Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Главная События


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Ошибка
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

17.02.2015թ.


ՉԱՐԻՔԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՏԵՂ ՓՆՏՐԵԼ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԵՂՈւՄ

Որքան փորձում էի չանդրադառնալ վերջին օրերին քաղաքական դաշտում տեղի ունեցած իրադարձություններին, սակայն չկարողացա, հենց միայն այն պատճառով, որ հանդիսանում եմ մեր երկրի քաղաքացին՝ ում միանշանակ դուր չի գալիս երկրում ստեղծված քաղաքական դաշտի տհաճ իրավիճակը, որն էլ անկասկած հանգեցնում է բոլորիս համար բացասական հետևանքների։ Թեպետ, որպես փաստաբան փորձում եմ պահպանել այն մոտեցումը, որ փաստաբանը չպետք է քաղաքականության թոհ ու բոհում լինի՝ պարզ պատճառներից ելնելով։

Այդուամենայնիվ, պետք է փաստեմ, որ այս մի քանի օրերի ընթացքում քաղաքական դաշտում տեղի ունեցածը, մեղմ ասած, իրոք, որ տհաճ է, քանի որ ազգովի ականատես եղանք այն իրականության վեր հանմանը, որը արդեն երկար տարիներ տիրում է Հայաստանում, որի պարագայում ինքդ քեզ հարց ես տալիս՝ միթե այն ամենը ինչ երկրի նախագահը բարձրաձայնեց, նախկինում չկար, իսկ եթե կար ինչու դա ժամանակին չէր արձանագրվում և դրանից բխող անհրաժեշտ գործողություններ չէր իրականացվում և ինչու չէր կանխվում այդ չարիք կոչվածը, կամ ինչ է դա հիմա չկա, կամ էլ ինչ է եթե այդ չարիք կոչվածը արմատախիլ արվի դրանով իսկ արմատախիլ է արվելու երկրում տիրող ողջ չարիքը, թե միայն յուրովի մոտեցում ցուցաբերելով և քաղաքական կարիքից ելնելով է իրականացվում չարիքի արմատախիլ անելու գաղափարը։ Հավատացեք, այդ հարցերը տալուց և այլ հարցեր միաժամանակ առաջ գալուց հետո նաև, մեկ այլ, իմ կարծիքով ևս կարևոր հարց է առաջ գալիս՝ այդ չարիք կոչվածը արդյոք միայն մեկ տեղում է գտնվում։ Իհարկե համոզված եմ, որ կարող ենք պատասխանել՝ ոչ, քանի որ չարիք ասվածը արդեն շատ երկար տարիներ է, որ տիրում է ողջ Հայաստանով մեկ և դա այնքան է տարածված, որ շուրջ բոլորդ նայելով համոզված եմ մի քանի չարիք կգտնես։ Նույնը վերաբերում է նաև քաղաքական դաշտում տիրող իրավիճակին, որը ոչ միայն վտանգում է երկրի քաղաքական դաշտը, այլ ընդհանուր առմամբ ողջ պետությանը։ Ասվածի վառ ապացույցը կարծում եմ, որ կայանում է հենց նրանում, որ այսօր հասել ենք այն ծայրահեղ աստիճանի, որ գնալով ավելի ես համոզվում, որ եթե այսպես շարունակվի ապա այս երկրի ապագան բոլոր առումներով վտանգված է և գտնվում է չարիքի մեջ, որը նույնիսկ խոշորացույցով էլ պետք չէ նայել, որպեսզի հայտնաբերվի, ընդ որում դրանց տարածողներին ու կրողներին։

Խոսում եմ նման կերպ, քանի որ դա առավել քան հիմնավորված է հենց մեր երկրի վիճակով, որտեղ չեմ կարծում, որ կգտնվի մեկը, ով կասի թե երկրի քաղաքացին ապրում է շատ լավ կամ լավ վիճակում։ Իհարկե խոսքը չի գնում մեր հայրենի օլիգարխների մասին, քանի որ վերջիններս երկրի այս վիճակում նաև կարողացել են և կարողանում են դառնալ օլիգարխներ և տիրել ողջ երկրին և երկրի քաղաքացիներին, որի պարագայում էլ առաջացել և առաջանում են բազմաթիվ, մեղմ ասած, բացասական հետևանքներ։

Մինչդեռ, երկրի սովորական քաղաքացիները՝ մանկավարժը, բժիշկը և այլ մասնագիտություն ունեցողները, որոնք փորձում են իրենց մասնագիտությամբ ու հալալ քրտինքով վաստակել իրենց ապրուստը, հազիվ են կարողանում, որոշ դեպքերում նույնիսկ չեն էլ կարողանում, ապահովել իրենց ապրուստը, այն էլ իրականության հետ պայքար տալով։

