Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Իրադարձություններ


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

08.10.2012թ.

Պետական եկամուտների կոմիտեն կրկին խախտելով օրենքի պահանջը կազմել է ստուգման ակտ

05.10.2012թ-ին, ՀՀ Վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր 5Ռուզաննա Հակոբյանի, քննելով թիվ ՎԴ/1535/05/11 վարչական գործը, ըստ հայցի “ՎԼԱԴ-ԱՆՆԱ” ՍՊԸ-ի (հայցվորի իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանվել և ներկայացվել է փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից) ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության` 22.03.2011թ. թիվ 1308864 ակտը մասնակի վերացնելու /անվավեր ճանաչելու/ և ըստ հակընդդեմ հայցի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության ընդդեմ “ՎԼԱԴ-ԱՆՆԱ” ՍՊԸ-ի` 300.000 դրամ բռնագանձելու պահանջների մասին, կայացրեց “ՎԼԱԴ-ԱՆՆԱ” ՍՊԸ-ի հայցը բավարարելու, իսկ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության հակընդդեմ հայցը կարճելու մասին վճիռ:


Սույն դատական վեճն կարևորվում է նրանով, որ պետական եկամուտների կոմիտեն կրկին խախտելով օրենքի պահանջը, տնտեսվարող սուբյեկտին վերագրել է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում, այն է` տնտեսվարող սուբյեկտին պատկանող խանութում կատարվել է գնում, իսկ վճարված գումարը իբր չի մուտքագրվել և ՀԴՄ կտրոն չի տրամադրվել: Այն պարագայում, երբ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարագրում գնում կատարելու մասին որևէ իրավասություն չի տրվել կամ նման գործողության անցկացման վերաբերյալ որևէ գրառում չի եղել:

Կայացված վճռով, դատարանը անվիճելիորեն վերականգնել է արդարությունը` պետական եկամուտների կոմիտեի ստուգման ակտի համապատասխան մասը ճանաչելով անվավեր (վերացնելով): Մնում է հուսալ, որ կայացված վճռի դեմ վերադաս դատական ատյան բողոքարկման դեպքում, վճիռն դատարանի կողմից կթողնվի անփոփոխ և օրինական ուժի մեջ, ինչով կհաստատվի, որ վերադաս դատական ատյանը ևս կողմ է արդարության վերականգնմանը և իրականացնում է արդարադատություն, իսկ պետական եկամուտների կոմիտեն էլ ի վերջո կընդունի, որ պետք է գործել իրավական նորմերի պահանջների շրջանակներում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք, ըստ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի, իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Գործի քննության ընթացքը կներկայացվի հետագայում:



Կարդացեք նաև

Դատարանը վերականգնեց աշխատողի խախտված իրավունքը

Հարցազրույց` 21 տարիների ընթացքում ՀՀ իրավական ոլորտը բարելավվել է

Շնորհավոր Ազգային տոնը`Հայաստանի Անկախության օրը

Փնտրեք facebook-ում VaheHovhannisyan.am էջը

Հունգարական արդարադատություն

“ՆՈՐՕՐՅԱ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ՄՈՌԱՑՎՈՂ ԷՋԵՐԻՑ” ֆիլմի շնորհանդես

Տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների մեկօրյա գործադուլը (բողոքի ակցիան)

ՀՀ փաստաբանների կողմից անցկացվելու է մեկօրյա գործադուլ (բողոքի ակցիա)

www.vahehovhannisyan.am վեբ կայքի մասին

Հակերները կոտրել էին www.vahehovhannisyan.am կայքը

Շնորհակալական նամակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին

Աշխատանքային օրենսդրության պահանջների գործավարական փաստաթղթավորումը

Արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությունը Հայաստանում

Դատավորը դրսևորել է անհարգալից վերաբերմունք