Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Իրադարձություններ


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ


31.03.2016թ.


Կադաստրի որոշ պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններն ու անգործությունը ոչ միայն զարմանք է առաջացնում, այլ նաև նմանվում է զավեշտի

Արդեն երկրորդ դեպքն է, kadastri petakan komiteերբ քաղաքացուն փաստաբանական ծառայություններ տրամադրելու հիմքով և առաջացած անհրաժեշտությունից ելնելով, գրություն (փաստաբանական հարցում) է ներկայացվում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում՝ խնդրելով տրամադրել անշարժ գույքի մեկ միավորի նկատմամբ համապատասխան տեղեկատվություն՝ ներկայացնելով ընդամենը մեկ հարցադրում։ Սակայն, անհասկանալի պատճառներից ելնելով, կադաստրի կողմից ոչ թե տրամադրվում է խնդրարկված տեղեկատվությունը, այլ անհասկանալի պատճառներով պարզապես կամ տրամադրվում է այլ անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկատվություն կամ էլ մերժվում է տեղեկատվության տրամադրումը։

Կարևոր հանգամանք է հանդիսանում այն, որ երկու դեպքում էլ սահմանված չափով կատարվել են տեղեկատվության համար պահանջվող անհրաժեշտ վճարումները (1000-ական դրամները)։ Ընդ որում, այդքան էլ համամիտ չեմ, որ ընդամենը մեկ տեղեկանքի ձևով մեկ գույքային միավորի նկատմամբ տեղեկատվություն տրամադրելու համար գանձվի ներկայացված հարցադրման համար մեկ հազար դրամ, քանի որ անվիճելի է և ակնհայտ, որ մեկ գույքային միավորի նկատմամբ ներկայացված ընդամենը մեկ հարցադրման պատասխանը տրամադրվում է մեկ էջ կազմող փաստաթղթով և որի պատրաստման համար անկասկած հիշատակված գումարը չի ծախսվում։

Ինչևիցե, բարձրացված երկու դեպքերից, կցանկանաի ներկայացնել վերջին դեպքը, որը առավել քան նմանվում է զավեշտի, քանի որ այն որևէ կերպ, համենայնդեպս ինձ համար, հասկանալի չէր։

Նշված երկրորդ դեպքով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում գրությամբ (փաստաբանական հարցմամբ) դիմելով, ներկայացվել էր կոնկրետ անշարժ գույքի միավորի (հասցեն չի բացահայտվում անձնական տվյալների չբացահայտման հիմքով) վերաբերյալ մեկ պարզ հարցադրում, հիմքում դնելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի պահանջը, որպես տեղեկատվություն ստանալու իրավական հիմք։ Գրությանը կից այլ փաստաթղթերից բացի կցելով նաև տեղեկատվության տրամադրման համար օրենքով նախատեսված վճարի անդորրագրերի բնօրինակները (առաջին անդորրագիրը՝ 1000 ՀՀ դրամի՝ ներկայացված հարցադրման և խնդրարկված տեղեկատվության տրամադրման համար, իսկ երկրոդ անդորրագիրը՝ 300 ՀՀ դրամի՝ անշարժ գույքի պատշաճ վավերացված հատակագծերի տրամադրման համար)։

Նշված գրությամբ խնդրել էի անշարժ գույքի միավորի նկատմամբ տրամադրել գրավոր տեղեկատվություն՝ ներկայացնելով ներքոնշված հարցը (ընդ որում, կարևոր նկատառում՝ ներկայացվել է մեկ անշարժ գույքի միավորի նկատմամբ մեկ հարցադրում).

Այն է՝ ովքեր են հանդիսանում բնակելի տան և տնամերձ հողամասի՝ անշարժ գույքի, սեփականատերերը։ Միաժամանակ, որպես կողմնորոշում, փակագծերի մեջ նշվել էր հետևյալը՝ (նշելով սեփականատերերի ամբողջական տվյալները` անվանման, յուրաքանչյուրին պատկանող բաժնի չափի, անշարժ գույքում յուրաքանչյուրի ունեցած մակերեսի (քմ-ի) չափի, անշարժ գույքի ընդհանուր մակերեսի (քմ-ի) չափի, ինչպես նաև սեփականատերերին իրավունքի պատկանելիության տեսակի վերաբերյալ): Միևնույն ժամանակ, ներկայացվել էր խնդրանք՝ տրամադրել նշված հասցեի անշարժ գույքի միավորի՝ բնակելի տան և տնամերձ հողամասի, պատշաճ վավերացված հատակագծերը։

Մինչդեռ, կադաստրի կողմից ներկայացված գրությանը պատասխանվել է տրամադրված «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» տեղեկանքով, որով հայտնվել է հետևյալը (մեջբերվում է տեղեկանքից)՝

«Առ այն, որ կից տրամադրվում է ... փողոց ... հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N ... վկայականում նշված հողամասի և շենքի հատակագծերի լուսապատճեն՝ բնօրինակից։ Առդիր 2 էջ։ Ինչպես նաև տեղեկացնում ենք, որ վճարված չէ համապատասխան ծառայությունների մատուցման գումարը։ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 12-րդ կետով անշարժ գույքի մեկ միավորի վերաբերյալ այլ տեղեկատվության, ինչպես նաև միևնույն սուբյեկտին պատկանող գույքի առկայության վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկատվության տրամադրման համար գանձվող վճարի չափը կազմում է 1000 ՀՀ դրամ»։

Կադաստրի կողմից տրամադրված տեղեկանք պատասխանով, փաստացի ստեղծվեց մի իրավիճակ, երբ ի պատասխան գրությամբ ներկայացվածին, հասցեատեր մարմինը միայն տրամադրել է խնդրարկված անշարժ գույքի միավորի վավերացված հատակագիծը, իսկ ներկայացված հարցադրմանը՝ թե ովքեր են հանդիսանում բնակելի տան և տնամերձ հողամասի՝ անշարժ գույքի, սեփականատերերը, այդպես էլ չի պատասխանվել՝ մերժելով տեղեկատվության տրամադրումը, պատճառաբանելով, որ իբր վճարված չէ համապատասխան ծառայությունների մատուցման գումարը, ինչով թույլ տալով անձի իրավունքների ակնհայտ և կոպիտ խախտումներ։

Այսինքն, նման դեպքում, հստակ կարելի էր կարծել և ասել, որ մարմինը գանձելով ներկայացված գրությամբ առաջադրված հարցադրմանը պատասխանելու համար 1000 ՀՀ դրամ գումար, որպես համապատասխան ծառայությունների մատուցման համար գանձվող գումար, չի տրամադրվել խնդրարկված ծառայությունը՝ չտրամադրելով ներկայացված հարցադրման պատասխանը, դրանով իսկ առաջացնելով այն ողջամիտ կարծիքը, որ փաստորեն կարելի է գանձել գումար, սակայն չտրամադրել պահանջված տեղեկատվությունը։

Արդյունքում, ստեղծվել էր մի իրավիճակ, երբ կադաստրի համապատասխան պաշտոնատար անձի կողմից ցուցաբերված ոչ իրավաչափ գործողության և անգործության փաստի հիմքով, ինչպես նաև տրամադրված պատասխան տեղեկանքով, թույլ էր տրվել ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավանորմերի պահանջների խախտումներ, հանգեցնելով նրան, որ փաստաբանը փաստացի զրկվում է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքների իրականացման հնարավորությունից՝ փաստաբանին զրկելով իրականացնել իր բուն առաքելությունը` իրավաբանական օգնության ցուցաբերումը, և երկրորդ՝ դրանով իսկ խոչընդոտելով փաստաբանի գործունեությանը, որի արդյունքում նաև քաղաքացուն զրկելով իր` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու բացարձակ իրավունքից։

Վերը նշվածից ելնելով և հաշվի առնելով, որ տեղի է ունենում իրավունքների խախտումներ, ինչպես նաև օգտվելով օրենսդրությամբ ընձեռնված հնարավորությունից և հաշվի առնելով արդեն իսկ ունեցած փորձը՝ նմանատիպ խնդրի կարգավորման վերաբերյալ որպես կանոն մինչև վերադասության կարգով բողոք չներկայացվի առաջացած խնդիրը դրականորեն չի լուծվի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում ներկայացվեց բողոք՝ պաշտոնատար անձի գործողությունը, անգործությունը վերացնելու և խնդրարկված տեղեկատվությունը տրամադրելու վերաբերյալ՝ հիմքում դնելով «Փաստաբանության մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքների և ՀՀ Սահմանադրության համապատասխան իրավադրույթների պահանջները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից նախկինում կայացված որոշմամբ դատարանի դիրքորոշումը։ Միաժամանակ, հիմք ընդունելով այն, որ պաշտոնատար անձը ոչ միայն խախտել է մեջբերված օրենքների պահանջները, այլև փաստաբանի կողմից խնդրարկված տեղեկության չտրամադրումը դիտարկելով որպես ակնհայտ կերպով տեղեկատվության տրամադրման հրաժարում, ինչպես նաև փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտում, ինչն էլ դիտարկելով քրեաիրավական պատասխանատվության առաջացման լույսի ներքո, բողոքի հիմքում դնելով նաև ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան իրավանորմերի պահանջները։

Արդյունքում, առաջացած խնդիրը ստացավ դրական լուծում՝ ներկայացված բողոքի հիման վրա կադաստրի կողմից տրամադրվեց խնդրարկված տեղեկատվությունը՝ վերացնելով պաշտոնատար անձի կողմից կատարված ոչ իրավաչափ գործողության և ցուցաբերված անգործության հետևանքները։ Ուստի, կարելի է արձանագրել, որ տվյալ դեպքում տեղի ունեցավ խախտված իրավունքների վերականգնում, ինչը անվիճելի կերպով ողջունելի է։

