Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Իրադարձություններ


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ

24.04.2016թ.


ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացրեց Երևանի քաղաքապետարանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում

Երևանի քաղաքապետարանը քաղաքացու varch gorc Vahe Hovhannisyanնկատմամբ նշանակված վարչական տույժի կիրառման գործով, որը ոչ այլ ինչ էր, քան քաղաքացու համար որպես ֆինանսական ներգործման պատասխանատվության կիրառում և փաստացի ֆինանսական հետապնդում, այս անգամ արդեն ՀՀ Վճռաբեկ դատարանում կրեց իր հերթական պարտությունը, քանի որ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվեց Երևանի քաղաքապետարանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում։

Սույն կայքում արդեն իսկ անդրադարձ էր արվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի կողմից քաղաքացու նկատմամբ կայացվել էր վարչական տույժ նշանակելու մասին որոշում, այն պատճառաբանությամբ, որ իբր վերջինիս կողմից կատարվել էր իրավախախտում՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը։ Ինչից ելնելով կազմվել էր իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, այնուհետև կայացվել էր վարչական տույժ նշանակելու մասին որոշում, որը հետագայում քաղաքացու կողմից վիճարկվել է դատական կարգով՝ ՀՀ Վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու միջոցով։

Գործի քննության արդյունքներով, թիվ ՎԴ/1271/05/15 վարչական գործով՝ ըստ հայցի Աբրահամ Հովհաննիսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, նախ ՀՀ Վարչական դատարանը իր 17.07.2015թ. կայացրած վճռով բավարարել էր քաղաքացու հայցադիմումով ներկայացված պահանջը, ըստ որի Աբրահամ Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» 18.03.2015թ. թիվ Վ9/8 որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին բավարարվել էր՝ անվավեր ճանաչելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» 18.03.2015թ. թիվ Վ9/8 որոշումը, Երևանի քաղաքապետարանից հօգուտ քաղաքացու բռնագանձելով դատական ծախսի գումարը։ Այնուհետև, կայացված վճռի դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից ՀՀ Վարչական Վերաքննիչ դատարան բերված վերաքննիչ բողոքի հիման վրա իրականացված գործի քննության արդյունքներով, Վերաքննիչ դատարանը իր 11.02.2016թ. կայացված որոշմամբ մերժել էր Երևանի քաղաքապետարանի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ թիվ ՎԴ/1271/05/15 վարչական գործով ՀՀ Վարչական դատարանի 17.07.2015թ. վճիռը թողնելով անփոփոխ, այս անգամ կրկին հօգուտ քաղաքացու բռնագանձելով դատական ծախսի գումարը։ Երևանի քաղաքապետարանի կողմից շարունակելով դատական պայքարը, այս անգամ վճռաբեկության կարգով, ՀՀ Վճռաբեկ դատարան էր ներկայացվել վճռաբեկ բողոք։ Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, 23.03.2016թ. կայացված որոշմամբ, Վճռաբեկ դատարանը որոշել է թիվ ՎԴ/1271/05/15 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.02.2016թ. որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել, ինչը, ոչ այլ ինչ է քան սույն գործով ընդհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանի համար պարտություն։ Այն պատճառով, որ նախ դրանով հաստատվել է, որ ստորադաս դատարանը իրավացիորեն իրականացրել է գործի ճիշտ քննություն, և երկրորդ, որ քաղաքապետարանի (պաշտոնատար անձի) գործողությունները՝ կապված քաղաքացուն իրավախախտում կատարելու մեջ մեղադրելուն՝ հողամասի ինքնակամ զավթում և դրա հետևանքների չվերացում, պարզապես և մեղմ ասած իրավազուրկ են եղել, ինչպես նաև ոչնչով չհիմնավորված։

Արդյունքում, կարելի է արձանագրել և փաստել, որ տվյալ դեպքում ստացվում է վարչական մարմինը վարչարարություն իրականացնելիս չի հիմնվել և չի գործել այն մոտեցումից, որ պարտադիր կերպով և առաջնահերթ պետք է ելնի անձի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունից և իրականացումից։ Հետևաբար, տեղին է նշել, որ վարչական մարմնի կողմից վարչարարություն իրականացնելիս, պետք է բացառվի ցանկացած մոտեցում, որը կհանգեցնի նրան, որ վարչական մարմինը վարչարարությամբ թույլ կտա անձի իրավուքների ոտնահարում և խախտում։ Որպես հետևանք, արդյունքում կայացված ակտերով կիրականացնի պատժողական ֆունկցիա՝ ֆինանսական ներգործման միջոցով, ինչը իրավական պետությունում պարզապես անթույլատրելի է, քանի որ յուրաքանչյուր դեպքում վարույթն իրականացնող մարմինը վարույթի քննությամբ պետք է հիմնավորի յուրաքանչյուր իրավախախտման մեջ անձի մեղավորությունը՝ ընդունելի, վերաբերելի և թույլատրելի ապացույցների հիմքով՝ վարույթի բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում, պահպանելով անձի իրավունքների պաշտպանության սկզբունքի իրականացումը և առաջնահերթությունը, որպես հիմնարար մոտեցում։

