր ներկայացվել Երևանի քաղաքապետին, ինչպես նաև Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակարանում քաղաքացիների կողմից մշտապես և փաստացի չբնակվելու հիմքով, այդ բնակարանը վերջիններիս սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու գործընթացին մասնակցելու հնարավորության վերաբերյալ համապատասխան պատասխան/պարզաբանումներ ստանալու խնդրանքով։ Ինչից ելնելով, յուրաքանչյուր փաստաբանական հարցմամբ ներկայացվել էր չորս կետեր (հարցեր և ենթահարցեր), ինչպես նաև հարցումներով ներկայացվել էր խնդրանք՝ նշելու այն բոլոր իրավական նորմերը, որոնց համաձայն իրականացվում են Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակարանները քաղաքացիներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցումը/օտարումը՝ այդ բնակարաններում հաշվառված և մշտապես (փաստացի) բնակվելու հիմքով։

Մինչդեռ, ի զարմանս ինձ, Երևանի քաղաքապետին հասցեագրված փաստաբանական հարցմանը, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձի կողմից, իմ խորին համոզմամբ ցուցաբերելով կամայականություն, տրամադրվել է գրություն պատասխան, որը, սակայն որևէ կերպ չի կարելի անվանվել պատասխան, քանի որ դրանով պարզապես մեջբերվել է ոլորտը կարգավորող որոշման մասին, նշելով, որ այն հրապարակվել է Երևանի իրավական ակտերի տեղեկագրում և տեղադրվել «Առլիս» իրավական տեղեկատվական համակարգում՝ առանց փաստաբանական հարցումով ներկայացված չորս կետերին (հարցերին և ենթահարցերին) որևէ անդրադարձ կատարելու՝ չտրամադրելով որևէ սպառիչ, վերաբերելի և հստակ պատասխաններ։ Արդյունքում առաջացնելով անորոշություն։

Կարդալ ավելին


“Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծություն

Հարգելի կայքի այցելու, սիրով տեղեկացնում եմ Ձեզ,Vahe Hovhannisyan heghinakayin verlucutyun որ իմ կողմից հրատարակվել է “Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծությունը: Վերլուծությամբ փորձ է արվել չծանրաբեռնելով ընթերցողին, ներկայացնել պետության և հասարակության մեջ փաստաբանության դերակատարության մասին հեղինակի տեսակետը և մտքերը, ինչպես նաև դրա կարևորությունը:

Հրատարակված հեղինակային վերլուծությունը հանդիսանում է այն փոքր մասը հիմնական աշխատության, որը հրատարակվելու է հետագայում` լրացնելով և զարգացնելով ներկայացված տեսակետը և մտքերը, ինչպես նաև ներառելով այն անձանց մասնագիտական տեսակետները, ովքեր հետաքրքրված են նշված թեմայով և դրա կարևորությամբ, իսկ վերլուծության վերնագիրը ներկայացվել է հարցականով, որպեսզի յուրաքանչյուր ընթերցող, ընթերցելով վերլուծությունը, փորձի նաև ինքն իրեն պատասխանել ներկայացված հարցին:

Վերլուծությունը վաճառքի ենթակա չէ և տրամադրվում է յուրաքանչյուր շահագրգիռ անձին, ով հետաքրքրված է պետության և հասարակության մեջ փաստաբանության դերակատարությամբ և դրա կարևորությամբ:

“Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծությունը կարող եք նաև ընթերցել սույն կայքում` այն բեռնելու միջոցով:


     ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐ ԵՎ ՄԱՄՈւԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

29.03.2015թ.

iravaban.net կայքին փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից 28.03.2015 թվականին տրված հարցազրույց

Ի՞նչ է հարկավոր անմեղության կանխավարկածը չխախտելու համար 

«Անմեղության կանխավարկածը կարող է ոտնահարվելV. Hovhannisyan յուրաքանչյուրի կողմից, ով անտեսում է դատական համակարգի կողմից կայացվելիք դատավճռի առկայությունը և նախքան դատավճիռը հայտարարում է, որ ինչ-որ արարքում անձը մեղավոր է, քանի որ այս դեպքում տեղի է ունենում անմեղության կանխավարկածի խախտում»,- այս մասին ասաց իրավաբան Վահե Հովհաննիսյանը: Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ և դրանով ապացուցված չէ մեղքը կոնկրետ հանցագործության կատարման մեջ, հետևաբար չի կարելի ասել, որ անձը մեղավոր է:

Պարոն Հովհաննիսյանի համոզմամբ, եթե անմեղության կանխավարկածը խախտվում է կենցաղային խոսակցությունից ելնելով կամ ինչ-որ օրինակ բերելով՝ ապա դա կարելի է համարել պարզապես զրույց, իսկ եթե դա արվում է ինչ-որ պաշտոնական անձի կողմից, ապա դրան կարելի է այլ կերպ վերաբերվել և իրավաբանորեն համապատասխան որակավորում տալ: ...

iravaban.net/81908.html

Կարդալ ավելին  



Հարգելի կայքի այցելու, այսուհետ Դուք կարող եք նաև 10facebook-ի VaheHovhannisyan.am էջին միանալու միջոցով հետևել www.vahehovhannisyan.am կայքում պարբերաբար թարմացվող տեղեկություններին, որի օգնությամբ Դուք կարող եք տեղեկանալ Ձեր իրավունքների և փաստաբան Վահե Հովհաննիսյանի փաստաբանական գործունեության մասին:

 

    http://www.facebook.com/VaheHovhannisyanam