Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Իրադարձություններ


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

29.10.2012թ.

ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարեց քաղաքացու վճռաբեկ բողոքը` ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության դեմ հարուցված վարչական գործով

ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարեց քաղաքացու վճռաբեկ բողոքը` ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության դեմ հարուցված վարչական գործով


519.10.2012թ-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը, քննելով թիվ ՎԴ/3448/05/11 վարչական գործով` ըստ հայցի Արմեն Վանյանի (հայցվորի իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանվել և ներկայացվել է փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից) ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ` ԴԱՀԿ ծառայություն)` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի 27.06.2011թ. որոշումը վերացնելու (անվավեր ճանաչել) և նույն մարմնին 15.11.2010թ. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված և օրինական ուժ ստացած թիվ ԵԱՔԴ/1370/02/10 գործով վճիռը (վճռի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջը) կատարելուն (ի կատար ածելու) պարտավորեցնելու պահանջների մասին, Արմեն Վանյանի անունից փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից ՀՀ Վճռաբեկ դատարան բերված վճռաբեկ բողոքը, կայացրել է վճռաբեկ բողոքը բավարարելու մասին որոշում:

Այս դատական վեճն կարևորվում է նրանով, որ ԴԱՀԿ ծառայությունը խախտելով իրավական նորմերի պահանջները, դատարանի կողմից կայացված վճիռը, որը օրինական ուժ է ստացել և դրա հիման վրա պետք է բռնագանձվեր գումար, չի կատարել: Այն պարագայում, երբ ՀՀ Քաղաքացիական Դատավարության Օրենսգրքի 14-րդ հոդվածի պահանջի համաձայն, օրենսդիրը սահմանել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։

Դիմելով ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ԴԱՀԿ ծառայության, Արմեն Վանյանը ցանկացել է վերականգնել իր խախտված իրավունքը` դատարանից պահանջելով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի 27.06.2011թ. որոշումը վերացնել (անվավեր ճանաչել) և նույն մարմնին 15.11.2010թ. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված և օրինական ուժ ստացած թիվ ԵԱՔԴ/1370/02/10 գործով վճիռը (վճռի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջը) կատարելու (ի կատար ածելու), քանի որ ըստ ԴԱՀԿ ծառայության կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման` կատարողական գործողությունների ընթացքում անհնար է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը, սակայն արգելանք է կիրառվել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող տան նկատմամբ:

Մինչդեռ, ՀՀ Վարչական դատարանը, նախագահությամբ` դատավոր Արթուր Ծատուրյանի, քննելով սույն վարչական գործն ընդդեմ ԴԱՀԿ ծառայության, 30.01.2012թ-ին կայացրեց վճիռ, որի համաձայն, դատարանը վճռել է` “1. Արմեն Բագրատի Վանյանի հայցը` ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի 27.06.2011թ. որոշումը վերացնելու (անվավեր ճանաչել) և նույն մարմնին 15.11.2010թ. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված և օրինական ուժ ստացած թիվ ԵԱՔԴ/1370/02/10 գործով վճիռը (վճռի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջը) կատարելուն (ի կատար ածելու) պարտավորեցնելու պահանջների մասին` ա) Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի 2011թ. հունիսի 27-ի որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասով` հայցը մերժել. բ) գործի վարույթը` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված և օրինական ուժ ստացած թիվ ԵԱՔԴ/1370/02/10 գործով վճիռը (վճռի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջը) կատարելուն (ի կատար ածելու) պարտավորեցնելու պահանջի մասով` կարճել։ …”:

Նշված վճռի դեմ սահմանված կարգով ՀՀ Վարչական Վերաքննիչ դատարան էր ներկայացվել վերաքննիչ բողոք` ներկայացնելով վարչական դատարանի կողմից թույլ տրված բոլոր խախտումները և վերաքննիչ բողոքի հիմնավորումները, ակնկալելով, որ վերադաս ատյանը կգտնվի իր բարձրունքում և կիրականացնի արդարադատություն` վեր հանելով ստորադաս դատարանի կողմից թույլ տրված խախտումները: Մինչդեռ, քննության արդյունքներով, Վերաքննիչ Վարչական դատարանը իր 31.05.2012թ-ի դատական ակտով ևս թույլ տալով իրավական նորմերի պահանջների խախտումներ, որոշել է` վերաքննիչ բողոքը մերժել` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2012 թվականի հունվարի 30-ի վճիռը թողնելով անփոփոխ։

