Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Իրադարձություններ


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

25.09.2012թ.

Դատարանը վերականգնեց աշխատողի խախտված իրավունքը

19.09.2012թ-ն, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական 5շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ դատավոր Ա. Մելքումյանի, քննելով թիվ ԵԿԴ/3010/02/11 քաղաքացիական գործը, ըստ հայցի Ջիվան Սանոսյանի (հայցվորի իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանվել և ներկայացվել է փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից) ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետի 17.09.2011թ. թիվ 417-Ա կարգադրությունը հայցվորի մասով անվավեր ճանաչելու, նախկին զբաղեցրած պաշտոնում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ընթացքում չստացած աշխատավարձի ողջ գումարի բռնագանձման պահանջների մասին, կայացրեց հայցը բավարարելու մասին վճիռ:

Այս դատական վեճի կարևորությունը կայանում է նրանում, որ տեղի էր ունեցել անարդարություն աշխատողի նկատմամբ, որի հիման վրա էլ վերջինս զրկվել էր իր աշխատանքից` առանց հաշվի առնելու, որ հայցվորը երկար տարիներ իր կյանքից նվիրել է իր աշխատանքին և աշխատանքը կատարել է բարեխղճորեն:

Կայացված վճռով, դատարանը անկասկած վերականգնել է արդարությունը և Երևանի քաղաքապետի 17.09.2011թ. թիվ 417-Ա կարգադրությունը` Ջիվան Սանոսյանին “Թիվ 5 պոլիկլինիկա” ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնից ազատելու մասով, ճանաչել է անվավեր ու հայցվոր Ջիվան Սանոսյանին վերականգնել է իր նախկին աշխատանքում` “Թիվ 5 պոլիկլինիկա” ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնում: Դատարանի վճռով սահմանվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանից հօգուտ հայցվոր Ջիվան Սանոսյանի պետք է բռնագանձվի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող միջին աշխատավարձի գումարը:

Ներկայումս, մնում է հուսալ, որ կայացված վճռի դեմ վերադաս դատական ատյան բողոքարկման դեպքում, վճիռն դատարանի կողմից կթողնվի անփոփոխ և օրինական ուժի մեջ, ինչով կհաստատվի, որ վերադաս դատական ատյանը ևս կողմ է արդարության վերականգնմանը և իրականացնում է արդարադատություն:

Գործի քննության ընթացքը կներկայացվի հետագայում:



Կարդացեք նաև

Հարցազրույց` 21 տարիների ընթացքում ՀՀ իրավական ոլորտը բարելավվել է

Շնորհավոր Ազգային տոնը`Հայաստանի Անկախության օրը

Փնտրեք facebook-ում VaheHovhannisyan.am էջը

Հունգարական արդարադատություն

“ՆՈՐՕՐՅԱ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ՄՈՌԱՑՎՈՂ ԷՋԵՐԻՑ” ֆիլմի շնորհանդես

Տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների մեկօրյա գործադուլը (բողոքի ակցիան)

ՀՀ փաստաբանների կողմից անցկացվելու է մեկօրյա գործադուլ (բողոքի ակցիա)

www.vahehovhannisyan.am վեբ կայքի մասին

Հակերները կոտրել էին www.vahehovhannisyan.am կայքը

Շնորհակալական նամակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին

Աշխատանքային օրենսդրության պահանջների գործավարական փաստաթղթավորումը

Արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությունը Հայաստանում

Դատավորը դրսևորել է անհարգալից վերաբերմունք