Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Իրադարձություններ


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

05.01.2013թ.

ՀՀ Վճռաբեկ դատարանը պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, ինչպես նաև գումարի փոխհատուցման պահանջների մասին գործով, բավարարեց բերված վճռաբեկ բողոքը

2012 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը, քննելով թիվ 5ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով` ըստ հայցի Գեղամ Գալստյանի, Նորիկ Պետրոսյանի ընդդեմ Պարույր Հայրիկյանի (Պատասխանողի իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանվել և ներկայացվել է փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից)` պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու և գումարը փոխհատուցելու պահանջների մասին, Պատասխանող Պարույր Հայրիկյանի անունից փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից ՀՀ Վճռաբեկ դատարան բերված վճռաբեկ բողոքը, կայացրել է վճռաբեկ բողոքը բավարարելու մասին որոշում:

ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումը կարևորվում է նրանով, որ Վճռաբեկ դատարանը իր իրավական դիրքորոշմամբ ներկայացրել է պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջներով քննվող գործերով հայցային վաղեմության կիրառման պայմանները:

Այս գործով Հայցվորները դիմել էին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Պատասխանողի` պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, ինչպես նաև գումարի փոխհատուցման պահանջներով: Գործը քննվել է նախագահող դատավոր Գ. Խանդանյանի կողմից և 04.05.2012 թվականին, քննելով նշված գործը, դատարանը կայացրել է վճիռ, ըստ որի Գեղամ Գալստյանի և Նորիկ Պետրոսյանի հայցը բավարարել մասնակիորեն։ Այն է` Պարույր Հայրիկյանին պարտավորեցնել “Հրապարակ” օրաթերթում հրապարակելու սույն վճռի եզրափակիչ` վճռեց մասը։ Պարույր Արշավիրի Հայրիկյանից հօգուտ Գեղամ Խաչատուրի Գալստյանի բռնագանձել 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ` որպես վիրավորելու հետևանքով փոխհատուցման ենթակա գումար։ … Հայցը` մնացած մասերով, մերժել` անհիմն լինելու հիմքով։

Կայացված վճռի դեմ օրենքով սահմանված կարգով Պատասխանող Պարույր Հայրիկյանի ներկայացուցչի կողմից ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան բերվել էր վերաքննիչ բողոք` ներկայացնելով ստորադաս դատարանի կողմից թույլ տրված բոլոր խախտումները և վերաքննիչ բողոքի հիմնավորումները, ակնկալելով, որ վերադաս ատյանը կգտնվի իր բարձրունքում և կիրականացնի արդարադատություն` վեր հանելով ստորադաս դատարանի կողմից թույլ տրված խախտումները:

Մինչդեռ, քննության արդյունքներով ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 12. 07.2012 թվականին կայացրել է որոշում, համաձայն որի վերաքննիչ բողոքը մերժվել է և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 04-ի թիվ ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով կայացրած վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, որի դեպքում էլ ևս թույլ է տրվել իրավական նորմերի պահանջների խախտումներ:

Օգտվելով վերադաս դատարան բողոքարկելու իրավունքից, օրենքով սահմանված կարգով Պատասխանող Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից ՀՀ Վճռաբեկ դատարան որոշման դեմ բերվել է վճռաբեկ բողոք, որում բարձրացվել են այն խախտումները, որոնք այս անգամ թույլ են տրվել Վերաքննիչ դատարանի կողմից` ակնկալելով, որ բարձր ատյանի կողմից իրավական ճիշտ գնահատական տալով վճռաբեկ բողոքի ընդունելիության մասի պատճառաբանություններին այն կնդունվի Վճռաբեկ դատարանի վարույթ և կիրականացվի բողոքի քննություն, ինչպես նաև վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերին կտրվի ճիշտ իրավական գնահատականներ:

19.09.2012 թվականին քննարկելով որոշման դեմ Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից բերված վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցը, ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվեց վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, ինչը անկասկած ոգևորիչ էր, քանի որ առաջնահերթ առաջ էր գալիս այն միտքը, որ բարձր ատյանը կարձանագրի այն խախտումները, որոնք թույլ են տրվել ստորադաս դատարանի կողմից և վճռաբեկ բողոքով բարձրացված հարցերին կտրվի ճիշտ իրավական գնահատականներ, իհարկե չբացառելով այն միտքը, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունվելու դեպքում էլ այն կարող է նաև մերժվել:

25.12.2012 թվականին ՀՀ Վճռաբեկ դատարանը քննելով բերված վճռաբեկ բողոքը, կայացրեց վճռաբեկ բողոքը բավարարելու մասին որոշում։ Համաձայն որի ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.07.2012 թվականի որոշման՝ հայցը բավարարելու մասով վճիռն անփոփոխ թողնելու մասը և գործն այդ մասով ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Որոշմամբ Վճռաբեկ դատարանը նշել է հետևյալը (մեջբերվում է որոշման Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը)`

“ … Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

“Զանգվածային լրատվության մաuին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաuտացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինu չի ապացուցում, որ այդ փաuտերը համապատաuխանում են իրականությանը: Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամuյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման oրվանից, որին վերաբերում է հերքումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` նույն հոդվածով uահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մաuին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամuվա ընթացքում, uակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամuվա ընթացքում:

Նշված իրավական դրույթների վերաբերյալ իր իրավական մեկնաբանությունը և դիրքորոշումն է արտահայտել Վճռաբեկ դատարանը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավունքի պաշտպանության միջոցի ընտրությունը բոլոր դեպքերում կատարում է տուժողը: Վերջինս էլ կարող է մի դեպքում նախապատվություն տալ անմիջապես զանգվածային լրատվության միջոցին հերքման պահանջ ներկայացնելուն, մյուս դեպքում` իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելուն: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արտադատական կարգով խախտված իրավունքի վերականգնման համար զանգվածային լրատվամիջոցին դիմելը թեև պարտադիր պայման չէ իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու համար, այդուհանդերձ դատարանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնեն այն, թե արդյոք անձը մինչև դատարան հայց ներկայացնելը դիմել է համապատասխան լրատվամիջոցին հերքում հրապարակելու պահանջով, և այդ պահանջին զանգվածային լրատվության միջոցը որևէ ընթացք տվել է, թե ոչ:

 

Օրենսդիրը հնարավորություն է տվել շահագրգիռ անձին դատարան դիմել բոլոր դեպքերում ոչ ուշ, քան մինչև վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամիսը լրանալը` դրանում ներառելով նաև զանգվածային լրատվամիջոցին հերքման պահանջ ներկայացնելու համար նախատեսված մեկամսյա ժամկետը: Անհրաժեշտ է նաև նշել, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ անձը տեղեկանում է զրպարտության կամ վիրավորանքի մասին վեց ամիսը լրանալուց հետո, բաց է թողնվում հայցային վաղեմության ժամկետը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ ժամկետները այնպիսի ժամկետներ են, որոնց ընթացքում հայցվորը կարող է հայց ներկայացնելու միջոցով ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն։ Հետևաբար, այդ ժամկետներն իրենց բնույթով համապատասխանում են հայցային վաղեմության ժամկետին, և դրանց նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` հայցային վաղեմության վերաբերյալ կանոնակարգումները (տես` Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջների մասին թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի ապրիլի 27-ի որոշումը)։

Զարգացնելով վերոնշյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեկամսյա ժամկետը, որպես հայցային վաղեմության ժամկետ ներառված լինելով, վեցամսյա ժամկետում ենթակա է վերականգնման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածով սահմանված կարգով: Մինչդեռ վեցամսյա ժամկետի բացթողնման դեպքում այն վերականգնման ենթակա չէ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրական նման ձևակերպումը ենթադրում է, որ վիրավորանքի և զրպարտության դեպքում դրա տարածման մակարդակը նվազում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում, որից հետո առարկայազուրկ է դառնում նման պահանջի ներկայացումը: Մյուս կողմից հատկանշական է այն, որ բոլոր դեպքերում վեցամսյա ժամկետում հայցի ներկայացումը դեռևս չի նշանակում հայցային վաղեմության ժամկետի պահպանում, քանի որ այդ դեպքում իմաստազուրկ է դառնում մեկամսյա ժամկետի նախատեսումը:

Ընդհանրացնելով վերոնշյալ եզրահանգումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցային վաղեմության հարց բարձրացնելիս դատարանները նախ և առաջ պետք է գնահատեն վեցամսյա ժամկետի պահպանված լինելու հանգամանքը, ապա դրա շրջանակներում անդրադառնան մեկամսյա ժամկետի պահպանված լինելու հարցին:

Սույն գործի շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե ով է կրում հայցային վաղեմության ժամկետում հայց ներկայացված լինելու փաստն ապացուցելու բեռն այն դեպքում, երբ պատասխանող կողմը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն:

Հայցային վաղեմության ժամկետը բաց թողած լինելու կամ չլինելու փաստի ապացուցումը վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված վնասների հատուցման գործերով առանձնահատուկ է այնքանով, որքանով ժամկետի հաշվարկման սկիզբը կապված է տուժողի` տեղեկացված լինելու հետ: Այս առումով գրեթե անհնար է պատասխանողի (հայցային վաղեմություն վկայակոչող անձի) կողմից այնպիսի ապացույցների ներկայացումը, որոնք կհաստատեն նշված փաստերի առկայությունը: Այսինքն` օբյեկտիվորեն տուժողին է հայտնի կոնկրետ տեղեկատվությունն իրեն հասու լինելու ժամանակը, հետևաբար տուժողի կողմից այլ բան ապացուցված չլինելու դեպքում հայցային վաղեմության սկիզբ է համարվում համապատասխան տեղեկատվության հրապարակման օրը:

