Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Իրադարձություններ


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

22.12.2010թ.

Դատավորը դրսևորել է անհարգալից վերաբերմունք

Datavor

2010 թվականի դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Ռուբեն Կորյունի Ափինյանը քննելով իր վարույթում գտնվող քաղաքացիական գործը, դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որի վերաբերյալ փաստաբանը գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդին:

 

 

22.12.2010 թվականին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ քննության է առնվել ըստ սկզբնական հայցի` ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման, ինչպես նաև ըստ հակընդդեմ հայցի` ծնողական իրավունքների իրականացման` երեխայի հետ շփվելու, դաստիարակությանը մասնակցելու` երեխայի հետ տեսակցության օրեր և ժամեր սահմանելու, պահանջների մասին քաղաքացիական գործն: Նշված գործի քննությանը, փաստաբան Վահե Հովհաննիսյանը պաշտպանել է սկզբնական հայցով պատասխանողի և հակընդդեմ հայցով հայցվորի իրավունքները:

Ինչպես վերը նշվեց, հիշատակված գործը քննելիս, նախագահող դատավոր Ռուբեն Ափինյանը դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որի արդյունքում վերջինիս կողմից թույլ է տրվել ՀՀ օրենսդրության պահանջների խախտում, որի մասին փաստաբանը 28.12.2010 թվականին գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդին` ներկայացնելով 22.12.2010 թվականին նշված գործի քննության ընթացքում տեղի ունեցածի մասին:

Գրությամբ նշվել է հետևյալը.

22.12.2010 թվականին տեղի ունեցած նշված գործի քննության ընթացքում նախագահող դատավորի կողմից թույլ է տրվել ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ: Վերջինս, ի պաշտոնե գործելիս, 22.12.2010թ-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում չի պահպանել դատավորին համապատասխան պատշաճ վարքագիծը, թույլ է տվել էթիկայի կանոնների խախտումներ, ճնշում է գործադրել գործով մասնակցող կողմի ներկայացուցչի վրա` ձայն բարձրացնելու, բղավելու և ձեռքը սեղանին հարվածելու միջոցով, դրանով իսկ փորձելով ազդել փաստաբանի վրա, չի պահպանել համբերատարությունը գործի քննության ժամանակ, չի ցուցաբերել արժանապատիվ և կիրթ վերաբերմունք դատավարական կողմի նկատմամբ, ինչով, գտնում եմ, որ կասկածի տակ է դրել դատարանի հեղինակությունը: Նման վերաբերմունքն էլ վստահ եմ, որ անթույլատրելի է և հարիր չէ:

Ասվածը կայանում է նրանում, որ վերը նշված գործով 22.12.2010 թվականին տեղի ունեցած գործի քննության ընթացքում վերը հիշատակված գործողությունների միջոցով դատական նիստը նախագահող դատավոր Ռ. Ափինյանը թույլ չի տվել և արգելել է փաստաբանին արտահայտել իրեն հետաքրքրող հարցը և դիրքորոշումը, որպեսզի ստանա որոշակի պարզաբանում:

Նշվածն էլ հաստատվում է սույն գրությանը կից ներկայացված 22.12.2010 թվականին տեղի ունեցած տվյալ գործով քննության համակարգչային արձանագրությամբ (գործի քննության ձայնագրմամբ), որտեղից հստակ երևում է նախագահող դատավորի գործելաոճը և վերաբերմունքը դատավարական կողմի նկատմամբ: Մինչդեռ, համաձայն Հայաստանի Հանրապետության Դատական Օրենսգրքի 88-րդ հոդվածի` օրենսդիրը սահմանել է հետևյալ պահանջները.

1-ին կետ` դատավորը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչպես նաև նպաստել դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորումը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն այդ նպատակի իրականացմանը:

2-րդ կետ` դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը` ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով իր գործընկերների կողմից դրանց պահպանմանը: Նույն օրենսգրքի 89-րդ հոդվածի պահանջով էլ սահմանվել է հետևյալը.