Տվյալ դեպքում, սույն գործի կարևորությունը կայանում է ոչ միայն նրանում, որ քաղաքացու դեմ ներկայացված մեղադրանքով դատարաններում քննություն իրականացնելիս, հաստատվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից, որպես վարչական մարմին, վարչական վարույթի ընթացքում վարչարարություն իրականացնելիս և մինչ դրա իրականացումը, այնուհետև իրենց դիրքորոշումը պաշտպանելով և ներկայացնելով դատարաններում, թույլ է տրվել բազմաթիվ իրավախախտումներ և անձի իրավունքների ոտնահարումներ, որը դատական քննության արդյունքում հաստատվել է՝ վերականգնելով քաղաքացու խախտված իրավունքները, մատնացույց անելով Երևանի քաղաքապետարանի կողմից թույլ տրված օրենքի խախտումները և հստակ անդրադառնալով այն փաստին, որ յուրաքանչյուր իրավախախտման մեջ պետք է անժխտելիորեն հիմնավորված լինի անձի մեղավորությունը կատարված արարքում։

Այլ նաև նրանով, որ դատարանները նշված գործով ձևավորեցին դատական պրակտիկա օրենսդրի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված ամբողջական սահմանման (պահանջի) ճիշտ կիրառելիության վերաբերյալ, որի մասին վարույթի իրականացման և դատարաններում գործի քննության ընթացքում, քաղաքացու շահերի ներկայացման հիմքով, որպես ներկայացուցիչ, լայնածավալ և բազմաբովանդակ վերլուծության միջոցով ներկայացվել էր իրավական դիրքորոշում։

Մինչդեռ, ի տարբերություն դատարանների, Երևանի քաղաքապետարանի կողմից, որպես վարչական մարմին, այն անտեսվել էր՝ թույլ տալով այդ իրավանորմի ամբողջական սահմանման ճիշտ կիրառելիության խախտում։

Վկայակոչված իրավանորմով, օրենսդրի կողմից սահմանվել է հետևյալը. Պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը` - առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: ... Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո` - առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

Այսինքն, նշված իրավանորմով օրենսդրի կողմից սահմանվել է այն պայմանը, թե երբ անձը կարող է ճանաչվել մեղավոր՝ իր կողմից կատարված գործողությունների կամ թույլ տրված անգործության հետևանքների հիմքով, քանի որ վկայակոչված իրավադրույթով, հստակ ասվում է հետևյալը՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը։

Ինչը նշանակում է, որ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման առկայության համար անհրաժեշտ է որպեսզի լինի անձի կողմից պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու և զավթելու արդյունքում առաջացած հետևանքները չվերացնելու փաստերի միաժամանակյա առկայությունը, ինչը որ հաստատվել է դատարանների կողմից գործի քննությամբ։

Ասվածը կայանում է նրանում, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն, սահմանվել է, որ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, …, սույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:

Այսինքն, նշվածն վերլուծելով և ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի լույսի ներքո իրավական ակտի տառացի մեկնաբանության պահանջից, նախ՝ որպես փաստ պետք է հիմնվել, որ անձին վերագրելով իրավախախտման (զանցանքի) կատարման մեջ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածով որակելու համար, նախևառաջ անհրաժեշտ է որպեսզի որպես այդպիսին` կատարված լինի իրավախախտում, այն է` անձի կողմից ինքնակամ զավթված լինի պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս «և» վերացված չլինեն դրա հետևանքները:

Իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն, օրենսդիրը ուղղակի կերպով սահմանել է, որ վարչական տույժ նշանակվում է բացառապես կատարված (կամ որ նույնն է` ավարտված) իրավախախտման համար և ոչ թե՝ չկատարվածի կամ չավարտվածի համար: Ավելին, նույն հոդվածի տրամաբանությունից է բխում, որպեսզի ոչ միայն իրավախախտումը կատարված լինի, այլև վարչական տույժը նշանակվի դրա կատարված (ավարտված լինելու) համար: Այսինքն, ակնհայտ է, որ արարքը կարող է համարվել իրավախախտում, միմիայն իրեն բնորոշ երկու պարտադիր պայմաններով և դրանց միաժամանակյա առկայությամբ։

Այսինք, նշված օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումն օբյեկտիվ կողմից կատարվում է համապատասխան հողամասը զավթելու, ապա դրա հետևանքները չվերացնելու եղանակով, այլ կերպ` հողամասի զավթմամբ և դրա հետևանքները չվերացնելով:

Տվյալ դեպքում պետք է արձանագրել, որ երկու` իրարից տարբերվող գործողությունները հոդվածում ամրագրված լինելով «և» շաղկապով, վկայում է այն մասին, որ դեռևս հողամասի զավթումը չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք և որակվել որպես իրավախախտում, քանի դեռ դրա հետ չի զուգակցվել կամ դրան չի հաջորդել հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված հաջորդ պարտադիր գործողություն-պայմանը, այն է` հետևանքները չվերացնելը:

Ասվածը կայանում է նրանում, որ հետևանքների չվերացման պայմանն ինքնին, հոդվածի իրագործման համար հանդիսանում է երկու պարտադիր պայմաններից արարքն ավարտող բաղադրատարր: Եթե փորձելու լինենք պատկերացնել, թե ինչպես պետք է զավթման հետևանքները վերացվեն, ապա բնական է, որ այն պետք է կամ կարող է վերացվել միայն այն բանից հետո, երբ համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից տրամադրված կլինի համապատասխան հանձնարարական` տարածքում զավթման հետևանքները կոնկրետ ժամկետում վերացնելու պահանջով` տեղեկացվելով հնարավոր վարչական պատասխանատվության ծագման մասին:

Նշված դեպքում, երբ իսկապես կարող է առկա լինել հողամասի զավթում և չվերացվել դրա հետևանքները զավթողի կողմից, ապա վերջինից հետո և նոր միայն արարքը կարող է որակվել որպես իրավախախտում, իսկ անձը ձեռք բերել իրավախախտի կարգավիճակ:

Ընդ որում, կարևոր է նաև նշել, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն, օրենսդիրը սահմանել է հետևյալը. Վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել հետևյալ վարչական տույժերը` 1) նախազգուշացում. 2) տուգանք. 3) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի հատուցմամբ վերցնում. 4) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում. ...։ Ինչը, որպես կանոն, վարչական մարմնի կողմից ճիշտ չի էլ կիրառվում վարչական գործերով քննություններում։

Հենց վերը նշվածի հաշվառմամբ է, որ ՀՀ Վարչական դատարանը վերը նշված գործով քաղաքացու կողմից դատարան ներկայացված հայցադիմումի հիմքով հարուցված վարչական գործի քննության արդյունքներով 17.07.2015թ. թիվ ՎԴ/1271/05/15 վարչական գործով կայացված վճռով, արձանագրել է հետևյալը.

«... Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։ Վերոնշյալից ակնհայտ է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման առկայության համար անհրաժեշտ է սուբյեկտի կողմից պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու և զավթելու արդյունքում առաջացած հետևանքները չվերացնելու փաստերի միաժամանակյա առկայությունը։ ...»։

Այնուհետև, նշված գործի վերաքննության արդյունքներով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից վճիռը ՀՀ Վարչական Վերաքննիչ դատարան բողոքարկելու հիմքով, ՀՀ Վարչական Վերաքննիչ դատարանը քննելով գործը, 11.02.2016թ. կայացված որոշմամբ, արձանագրել է հետևյալը.

«... ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի /այսուհետ նաև` Օրենսգիրք/ 9-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի ... քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։

Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական զանցակազմը դրսևորվում է չորս բաղկացուցիչ մասերի (տարրերի)` վարչական զանցանքի (հակաիրավական վարքի) օբյեկտի, վարչական զանցանքի օբյեկտիվ կողմի (զանցանքի բովանդակություն), վարչական զանցանքի սուբյեկտի (ֆիզիկական անձ, պաշտոնատար անձ /իրավաբանական անձ/) և վարչական զանցանքի սուբյեկտիվ կողմի (իրավահարաբերության սուբյեկտի հոգեբանական-զգացական կարգավիճակ) միաժամանակյա առկայությամբ։ Նշված տարրերից որևէ մեկի բացակայությունը բացառում է վարչական զանցակազմի գոյությունը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է` «Պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։»։

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` «Այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմանների առկայությունը պարտադիր է, չի կարող կիրառվել «կամ» շաղկապը։ Այu դեպքում պետք է կիրառվեն «և» կամ «ու» շաղկապները։

Այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, չի կարող կիրառվել «և» կամ «ու» շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել uտորակետով կամ կետադրական այլ նշանով։ Այu դեպքում պետք է կիրառվի «կամ» շաղկապը։

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է...։

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը...»։

Նույն օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով oրենքի պահանջները։ Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաuտը։»։

Վերը նշված իրավանորմերի համատեքստում վերլուծելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված դրույթը` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշված իրավանորմով սահմանված վավերապայմանները, այն է` պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը միմյանցով տարանջատված են «և» շաղկապով, ինչը նշանակում է, որ նշված նորմի կիրառման համար թվարկված երկու պայմանների առկայությունը պարտադիր է։ ...»։

Հետևապես, տվյալ պարագայում և ամբողջ վերը նշվածից ելնելով, մնում է միայն հուսալ, որ այսուհետ Երևանի քաղաքապետարանը, որպես վարչական մարմին, և ընդհանրապես բոլոր պետական մարմինները, վարչարարություն իրականացնելիս (վարչական գործեր քննելիս) պետք է ելնեն միմիայն օրինականության և անձանց իրավունքների պահպանության սկզբունքներից։ Ինչը նախատեսված է նաև ՀՀ օրենսդրության պահանջներով։

Միաժամանակ, պետք է նաև նկատել, որ այսուհետ վարչական մարմնի կողմից իրականացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով հարուցված վարչական վարույթներ՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելու հիմքով ֆինանսական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մարմնի կողմից անպայման հաշվի պետք է առնվի նշված գործով դատարանների կողմից արտահայտված իրավական դիրքորոշումը՝ հետագայում բացառելով անձանց իրավունքների և օրենսդրությամբ ամրագրված պահանջների խախտումները։ Նման մոտեցումը նաև կհանգեցնի նրան, որ Երևանի քաղաքապետարանը կխուսափի անձանց ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասներից ելնելով փոխհատուցումներ վճարելուց։ Ինչը բնականաբար բխում է առաջնահերթ Երևան քաղաքի բնակիչների շահերից, քանի որ այդ գումարները, որոնք ենթակա են փոխհատուցման, որպես ոչ իրավաչափ վարչարարությունից պատճառված վնասներ, կարող են ուղղվել Երևան քաղաքի բարելավմանը և զարգացմանը։

Ա. Հովհաննիսյանի խախտված իրավունքների վերականգնման դատական գործընթացում վերջինիս օրինական շահերն ու իրավունքները պաշտպանվել է փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից։



Կարդացեք նաև

Կադաստրի որոշ պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններն ու անգործությունը ոչ միայն զարմանք է առաջացնում, այլ նաև նմանվում է զավեշտի

ՀՀ Վարչական Վերաքննիչ դատարանը կայացված որոշմամբ մերժեց Երևանի քաղաքապետարանի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ ՀՀ Վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ

Փաստաբան Վահե Հովհաննիսյանը ցավակցական նամակ է ուղարկել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին և Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին

ՀՀ Վարչական դատարանը բավարարել է քաղաքացու կողմից հայցադիմումով ներկայացված պահանջը ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ վերականգնելով քաղաքացու խախտված իրավունքները

Արդյո՞ք վարչական մարմինները վարչարարություն իրականացնելիս պետք է քաղաքացու նկատմամբ իրականացնեն պատժողական ֆունկցիա, թե՛ պետք է ելնեն քաղաքացու իրավունքների պաշտպանության պահպանման սկզբունքի առաջնահերթությունից

ՀԱՆԴԻՊՈւՄ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈւՄ ՀԵՆՐԻ ՐԵԶՆԻԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈւԹՅԱՆ ՀԵՏ

ՉԱՐԻՔԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՏԵՂ ՓՆՏՐԵԼ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԵՂՈւՄ

Գյումրիում տեղի ունեցած սպանդի հեղինակը օրենքի ողջ խստությամբ պետք է ենթարկվի պատժի

Դատավարության կողմի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ապացույց պահանջելու մասին, դատարանների կողմից բավարարելու դեպքում՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե՝ իրացվել է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու իրավունքը, թե՝ ոչ, և առկա է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստ, թե՝ ոչ, կհանգեցնի իրավանորմերով սահմանված պահանջների խախտման

Հարկային ծառայության կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման փաստը ստուգելու պատրվակով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման անվան տակ իրականացված ստուգումների անցկացմամբ խախտվում է տնտեսվարող սուբյեկտի իրավունքները

Պետական պաշտոնյաների կողմից ներկայացվող Սահմանադրական Դատարանի որոշման յուրովի մեկնաբանությունների արդյունքում չպետք է խախտվեն անձանց իրավունքները

ԱՐԴՅՈ՞Ք ԱՇԽԱՏՈՂԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԽԱԽՏՎՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԻՍ

Փաստաբանների նկատմամբ մասնագիտական գործունեության արդյունքում վիրավորական խոսքեր հնչեցնելու և փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու կանխարգելման և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ քննարկում

www.vahehovhannisyan.am կայքը դարձավ 2 տարեկան

“Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության Իրավաբանական Ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից փաստաբան Վահե Հովհաննիսյանին է տրվել թիվ Ե – 037 գրությունը` Վահե Հովհաննիսյանի կողմից հեղինակած և ինստիտուտի գրադարանին տրամադրած “Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծության վերաբերյալ: