Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Իրադարձություններ


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ

24.12.2016թ.


Մի՞ թե փաստաբանի հարցումներին պատասխանելու համար պաշտոնատար անձանց տրված է կամայական մոտեցում ցուցաբերելու իրավասություն...

Քաղաքացուն իրավաբանական օգնություն և Yerevani qaghaqapetփաստաբանական ծառայություններ տրամադրելու հիմքով, 21.11.2016թ.-ին փաստաբանական հարցումներ էր ներկայացվել Երևանի քաղաքապետին, ինչպես նաև Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակարանում քաղաքացիների կողմից մշտապես և փաստացի չբնակվելու հիմքով, այդ բնակարանը վերջիններիս սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու գործընթացին մասնակցելու հնարավորության վերաբերյալ համապատասխան պատասխան/պարզաբանումներ ստանալու խնդրանքով։ Ինչից ելնելով, յուրաքանչյուր փաստաբանական հարցմամբ ներկայացվել էր չորս կետեր (հարցեր և ենթահարցեր), ինչպես նաև հարցումներով ներկայացվել էր խնդրանք՝ նշելու այն բոլոր իրավական նորմերը, որոնց համաձայն իրականացվում են Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակարանները քաղաքացիներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցումը/օտարումը՝ այդ բնակարաններում հաշվառված և մշտապես (փաստացի) բնակվելու հիմքով։

Մինչդեռ, ի զարմանս ինձ, Երևանի քաղաքապետին հասցեագրված փաստաբանական հարցմանը, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձի կողմից, իմ խորին համոզմամբ ցուցաբերելով կամայականություն, տրամադրվել է գրություն պատասխան, որը, սակայն որևէ կերպ չի կարելի անվանվել պատասխան, քանի որ դրանով պարզապես մեջբերվել է ոլորտը կարգավորող որոշման մասին, նշելով, որ այն հրապարակվել է Երևանի իրավական ակտերի տեղեկագրում և տեղադրվել «Առլիս» իրավական տեղեկատվական համակարգում՝ առանց փաստաբանական հարցումով ներկայացված չորս կետերին (հարցերին և ենթահարցերին) որևէ անդրադարձ կատարելու՝ չտրամադրելով որևէ սպառիչ, վերաբերելի և հստակ պատասխաններ։ Արդյունքում առաջացնելով անորոշություն։

Նույն ճակատագրին է նաև արժանացել Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին ներկայացված փաստաբանական հարցումը, որը կրկին իմ խորին համոզմամբ արժանացել է կամայական մոտեցման, քանի որ տվյալ մարմնի կողմից տրամադրված գրություն պատասխանով, որը ևս որևէ կերպ չի կարելի անվանել պատասխան, քանի որ այս դեպքում ևս միմիայն մեջբերվել է ոլորտը կարգավորող վերը նշված որոշման մասին, այնուհետև խորհուրդ տալով այն ուսումնասիրել, ինչպես իրավական ակտերի տեղեկագրում, այնպես էլ «Առլիս» իրավական տեղեկատվական համակարգում՝ առանց փաստաբանական հարցումով ներկայացված չորս կետերին (հարցերին և ենթահարցերին) որևէ անդրադարձ կատարելու՝ չտրամադրելով որևէ սպառիչ, վերաբերելի և հստակ պատասխան։ Արդյունքում այս դեպքում ևս առաջացնելով անորոշություն։

Ստեղծված իրավիճակում և հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետին հասցեագրված փաստաբանական հարցմանը, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձի կողմից նման մոտեցում է ցուցաբերվել, որով վտագի տակ է դրվել, ինչպես փաստաբանի գործունեությունը, այնպես էլ քաղաքացուն իրավաբանական օգնության և փաստաբանական ծառայությունների տրամադրումը, խնդրի կարգավորման համար Երևանի քաղաքապետարանի Թեժ գծին հեռախոսազանգի միջոցով ներկայացվել է ստեղծված խնդիրը, հուսալով, որ առաջացած հարցը կստանա իր դրական լուծումը։

Մինչդեռ, այս անգամ առավել քան զարմանալի էր այն փաստը, որ Թեժ գծին դիմելու արդյունքում, ստանալով Երևանի քաղաքապետարանի գրություն պատասխանը, նախ հայտնաբերվեց, որ տվյալ պատասխանը տրվել է նույն պաշտոնատար անձի կողմից ում դեմ ներկայացվել է Թեժ գծին գանգատ զանգը, ինչը որ անթույլատրելի է։ Այնուհետև ստացված գրություն պատասխանի բովանդակությունից պարզվեց, որ պարզապես անիմաստ էր դիմել Երևանի քաղաքապետարանի Թեժ գծին, քանի որ այս դեպքում պատասխանվել է, որ իբր ինձ արդեն իսկ փաստաբանական հարցումով ներկայացված չորս կետերին (հարցերին և ենթահարցերին) պատասխանվել է։ Ինչը միանշանակ աբսուրդների շարքից է, քանի որ ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձի կողմից տրամադրված երկու գրությունները, փաստաբանական հարցումով ներկայացված չորս կետերին (հարցերին և ենթահարցերին) որևէ պատասխաններ չես տեսնում։