1-ին կետ` սույն հոդվածի պահանջները վերաբերում են դատավորի ամենօրյա վարքագծին ինչպես դատարանում ի պաշտոնե գործելիս, այնպես էլ դատարանից դուրս:

2-րդ կետ` դատավորը պարտավոր է հարգել օրենքը և ենթարկվել օրենքին: Օրենսգրքի 90-րդ հոդվածով էլ սահմանվել է դատավորի պատշաճ վարքագիծը ի պաշտոնե գործելիս պահպանման պահանջները: Հոդվածի 1-ին կետով սահմանվել է հետևյալ պահանջը` սույն հոդվածի պահանջները վերաբերում են դատավորի վարքագծին, երբ նա գործում է ի պաշտոնե:

3-րդ կետի` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է, 2-րդ ենթակետով սահմանվել է`գործը քննելիս և լուծելիս ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն.

5-րդ ենթակետով էլ սահմանվել է հետևյալ պարտադիր կատարման պահանջը` համբերատար, արժանապատիվ և կիրթ վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե:

6-րդ ենթակետի համաձայն սահմանվել է` իր պարտականություններն իրականացնել անկողմնակալ: Դատավորն ի պաշտոնե գործելիս պարտավոր է զերծ մնալ խոսքով կամ վարքով կողմնակալություն ցուցաբերելուց, ինչպես նաև նման տպավորություն ստեղծելուց:

Հոդվածի 4-րդ կետի համաձայն սահմանվել է հետևյալը` դատավորը պարտավոր է գործի ելքով շահագրգռված յուրաքանչյուր անձի կամ նրա փաստաբանին հնարավորություն տալ իրականացնելու դատարանի կողմից լսվելու` օրենքով նախատեսված իրավունքը, մինչդեռ, դատական նիստը նախագահող դատավորը թույլ չի տվել և արգելել է փաստաբանին բարձրաձայնել իրեն հետաքրքրող հարցը և դիրքորոշումը, որից ելնելով կստանար որոշակի պարզաբանում և/կամ հարցի ճշտում: Նման մոտեցմամբ էլ, գտնում եմ, որ դատական նիստը նախագահող դատավորի կողմից խախտվել է նաև դատավարական կողմի լսվելու իրավունքի իրականացումը, ինչն անթույլատրելի է:

Վերը նշված նման վերաբերմունքով, դատական նիստը նախագահող դատավորը միանշանակ կասկածի տակ է դրել դատարանի հեղինակությունը և ցուցաբերել է դատավորին ոչ հարիր մոտեցում, որը արտահայտվել է նրանով, որ նախահագող դատավորը զրկել է դատավարական կողմին (գործով սկզբնական հայցով պատասխանողի ներկայացուցչին) արտահայտել և բարձրաձայնել իրեն հետաքրքրող և անհրաժեշտ հարցը, որը տեղի է ունեցել, ինչպես վերը նշվեց, ոչ պատշաճ վարքագիծ ցուցաբերելով, թույլ տալով էթիկայի կանոնների խախտումներ, գործով մասնակցող կողմի ներկայացուցչի վրա ճնշում գործադրելով, ինչն էլ տեղի է ունեցել ձայն բարձրացնելու, բղավելու և ձեռքը սեղանին հարվածելու միջոցով, դրանով իսկ փորձելով ազդել փաստաբանի վրա:

Ավելին, նիստը նախագահող դատավոր Ռ. Ափինյանի կողմից չի պահպանվել համբերատարությունը գործի քննության ժամանակ և չի ցուցաբերվել արժանապատիվ և կիրթ վերաբերմունք:

 

Վերը նշվածի հիման վրա, փաստաբանը խնդրել է օրենքով նախատեսված կարգով քննարկել և նիստը նախագահող դատավորի կողմից կատարված գործողություններում խախտում հայտնաբերելու դեպքում ենթարկել օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:

2011 թվականի մարտի 28-ի գրությամբ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար` Նորա Կարապետյանի կողմից ի պատասխան Արդարադատության խորհրդին հասցեագրված փաստաբանի 28.12.2010 թվականի գրության` տեղեկացվել է, որ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովը 11.03.2011թ. թիվ 04/11Է որոշմամբ սահմանափակվել է հարցի քննարկմամբ:

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի նման գրությունը, անկասկած արժանացրել է զարմանքի, քանի որ վստահաբար կարելի է ասել, որ անվիճելի փաստ է հանդիսանում այն, որ դատարվորը պետք է գործի այնպես, որ դատարանի նկատմամբ վստահությունը գնալով բարձրանա այլ ոչ թե նվազի` անհարգալից վերաբերմունք դրսևորելու կամ այլ գործողություն կատարելու պատճառով: