Page 34 of 37
26.01.2012թ.
Շնորհակալական նամակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ
Նիկոլա Սարկոզիին
26 հունվարի 2012 թվականին փաստաբան Վահե Հովհաննիսյանը նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին` Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի կողմից ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման կապակցությամբ:
Նամակում մասնավորապես նշված է.
Մեծարգո պարոն նախագահ. Հայտնում եմ Ձեզ իմ խորհին երախտագիտությունը Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի կողմից ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման կապակցությամբ:
Ֆրանսիան վերստին ապացուցեց համամարդկային արժեքների իր նվիրվածությունն ու ուժը:
Այսօր բացառիկ, անմոռանալի օր է հայ ժողովրդի համար, նաև նրանց համար ովքեր պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ գործած ոճիրների դատապարտման ու կանխարգելման համար:
Աշխարհի բոլոր հայերը ցնծված են ուրախությունից և արդարությունից: Այս օրն անմոռանալի է բոլոր-բոլորի համար: Ինչպես ամեն հայի սրտում այնպես էլ բոլորի հիշողության մեջ այն կամրագրվի դարերով:
Մեծարգո պարոն նախագահ`
Դուք կարողացաք կարևորել Հայոց ցեղասպանության հարցը և այն համարելով առաջնային, հասցրեցիք իր հաղթական ավարտին, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունն և երախտագիտությունը:
Ձեր անձնական հանձնառության և ներդրած անգնահատելի ավանդի շնորհիվ ընդունվեց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքը: Ուստի, ևս մեկ անգամ հայտնում եմ իմ երախտիքի խոսքը` մաղթելով Ձեզ նորանոր հաջողություններ հանուն Ֆրանսիայի և Հայաստանի, հանուն այս երկու պետությունների բարեկամության:
Հարգանքներով
Փաստաբան ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Աշխատանքային օրենսդրության պահանջների գործավարական փաստաթղթավորումը
Արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությունը Հայաստանում
Դատավորը դրսևորել է անհարգալից վերաբերմունք
|