Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Իրադարձություններ


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

23.08.2014թ.


Դատավարության կողմի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ապացույց պահանջելու մասին, դատարանների կողմից բավարարելու դեպքում՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե՝ իրացվել է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու իրավունքը, թե՝ ոչ, և առկա է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստ, թե՝ ոչ, կհանգեցնի իրավանորմերով սահմանված պահանջների խախտման

Խնդրո առարկա հարցի կարևորությունը կայանում է նրանում, որ այն դեպքերում, երբ քաղաքացիական դատավարության կարգով ընդհանուր իրավասության դատարաններում քաղաքացիական գործեր քննելիս դատավարության կողմի (նրա ներկայացուցչի կողմից) ներկայացված ապացույց պահանջելու մասին միջնորդության քննարկման դեպքում, դատարանների կողմից պետք է ներկայացված միջնորդության քննարկման ընթացքում պարզվեն հետևյալ կարևոր հանգամանքները։ Դրանք են՝ 1-ին․ միջնորդություն ներկայացնելուց առաջ միջնորդություն ներկայացնող կողմը օգտվել է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու իր իրավունքի իրացման հնարավորությունից, թե՝ ոչ, 2-րդ․ առկա է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստ, թե՝ ոչ։

Ասվածի կարևորությունը կայանում է նրանում, որ դատարանները հիշատակված միջնորդության քննարկման ընթացքում պետք է պարզեն վերը նշված հանգամանքները, այնուհետև միայն կայացնեն միջնորդության վերաբերյալ որոշում, որի պարագայում դատարանների կողմից կայացված դատական ակտը կարող է համարվել օրինական և իրավացիորեն հիմնավորված։

Ավելին, վերը նշված հանգամանքների պարզումն էլ բխում է նաև նրանից, որ եթե պարզվի, որ միջնորդություն ներկայացնող անձը չի օգտվել ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու իր իրավունքի իրացումից, որի հետևանքով ապացույցի ձեռք բերման անհնարինության փաստի առկայությունը կամ բացակայությունը դրվում է կասկածի տակ, իսկ դատարանը բավարարի ներկայացված միջնորդությունը, ապա նման մոտեցումը կհանգեցնի նրան, որ միջնորդության բավարարման հիմքով դատարանի կայացված որոշմամբ ձեռք բերված ապացույցը պետք է դիտել օրենքով սահմանված պահանջի խախտմամբ ձեռք բերված ապացույց։ Որն էլ անկասկած չի կարող և չպետք է դատարանի կողմից որպես ընդունելի, թույլատրելի և վերաբերելի ապացույց դիտվել։

Դեռ ավելին, նման իրավիճակի պարագայում, անկասկած ստեղծվում է մի իրավիճակ, երբ խախտվում է դատավարության կողմերի միջև մրցակցության սկզբունքը և որպես հետևանք, դատավարությունում մրցակցող կողմը հայտնվում է իր պահանջների, հիմնավորումների և կամ առարկությունների ներկայացման գործընթացում ավելի նվազ և անբարենպաստ պայմաններում քան դատավարության մյուս մրցակցող կողմը։

Ասվածը ունի իր իրավական հիմնավորումը, որը կայանում է հետևյալում։ Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի, օրենսդիրը սահմանել է հետևյալ պահանջը` 1-ին մաս. գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1) գրավոր և իրեղեն ապացույցներով. 2) փորձագետների եզրակացություններով. 3) վկաների ցուցմունքներով. 4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Իսկ նշված հոդվածի 2-րդ մասի պահանջի համաձայն, օրենսդիրը իմպերատիվ կերպով ամրագրել է, որ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

Հիշյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի համաձայն, օրենսդրի կողմից սահմանվել է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Օրենսգրքի 49-րդ հոդվածի պահանջների համաձայն, օրենսդիրը սահմանել է նաև հետևյալը` 1-ին կետ. ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: 2-րդ կետ` գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան: Միջնորդությունում պետք է նշվեն ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է:

Հետևապես, վերը մեջբերված իրավանորմերից ելնելով, պետք է ասել, որ դատարան ներկայացված միջնորդության քննարկման և վերը նշված հանգամանքների պարզման ընթացքում, դատարանների կողմից պետք է հիմք ընդունվեն մեջբերված իրավանորմերի պահանջները:

Ասվածը կայանում է նրանում, որ վերը նշված իրավանորմերով օրենսդիրը հստակ նշել է հետևյալը՝ գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այնուհետև, օրենսդիրը իմպերատիվ կերպով ամրագրել է, որ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

Ընդ որում, տվյալ պարագայում կարևոր է այն, որ համաձայն օրենսդրի հրամայականի, ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Իսկ եթե գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան:

Հետևապես, միջնորդության քննարկման ընթացքում, դատարանների համար ուշադրության կենտրոնում պետք է լինի այն հարցը, թե՝ միջնորդություն ներկայացնող անձը պահպանել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, այն է` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, ինչպես նաև 49-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք։

Այսինքն, դատարանների կողմից պարտադիր կերպով պետք է բարձրացվի և պարզվի այն հարցը, թե՝ միջնորդություն ներկայացնող անձը փորձել է ինքնուրույն ձեռք բերել պահանջվող ապացույցը, թե՝ ոչ, առկա է արդյոք ապացույցը ձեռք բերելու անհնարինության փաստ, թե՝ ոչ։

Ընդ որում, վերը հիշատակված հանգամանքների պարզման գործընթացում դատարանների համար ուշադրության արժանի փաստ պետք է հանդիսանա նաև այն հանգամանքը, թե դատարան ներկայացված միջնորդությունը արվում է փաստաբանի կողմից, թե՝ ոչ, քանի որ վերջինս օգտվում է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն տրված հնարավորություններից։ Մասնավորապես օրենքի 18-րդ հոդվածի պահանջով սահմանված իրավունքներից։ Համաձայն որի սահմանվել է հետևյալը․ փաստաբանը իրավունք ունի՝ ... 2) օրենքով չարգելված եղանակով ձեռք բերելու, ամրագրելու և ներկայացնելու վստահորդի շահերից բխող ապացույցներ (տեղեկություններ), այդ թվում` օգտագործելու տեխնիկական միջոցներ` տեսաձայնագրող, ձայնագրող, ֆոտո, բազմացնող կամ այլ սարքավորումներ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, կամ դա չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը. 3) դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ)` իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր և պատճառաբանված: Սույն կետում նշված դեպքում փաստաբանից կարող է գանձվել փաստաթղթերի (տեղեկությունների) կամ դրանց պատճենների տրամադրման համար վճար, որը չի կարող գերազանցել դրա պատրաստման ծախսերը, եթե օրենսդրությամբ վճարման այլ չափ նախատեսված չէ. 4) համաձայնության դեպքում գրավոր հարցման ենթարկելու անձանց, ովքեր, ենթադրվում է, որ տիրապետում են գործին վերաբերող տեղեկատվությանը, որով փաստաբանն իրավաբանական օգնություն է ցույց տալիս. 5) պայմանագրային հիմունքներով մասնագետներ ներգրավելու` իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված այլ մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցեր պարզաբանելու համար. ... : Փաստաբանը փաստաբանական գործունեություն իրականացնելիս ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլ անձանց իրավունքները և ազատությունները:

Այսինքն, վերը նշվածից ևս մեկ անգամ հետևում է, որ դատարանները վերը նշված հանգամանքները պարզելիս, պետք է անդրադառնան այն հարցին, թե՝ միջնորդություն ներկայացնողի կողմից նախքան դատարանին միջնորդություն ներկայացնելը փորձ արվել է ինքնուրույն, օրենքով սահմանված կարգով ձեռք բերել միջնորդությամբ առաջադրված հարցերի պատասխանները` ապացույցները, որոնք կհանդիսանան գործով որպես ապացույց` օրենքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկություններ, որոնց հիման վրա դատարանները հնարավորություն կունենան պարզել պահանջների և առարկությունների հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Եվ, եթե նման փորձ արվել է, ապա անհրաժեշտ ապացույցը ձեռք բերվել է, թե առկա է այդպիսի ապացույցը ձեռք բերելու անհնարինության փաստ, որը միջնորդության քննարկման համար կարևոր նշանակություն պետք է ունենա։

Մինչդեռ, եթե պարզվի, որ միջնորդություն ներկայացնող անձը չի իրացրել ինքնուրույն ապացույց ձեռք բերելու իր իրավունքը, որի հիման վրա էլ ակնհայտ կլինի ապացույց ձեռք բերելու անհնարինության փաստի բացակայությունը, ապա կստացվի, որ միջնորդություն ներկայացնողը չի պահպանել վերը նշված օրենսդրի կողմից սահմանված պահանջները, որին դատարանների կողմից պետք է տրվի համապատասխան իրավական գնահատական: Իսկ նման պարագայում, ակնհայտ է, որ պետք է առաջանա միջնորդություն ներկայացնող անձի համար բացասական հետևանքներ, քանի որ վերը հիշատակված իրավունքի իրացումից միայն հնարավոր կլիներ պարզելու, թե արդյոք միջնորդություն ներկայացնող անձը դիմել է համապատասխան մարմիններին, թե` ոչ, և արդյոք դիմելուց հետո ստացվել են պահանջվող հարցերի պատասխանները` ապացույցները, թե` ոչ, կամ ստացվել է մերժում, թե` ոչ, որի պարագայում էլ կպարզվեր, թե արդյոք առկա է տվյալ իրավիճակում միջնորդություն ներկայացնող անձի համար ապացույց ձեռք բերելու անհնարինության փաստ: Այնուհետև, եթե առկա լինի միջնորդություն ներկայացնող անձի համար ապացույց ձեռք բերելու անհնարինության փաստ, որը պետք է հիմնավորվի անժխտելի և անվիճելի ապացույցներով, նոր միայն միջնորդություն ներկայացնող անձը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ կետով օրենսդրի կողմից սահմանված պահանջի իրացման հնարավորություն և իրավունք, այն է` գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան: Իսկ դատարաններն էլ իրենց հերթին ստանում են այդ իրավանորմի իրավացիորեն հիմնավորված կիրառման հնարավորություն։

Մինչդեռ, դատարանի կողմից առանց վերը նշված փաստերի պարզման՝ իրացվել է արդյոք ապացույցը ինքնուրույն, օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու իրավունքը, թե՝ ոչ, իսկ իրացման դեպքում պահանջվող ապացույցը ձեռք բերվել է, թե՝ ոչ, թե առկա է այդպիսի ապացույց ձեռք բերելու անհնարինության փաստ, ներկայացված միջնորդության բավարարման պարագայում, ակնհայտ է, որ դատարանի կողմից կայացված որոշման հիմքով ձեռք բերված ապացույցը պետք է դիտվի որպես օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց, որն էլ չի կարող ունենալ իրավաբանական ուժ և չի կարող դրվել դատարանի վճռի հիմքում: Իսկ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջի՝ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում: Ավելին, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 22-րդ հոդվածի 2-րդ պարբերության պահանջի, ամրագրվել է հետևյալը՝ արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:

Հետևաբար, ձեռք բերված ապացույցով և իրականացվող դատարանի նմամ գործողությամբ` առանց վերը նշված փաստերի պարզման և նույնիսկ դրանց անտեսմամբ և միջնորդության բավարարմամբ, չի կարող պահպանվել վերը նշված 47-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, այն է` գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Ասվածը հիմնավորվում է նրանով, որ, ինչպես վերը նշվեց, ձեռք բերված ապացույցը հիշատակված օրենսգրքի և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված ապացույց չի կարող համարվել:

Ավելին, ինչպես վերը արդեն իսկ նշվել է, նման պարագայում անկասկած կստեղծվի մի իրավիճակ, երբ կխախտվի դատավարության կողմերի միջև մրցակցության սկզբունքը և որպես հետևանք, դատավարությունում մրցակցող կողմը կհայտնվի իր պահանջների, հիմնավորումների և կամ առարկությունների ներկայացման գործընթացում ավելի նվազ և անբարենպաստ պայմաններում քան դատավարության մյուս մրցակցող կողմը, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի պահանջի խախտման, քանի որ օրենսդիրը նշված նորմով սահմանել է, որ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Վերը հիշատակվածից ելնելով, կարելի է փաստել, որ եթե դատարանների կողմից վերը նշված միջնորդության քննարկման պարագայում անտեսվեն վերևում նշված հանգամանքները և դրանց պարզումը, ապա անկասկած նման մոտեցումը կհանգեցնի վերը մեջբերված իրավանորմերի պահանջների խախտմանը։



Կարդացեք նաև

Հարկային ծառայության կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման փաստը ստուգելու պատրվակով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման անվան տակ իրականացված ստուգումների անցկացմամբ խախտվում է տնտեսվարող սուբյեկտի իրավունքները

Պետական պաշտոնյաների կողմից ներկայացվող Սահմանադրական Դատարանի որոշման յուրովի մեկնաբանությունների արդյունքում չպետք է խախտվեն անձանց իրավունքները

ԱՐԴՅՈ՞Ք ԱՇԽԱՏՈՂԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԽԱԽՏՎՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԻՍ

Փաստաբանների նկատմամբ մասնագիտական գործունեության արդյունքում վիրավորական խոսքեր հնչեցնելու և փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու կանխարգելման և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ քննարկում

www.vahehovhannisyan.am կայքը դարձավ 2 տարեկան

“Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության Իրավաբանական Ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից փաստաբան Վահե Հովհաննիսյանին է տրվել թիվ Ե – 037 գրությունը` Վահե Հովհաննիսյանի կողմից հեղինակած և ինստիտուտի գրադարանին տրամադրած “Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծության վերաբերյալ:

“Արմֆուդ”-ի այծի կաթի մեջ ստաֆիլակոկ բակտերիայի հայտնաբերումը դատարանի կողմից գնահատվեց որպես ոչ իրավաչափ

Արդյոք չ՞ի խախտվում անձի ազատ տեղաշարժման իրավունքը Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում ավտոտրանսպորտային միջոցների համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանատեղերին հարակից և համաչափ անվճար կայանատեղեր չնախատեսելը

“Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծություն

ՀՀ Վճռաբեկ դատարանը պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, ինչպես նաև գումարի փոխհատուցման պահանջների մասին գործով, բավարարեց բերված վճռաբեկ բողոքը

ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարեց քաղաքացու վճռաբեկ բողոքը` ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության դեմ հարուցված վարչական գործով

Պետական եկամուտների կոմիտեն կրկին խախտելով օրենքի պահանջը կազմել է ստուգման ակտ

Դատարանը վերականգնեց աշխատողի խախտված իրավունքը

Հարցազրույց` 21 տարիների ընթացքում ՀՀ իրավական ոլորտը բարելավվել է

Շնորհավոր Ազգային տոնը`Հայաստանի Անկախության օրը