Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Իրադարձություններ


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

12.02.2016թ.


ՀՀ Վարչական Վերաքննիչ դատարանը կայացված որոշմամբ մերժեց Երևանի քաղաքապետարանի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ ՀՀ Վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ

Երեկ՝ 11.02.2016թ.-ին, թիվ ՎԴ/1271/05/15 վարչական գործով varch veraqnnich dataranՀՀ Վարչական Վերաքննիչ դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Գ. Ղարիբյանի) իր որոշմամբ մերժեց Երևանի քաղաքապետարանի կողմից ՀՀ Վարչական դատարանի 17.07.2015թ.-ին կայացված վճռի դեմ բերված բողոքը՝ ըստ հայցի Աբրահամ Հովհաննիսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» 18.03.2015թ. թիվ Վ9/8 որոշումը վերացնելու պահանջի մասին, Վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։ Միաժամանակ Երևան համայնքից հօգուտ Ա. Հովհաննիսյանի բռնագանձելով փաստաբանի վարձատրության հատուցման ենթակա գումարը։

Դրանով կրկին անգամ հաստատելով, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձի կողմից Ա. Հովհաննիսյանի նկատմամբ 18.03.2015թ. կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ9/8 որոշմամբ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավանորմերի պահանջները։

Վիճարկվող որոշման կայացման համար հիմք էր հանդիսացել այն, որ իբր Ա. Հովհաննիսյանի կողմից կատարվել է իրավախախտում՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը։ Ինչից ելնելով կազմվել էր իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, այնուհետև կայացվել էր վարչական տույժ նշանակելու մասին վիճարկվող որոշումը, համաձայն որի Ա. Հովհաննիսյանը ենթարկվել էր վարչական տույժի, այն է՝ ֆինանսական ներգործման պատասխանատվության, դրանով իսկ վտանգելով վերջինիս ֆինանսական ապահովվածությունը։ Ինչը, տվյալ դեպքում, ինչպես արդեն բազմիցս նշվել էր, նշանակում է, որ վարչական մարմինը իրականացնելով վարչական վարույթ և տվյալ պարագայում Ա. Հովհաննիսյանին ենթարկելով տույժի, իրականում ստացվում է, որ վարչական մարմնի կողմից իրականացվել էր ուղղակի կերպով անձի նկատմամբ պատժիչ ֆունկցիա։ Ինչի հիմքով նաև կարելի է ասել, որ վարչական մարմնի կողմից քաղաքացու նկատմամբ իրականացվել էր ֆինանսական պատասխանատվության ենթարկելու նպատակով հետապնդում, անտեսելով այն կարևոր հանգամանքը, որ վարչական մարմնի կողմից վարչարարություն իրականացնելիս պետք է բացառվի և վարույթի իրականացմամբ վարչական մարմինը չպետք է որդեգրի պատժողի դերը և քաղաքացու նկատմամբ իրականացնի պատժողական ֆունկցիա։

ՀՀ Վարչական Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումից ելնելով, կրկին անգամ կարելի է ասել, որ դատարանի նման մոտեցումը ողջունելի է, քանի որ, որպես արդարադատություն իրականացնող մարմին, քննելով հարուցված գործը, գտնվեց իր բարձրունքում և արձանագրեց վարչական վարույթ իրականացնող մարմնի կողմից թույլ տրված իրավախախտումները։

Ա. Հովհաննիսյանի խախտված իրավունքների վերականգնման դատական գործընթացում վերջինիս օրինական շահերն ու իրավունքները պաշտպանվել է փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից։



Կարդացեք նաև

Փաստաբան Վահե Հովհաննիսյանը ցավակցական նամակ է ուղարկել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին և Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին

ՀՀ Վարչական դատարանը բավարարել է քաղաքացու կողմից հայցադիմումով ներկայացված պահանջը ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ վերականգնելով քաղաքացու խախտված իրավունքները

Արդյո՞ք վարչական մարմինները վարչարարություն իրականացնելիս պետք է քաղաքացու նկատմամբ իրականացնեն պատժողական ֆունկցիա, թե՛ պետք է ելնեն քաղաքացու իրավունքների պաշտպանության պահպանման սկզբունքի առաջնահերթությունից

ՀԱՆԴԻՊՈւՄ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈւՄ ՀԵՆՐԻ ՐԵԶՆԻԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈւԹՅԱՆ ՀԵՏ

ՉԱՐԻՔԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՏԵՂ ՓՆՏՐԵԼ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԵՂՈւՄ

Գյումրիում տեղի ունեցած սպանդի հեղինակը օրենքի ողջ խստությամբ պետք է ենթարկվի պատժի

Դատավարության կողմի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ապացույց պահանջելու մասին, դատարանների կողմից բավարարելու դեպքում՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե՝ իրացվել է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու իրավունքը, թե՝ ոչ, և առկա է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստ, թե՝ ոչ, կհանգեցնի իրավանորմերով սահմանված պահանջների խախտման

Հարկային ծառայության կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման փաստը ստուգելու պատրվակով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման անվան տակ իրականացված ստուգումների անցկացմամբ խախտվում է տնտեսվարող սուբյեկտի իրավունքները

Պետական պաշտոնյաների կողմից ներկայացվող Սահմանադրական Դատարանի որոշման յուրովի մեկնաբանությունների արդյունքում չպետք է խախտվեն անձանց իրավունքները

ԱՐԴՅՈ՞Ք ԱՇԽԱՏՈՂԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԽԱԽՏՎՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԻՍ

Փաստաբանների նկատմամբ մասնագիտական գործունեության արդյունքում վիրավորական խոսքեր հնչեցնելու և փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու կանխարգելման և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ քննարկում

www.vahehovhannisyan.am կայքը դարձավ 2 տարեկան

“Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության Իրավաբանական Ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից փաստաբան Վահե Հովհաննիսյանին է տրվել թիվ Ե – 037 գրությունը` Վահե Հովհաննիսյանի կողմից հեղինակած և ինստիտուտի գրադարանին տրամադրած “Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծության վերաբերյալ:

“Արմֆուդ”-ի այծի կաթի մեջ ստաֆիլակոկ բակտերիայի հայտնաբերումը դատարանի կողմից գնահատվեց որպես ոչ իրավաչափ

Արդյոք չ՞ի խախտվում անձի ազատ տեղաշարժման իրավունքը Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում ավտոտրանսպորտային միջոցների համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանատեղերին հարակից և համաչափ անվճար կայանատեղեր չնախատեսելը