Այս ամենով հանդերձ, չեմ կարծում, որ մեր երկրի նախագահը պետք է չարիքը միայն մեկ տեղում տեսնի և միայն քաղաքական դաշտում, այն էլ իմ կարծիքով յուրովի մոտեցմամբ։ Այն ամեն տեղ է, քանի որ, իմ խորին համոզմամբ, չարիքը դարձել է մեր համար անբաժանելի մաս, որը գնալով շատանում և զարգանում է ու ամենուր է, ինչն էլ և ժամանակին չի կանխվում։ Թեպետ փորձում եմ մտածել, որ մեր երկրի նախագահը դա տեսնում և արձանագրում է։

Հետևապես, կարծում եմ, որ եթե չարիք ենք փնտրում և ցանկանում ենք այն արմատախիլ անել, ապա կարծում եմ, որ դա մեկ տեղում չպետք է փնտրել և ոչ միայն քաղաքական դաշտում, այլ բոլոր տեղերում։ Ընդ որում սկսած յուրաքանչյուրիս մոտից, որի պարագայում միայն կարող ենք ասել, որ ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ է արձանագրված, մենք ձգտում ենք ունենալ մի պետություն, որը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին և մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունում ապահովվում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Իսկ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Պետական իշխանությունն էլ իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: Ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու լինեն կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Հետևապես, չեմ կարծում, որ ստեղծված վիճակը մեր երկրի, երկրի քաղաքացիների և քաղաքական դաշտի համար լավ կանդրադառնա, քանի որ այսպես ասած չարիքը արմատախիլ անելու գործընթացը յուրովի մոտեցմամբ իրականացնելով և ցնցումներով, հանգեցնում է մեր երկրի համար բազմաթիվ բացասական հետևանքների, որը կհանգեցնի էլ ավելի վտանգավոր չարիքների առաջացման, իսկ նման պարագայում տուժողը բոլոր դեպքերում լինում է սովորական քաղաքացին։

Մինչդեռ, ավելի քան վստահորեն կարծում եմ, որ մեր երկրի իշխանական ուժը ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ պետք է որ անեն ամեն ինչ, որ երկիրը գնալով զարգանա և հզորանա, որի պարագայում միայն երկրի քաղաքացին կզգա իրեն այս երկրի տերը և կունենա արժանապատիվ կյանք, այլ ոչ թե գնալով անել ամեն ինչ, որ շարունակենք կործանման ճանապարհը։



Կարդացեք նաև

Գյումրիում տեղի ունեցած սպանդի հեղինակը օրենքի ողջ խստությամբ պետք է ենթարկվի պատժի

Դատավարության կողմի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ապացույց պահանջելու մասին, դատարանների կողմից բավարարելու դեպքում՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե՝ իրացվել է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու իրավունքը, թե՝ ոչ, և առկա է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստ, թե՝ ոչ, կհանգեցնի իրավանորմերով սահմանված պահանջների խախտման

Հարկային ծառայության կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման փաստը ստուգելու պատրվակով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման անվան տակ իրականացված ստուգումների անցկացմամբ խախտվում է տնտեսվարող սուբյեկտի իրավունքները

Պետական պաշտոնյաների կողմից ներկայացվող Սահմանադրական Դատարանի որոշման յուրովի մեկնաբանությունների արդյունքում չպետք է խախտվեն անձանց իրավունքները

ԱՐԴՅՈ՞Ք ԱՇԽԱՏՈՂԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԽԱԽՏՎՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԻՍ

Փաստաբանների նկատմամբ մասնագիտական գործունեության արդյունքում վիրավորական խոսքեր հնչեցնելու և փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու կանխարգելման և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ քննարկում

www.vahehovhannisyan.am կայքը դարձավ 2 տարեկան

“Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության Իրավաբանական Ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից փաստաբան Վահե Հովհաննիսյանին է տրվել թիվ Ե – 037 գրությունը` Վահե Հովհաննիսյանի կողմից հեղինակած և ինստիտուտի գրադարանին տրամադրած “Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծության վերաբերյալ:

“Արմֆուդ”-ի այծի կաթի մեջ ստաֆիլակոկ բակտերիայի հայտնաբերումը դատարանի կողմից գնահատվեց որպես ոչ իրավաչափ

Արդյոք չ՞ի խախտվում անձի ազատ տեղաշարժման իրավունքը Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում ավտոտրանսպորտային միջոցների համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանատեղերին հարակից և համաչափ անվճար կայանատեղեր չնախատեսելը

“Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծություն

ՀՀ Վճռաբեկ դատարանը պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, ինչպես նաև գումարի փոխհատուցման պահանջների մասին գործով, բավարարեց բերված վճռաբեկ բողոքը

ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարեց քաղաքացու վճռաբեկ բողոքը` ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության դեմ հարուցված վարչական գործով

Պետական եկամուտների կոմիտեն կրկին խախտելով օրենքի պահանջը կազմել է ստուգման ակտ

Դատարանը վերականգնեց աշխատողի խախտված իրավունքը