- Ошибка
Page 20 of 37
14.03.2013թ. “Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծություն Հարգելի կայքի այցելու, սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ իմ կողմից հրատարակվել է “Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծությունը: Վերլուծությամբ փորձ է արվել չծանրաբեռնելով ընթերցողին, ներկայացնել պետության և հասարակության մեջ փաստաբանության դերակատարության մասին հեղինակի տեսակետը և մտքերը, ինչպես նաև դրա կարևորությունը: Հրատարակված հեղինակային վերլուծությունը հանդիսանում է այն փոքր մասը հիմնական աշխատության, որը հրատարակվելու է հետագայում` լրացնելով և զարգացնելով ներկայացված տեսակետը և մտքերը, ինչպես նաև ներառելով այն անձանց մասնագիտական տեսակետները, ովքեր հետաքրքրված են նշված թեմայով և դրա կարևորությամբ, իսկ վերլուծության վերնագիրը ներկայացվել է հարցականով, որպեսզի յուրաքանչյուր ընթերցող, ընթերցելով վերլուծությունը, փորձի նաև ինքն իրեն պատասխանել ներկայացված հարցին: Վերլուծությունը վաճառքի ենթակա չէ և տրամադրվում է յուրաքանչյուր շահագրգիռ անձին, ով հետաքրքրված է պետության և հասարակության մեջ փաստաբանության դերակատարությամբ և դրա կարևորությամբ: “Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծությունը կարող եք նաև ընթերցել սույն կայքում` այն բեռնելու միջոցով: Հարգելի կայքի այցելու, կարևորելով Ձեր տեսակետը պետության և հասարակության մեջ փաստաբանության դերակատարության վերաբերյալ, պատրաստակամ եմ հաշվի առնել Ձեր կողմից արտահայտած տեսակետը վերը նշված թեմայի, ինչպես նաև ներկայացված վերլուծության վերաբերյալ` հեղինակային վերլուծությունը հետագայում վերահրատարակելիս, որում կարող է նաև ներառվել Ձեր կողմից ներկայացված մասնագիտական տեսակետը: Կարդացեք նաև ՀՀ Վճռաբեկ դատարանը պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, ինչպես նաև գումարի փոխհատուցման պահանջների մասին գործով, բավարարեց բերված վճռաբեկ բողոքը ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարեց քաղաքացու վճռաբեկ բողոքը` ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության դեմ հարուցված վարչական գործով Պետական եկամուտների կոմիտեն կրկին խախտելով օրենքի պահանջը կազմել է ստուգման ակտ Դատարանը վերականգնեց աշխատողի խախտված իրավունքը Հարցազրույց` 21 տարիների ընթացքում ՀՀ իրավական ոլորտը բարելավվել է Շնորհավոր Ազգային տոնը`Հայաստանի Անկախության օրը Փնտրեք facebook-ում VaheHovhannisyan.am էջը Հունգարական արդարադատություն “ՆՈՐՕՐՅԱ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ՄՈՌԱՑՎՈՂ ԷՋԵՐԻՑ” ֆիլմի շնորհանդես Տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների մեկօրյա գործադուլը (բողոքի ակցիան) ՀՀ փաստաբանների կողմից անցկացվելու է մեկօրյա գործադուլ (բողոքի ակցիա) www.vahehovhannisyan.am վեբ կայքի մասին Հակերները կոտրել էին www.vahehovhannisyan.am կայքը Շնորհակալական նամակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին Աշխատանքային օրենսդրության պահանջների գործավարական փաստաթղթավորումը |