Մինչդեռ, հստակ կարելի է փաստել, որ բողոքարկման կարիք չէր լինի և լրացուցիչ ժամանակ ու միջոցներ չէր ծախսվի, եթե համապատասխան պետական մարմնի պաշտոնատար անձի կողմից առաջնահերթ կարգով որդեգրված լիներ այն սկզբունքը, համաձայն որի պարտադիր պետք է հաշվի առնվի պետական մարմնի պաշտոնատար անձի և քաղաքացու (անձի) հետ հարաբերություններում վերջինիս իրավունքների իրականացման և պաշտպանության սկզբունքի պահպանման, ինչպես նաև իրագործման գերակայությունը։

Հետևապես, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձի կողմից ցուցաբերած նման մոտեցումից, կարելի է նաև ասել, որ դա ոչ միայն առաջացնում է զարմանք, այլ նաև այն նմանվում է զավեշտի, որի արդյունքում անկասկած խախտվում են ՀՀ օրեսդրությամբ ամրագրված պահանջները, և ինչպես վերը արդեն նշվեց, արդյունքում հանգեցնելով փաստաբանին ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքների փաստացի իրականացման հնարավորության զրկման՝ փաստաբանին զրկելով իրականացնել իր բուն առաքելությունը` իրավաբանական օգնության ցուցաբերումը, և որպես հետևանք, դրանով իսկ խոչընդոտելով փաստաբանի գործունեությանը, որի արդյունքում նաև քաղաքացուն զրկելով իր` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու բացարձակ իրավունքից, ինչը ակնհայտ կերպով իրավական պետությունում անթույլատրելի է։

Հետևաբար, անկասկած, գտնում եմ, որ պետական մարմնի յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է առաջնահերթ ելնի քաղաքացիների (անձանց) իրավունքների իրականացման և պաշտպանության սկզբունքի իրագործումից, ինչը բոլոր դեպքերում պետք է գերակա լինի քաղաքացիների (անձանց) հետ հարաբերություններում։



Կարդացեք նաև

ՀՀ Վարչական Վերաքննիչ դատարանը կայացված որոշմամբ մերժեց Երևանի քաղաքապետարանի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ ՀՀ Վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ

Փաստաբան Վահե Հովհաննիսյանը ցավակցական նամակ է ուղարկել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին և Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին

ՀՀ Վարչական դատարանը բավարարել է քաղաքացու կողմից հայցադիմումով ներկայացված պահանջը ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ վերականգնելով քաղաքացու խախտված իրավունքները

Արդյո՞ք վարչական մարմինները վարչարարություն իրականացնելիս պետք է քաղաքացու նկատմամբ իրականացնեն պատժողական ֆունկցիա, թե՛ պետք է ելնեն քաղաքացու իրավունքների պաշտպանության պահպանման սկզբունքի առաջնահերթությունից

ՀԱՆԴԻՊՈւՄ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈւՄ ՀԵՆՐԻ ՐԵԶՆԻԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈւԹՅԱՆ ՀԵՏ

ՉԱՐԻՔԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՏԵՂ ՓՆՏՐԵԼ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԵՂՈւՄ

Գյումրիում տեղի ունեցած սպանդի հեղինակը օրենքի ողջ խստությամբ պետք է ենթարկվի պատժի

Դատավարության կողմի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ապացույց պահանջելու մասին, դատարանների կողմից բավարարելու դեպքում՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե՝ իրացվել է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու իրավունքը, թե՝ ոչ, և առկա է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստ, թե՝ ոչ, կհանգեցնի իրավանորմերով սահմանված պահանջների խախտման

Հարկային ծառայության կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման փաստը ստուգելու պատրվակով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման անվան տակ իրականացված ստուգումների անցկացմամբ խախտվում է տնտեսվարող սուբյեկտի իրավունքները

Պետական պաշտոնյաների կողմից ներկայացվող Սահմանադրական Դատարանի որոշման յուրովի մեկնաբանությունների արդյունքում չպետք է խախտվեն անձանց իրավունքները

ԱՐԴՅՈ՞Ք ԱՇԽԱՏՈՂԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԽԱԽՏՎՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԻՍ

Փաստաբանների նկատմամբ մասնագիտական գործունեության արդյունքում վիրավորական խոսքեր հնչեցնելու և փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու կանխարգելման և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ քննարկում

www.vahehovhannisyan.am կայքը դարձավ 2 տարեկան

“Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության Իրավաբանական Ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից փաստաբան Վահե Հովհաննիսյանին է տրվել թիվ Ե – 037 գրությունը` Վահե Հովհաննիսյանի կողմից հեղինակած և ինստիտուտի գրադարանին տրամադրած “Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծության վերաբերյալ:

“Արմֆուդ”-ի այծի կաթի մեջ ստաֆիլակոկ բակտերիայի հայտնաբերումը դատարանի կողմից գնահատվեց որպես ոչ իրավաչափ