Ստեղծված իրավիճակում ակամա ինքդ քեզ ասում ես, թե` այս ինչ բան է, իրավական երկիր ենք ուզում ունենալ, բայց այդ ճանապարհին բախվում ես մի իրավիճակի, երբ օրինական ուժի մեջ մտած վճիռը չի կատարվում: Դեռ մի բան էլ ավելին, դիմում ես դատարան ու ակնկալում ես արդարադատության իրականացման, բայց արի ու տես, որ դատարաններն էլ իրենց հերթին չեն ցանկանում, որ դա տեղի ունենա:

Տեսնելով երկու ստորադաս դատարանների մոտեցումը և օգտվելով Հայաստանի Հանրապետությունում գործող եռաստիճան դատական համակարգից, սահմանված կարգով հայցվորի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունից ելնելով, փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից ՀՀ Վճռաբեկ դատարան է ներկայացվել վճռաբեկ բողոք, որում բարձրացվել են այն խախտումները, որոնք այս անգամ թույլ են տրվել Վերաքննիչ Վարչական դատարանի կողմից` ակնկալելով, որ բարձր ատյանի կողմից իրավական ճիշտ գնահատական տալով վճռաբեկ բողոքի ընդունելիության մասի պատճառաբանություններին այն կնդունվի Վճռաբեկ դատարանի վարույթ և կիրականացվի բողոքի քննություն, ինչպես նաև վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերին կտրվի ճիշտ իրավական գնահատականներ:

08.08.2012թ-ին Վճռաբեկ դատարանի կողմից կայացվեց վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, ինչը անկասկած ոգևորիչ էր, քանի որ առաջնահերթ առաջ էր գալիս այն միտքը, որ բարձր ատյանը կարձանագրի այն խախտումները, որոնք թույլ են տրվել ստորադաս դատարանի կողմից և վճռաբեկ բողոքով բարձրացված հարցերին կտրվի ճիշտ իրավական գնահատականներ, իհարկե չբացառելով այն միտքը, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունվելու դեպքում էլ այն կարող է նաև մերժվել:

19.10.2012թ-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը, քննելով բերված վճռաբեկ բողոքը, կայացրել է վճռաբեկ բողոքը բավարարելու մասին որոշում, ինչը միանշանակ ողջունելի է:

Դատարանը որոշել է` “1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 31.05.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության: …”:

Որոշմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` բռնագանձման վերաբերյալ դատական ակտերի կատարողական վարույթի ընթացքում պարտապանի գույքի գտնվելու վայրի հայտնի լինելու դեպքում, արդյոք պարտապանի գտնվելու վայրի անհայտ լինելը կարող է խոչընդոտ հանդիսանալ այդ գույքի վրա բռնագանձում տարածելու համար:

Նշված իրավական հարցադրմանը պատասխանելով, Վճռաբեկ դատարանը հիմնվելով իրավական նորմերի պահանջների վրա, ի թիվս այլ հիմնավորումների, արձանագրել է հետևյալը` “… հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը և կատարողական ակտի կատարումը կապված է պարտապանի անձի հետ, իսկ եթե առկա է գույք, ապա հարկադիր կատարողը կարող է շարունակել կատարողական թերթի պահանջների կատարումը…”:

Ներկայումս մնում է հուսալ, որ կայացված որոշումից հետո, ստորադաս դատարանը գործի նոր քննություն իրականացնելիս կկայացնի ճիշտ և օրինական ու հեղինակավոր վճիռ:



Կարդացեք նաև

Պետական եկամուտների կոմիտեն կրկին խախտելով օրենքի պահանջը կազմել է ստուգման ակտ

Դատարանը վերականգնեց աշխատողի խախտված իրավունքը

Հարցազրույց` 21 տարիների ընթացքում ՀՀ իրավական ոլորտը բարելավվել է

Շնորհավոր Ազգային տոնը`Հայաստանի Անկախության օրը

Փնտրեք facebook-ում VaheHovhannisyan.am էջը

Հունգարական արդարադատություն

“ՆՈՐՕՐՅԱ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ՄՈՌԱՑՎՈՂ ԷՋԵՐԻՑ” ֆիլմի շնորհանդես

Տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների մեկօրյա գործադուլը (բողոքի ակցիան)

ՀՀ փաստաբանների կողմից անցկացվելու է մեկօրյա գործադուլ (բողոքի ակցիա)

www.vahehovhannisyan.am վեբ կայքի մասին

Հակերները կոտրել էին www.vahehovhannisyan.am կայքը

Շնորհակալական նամակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին

Աշխատանքային օրենսդրության պահանջների գործավարական փաստաթղթավորումը

Արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությունը Հայաստանում

Դատավորը դրսևորել է անհարգալից վերաբերմունք