Միաժամանակ հարց է առաջանում, արդյոք բացարձակ առումով պետք է դիտարկել փաստը չապացուցելու հետևանքը նմանատիպ գործերով: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման համար անհրաժեշտ փաստերի ապացուցումը կարող է իրականացվել այնպիսի ապացույցներով, որոնք առավել հավանական են դարձնում կոնկրետ փաստի գոյությունը: Եթե ապացուցման պարտականություն կրող կողմը ներկայացրել է բացառապես անուղղակի ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ առավել հավաստի են դարձնում հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբը, ապա նման ապացույցները չպետք է մերժվեն զուտ այն հիմքով, որ ուղղակի ապացույցներ չեն:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ “Ինչ վերաբերում է բողոքի մյուս փաստարկին, որ հայցվոր կողմը բաց է թողել օրենքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետը, նույնպես անհիմն է: Մասնավորապես` հաստատվել է, որ վիճարկվող հոդվածը հրապարակվել է 2011 թվականի հուլիսի 20-ին, իսկ հայցադիմումը Դատարան մուտք է եղել 2011 թվականի դեկտեմբերի 16-ին, այսինքն` հայցվոր կողմը տվյալ դեպքում պահպանել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված վիրավորանքի պահից առավելագույնը վեցամսյա ժամանակահատվածում դատարան հայց ներկայացնելու օրենսդրական պահանջը”:

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետը հայցային վաղեմության մեկամսյա ժամկետի հաշվարկի սկիզբը պայմանավորում է անձի` վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկացված լինելու հետ:

Սույն գործով բողոքաբերը որպես հայցային վաղեմության ժամկետի սկիզբ վկայակոչել է 09.07.2011 թվականը և 20.07.2011 թվականը` “Հրապարակ” օրաթերթում վիճարկվող հոդվածների հրապարակվելու օրը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գեղամ Գալստյանի և Նորիկ Պետրոսյանի կարծիքով իրենց պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող արտահայտությունները կատարվել են “Հրապարակ” օրաթերթում հրապարակվելու եղանակով` 09.07.2011 թվականին և 20.07.2011 թվականին: Իրավունքի պաշտպանության վերաբերյալ Գեղամ Գալստյանը և Նորիկ Պետրոսյանը հայցը դատարան են ներկայացրել 16.12.2011 թվականին:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը, որպիսի պահից մեկամսյա ժամկետում իրավունքի պաշտպանության վերաբերյալ հայցադիմումը ենթակա է ներկայացման դատարան: Մինչդեռ ստորադաս դատարանները սույն քաղաքացիական գործով չեն պարզել, թե Գեղամ Գալստյանին և Նորիկ Պետրոսյանին երբ են հայտնի դարձել “Հրապարակ” օրաթերթում 09.07.2011 թվականին և 20.07.2011 թվականին հրապարակված հոդվածներով արտահայտված վերջիններիս ենթադրյալ վիրավորանքի կամ զրպարտության մաuին: Նշված փաստի գնահատման համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ 09.07.2011 թվականին և 20.07.2011 թվականին հրապարակված հոդվածները հաջորդել են հայցվորների կողմից 07.07.2011 թվականին հրապարակված հոդվածին, իսկ վերջինս լույս է տեսել 12.06.2011 թվականին “Հայոց հարց” հաղորդաշարում պատասխանողի հնչեցրած կարծիքներից հետո: Սույն փաստերը անհրաժեշտ է գնահատել դրանց փոխկապվածության մեջ` հաշվի առնելով ժամանակագրական առումով միմյանց հաջորդելու հանգամանքը: Նշվածն անհրաժեշտ է եզրահանգելու, թե արդյոք հավանական է, որ պատասխանողի վերջին հոդվածի հրապարակումից (20.07.2011 թվական) սկսած շուրջ հինգ ամիս հետո են համահայցվորները տեղեկացել իրենց իրավունքի խախտման մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման կարգը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար, որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում: … “:



Կարդացեք նաև

ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարեց քաղաքացու վճռաբեկ բողոքը` ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության դեմ հարուցված վարչական գործով

Պետական եկամուտների կոմիտեն կրկին խախտելով օրենքի պահանջը կազմել է ստուգման ակտ

Դատարանը վերականգնեց աշխատողի խախտված իրավունքը

Հարցազրույց` 21 տարիների ընթացքում ՀՀ իրավական ոլորտը բարելավվել է

Շնորհավոր Ազգային տոնը`Հայաստանի Անկախության օրը

Փնտրեք facebook-ում VaheHovhannisyan.am էջը

Հունգարական արդարադատություն

“ՆՈՐՕՐՅԱ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ՄՈՌԱՑՎՈՂ ԷՋԵՐԻՑ” ֆիլմի շնորհանդես

Տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների մեկօրյա գործադուլը (բողոքի ակցիան)

ՀՀ փաստաբանների կողմից անցկացվելու է մեկօրյա գործադուլ (բողոքի ակցիա)

www.vahehovhannisyan.am վեբ կայքի մասին

Հակերները կոտրել էին www.vahehovhannisyan.am կայքը

Շնորհակալական նամակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին

Աշխատանքային օրենսդրության պահանջների գործավարական փաստաթղթավորումը

Արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությունը Հայաստանում