Նման պայմաններում և վերը նշվածից ելնելով, որևէ այլ բան չէր մնում, քան 20.12.2016թ.-ին Երևանի քաղաքապետարան քաղաքապետի անունով բողոք ներկայացնելը՝ պաշտոնատար անձի գործողությունը/անգործությունը վերացնելու և խնդրարկված տեղեկատվությունը տրամադրելու խնդրանքով։

Բողոքում նշելով, որ կատարվածի հիմքով պաշտոնատար անձի կողմից թույլ է տրվել իրավական նորմերով ամրագրված պահանջների խախտումներ։ Մասնավորապես, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթների պահանջների խախտումներ։ Ինչից ելնելով նաև ներկայացվել է կարծիք, այն մասին, որ պաշտոնատար անձի կողմից փաստորեն կարելի է նաև ցուցաբերել կամայական մոտեցում։ Արդյունքում էլ խախտել օրենքի պահանջը ու ամբողջական չպատասխանել փաստաբանի ներկայացված հարցմանը՝ հարցմամբ ներկայացված չորս կետերին (հարցերին և ենթահարցերին)։ Այսինքն, ցուցաբերել ոչ իրավաչափ գործողություն կամ անգործություն՝ չտրամադրելով խնդրարկված տեղեկատվությունը։ Մինչդեռ, փաստաբանական հարցումով ներկայացված չորս կետերին՝ յուրաքանչյուրին անդրադառնալով առանձին առանձին, պաշտոնատար անձի կողմից պետք է ամբողջական և սպառիչ, ինչպես նաև հստակ ու վերաբերելի կերպով տրվեր պահանջվող պատասխանները, որը ակնհայտ կերպով չի արվել։

Ավելին, բողոքում ուղղակի կերպով բարձրացվել է այն դիրքորոշումը, որ պաշտոնատար անձանց կողմից դրսևորված նման մոտեցմամբ և թույլ տալով ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավանորմերի պահանջների խախտումներ, ինչի արդյունքում կատարվածը ակնհայտորեն հանգեցրել է նրան, որ պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված մոտեցման հետևանքով, նախ փաստաբանն է զրկվում օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքների իրականացման հնարավորությունից, միաժամանակ նաև զրկվելով իրականացնել իր բուն առաքելությունը` իրավաբանական օգնություն ցուցաբերելը, և երկրորդ, դրանով իսկ ստացվում է, որ խոչընդոտվում է փաստաբանի գործունեությանը, ինչպես նաև տեղի է ունենում տեղեկատվության տրամադրման հրաժարում, ապա դրա արդյունքում քաղաքացին է զրկվում իր` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու բացարձակ իրավունքից։

Կատարվածը հիմք ընդունելով՝ փաստաբանի կողմից խնդրարկված տեղեկատվության ամբողջությամբ չտրամադրումը, բողոքում նաև խոսվել է պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված նման վարքագծի հետևանքով ստեղծված իրավիճակը ոչ միայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի դրույթի համաձայն պատասխանատվության՝ տուգանքի կիրառման, առաջացման մասին, այլ նաև փաստաբանի կողմից խնդրարկված տեղեկության ամբողջական չտրամադրմամբ՝ փաստաբանական հարցմամբ ներկայացված համապատասխան կետերին ուղղակի կերպով չպատասխանելու փաստով, առաջացած խնդրի՝ որպես ակնհայտ կերպով տեղեկատվության տրամադրման հրաժարում, ինչպես նաև փաստաբանի լիազորությունների իրականացման խոչընդոտման մասին, և դրա դիտարկումը քրեաիրավական պատասխանատվության առաջացման լույսի ներքո։ Ինչի հիմքով բողոքում նաև հղում է կատարվել ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներին, համաձայն որոնց, նմանատիպ իրավիճակների հիմքով նախատեսված է քրեաիրավական պատասխանատվության առաջացում։

Արդյունքում, Երևանի քաղաքապետին հասցեագրված բողոքով ներկայացվել է խնդրանք՝ բերված բողոքը մանրամասն ուսումնասիրելու, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված ոչ իրավաչափ գործողությունը/անգործությունը վերացնելու և ներկայացված բողոքն ամբողջությամբ բավարարելու մասին՝ տրամադրելով Երևանի քաղաքապետարան և Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջան փաստաբանական հարցումներով ներկայացված չորս կետերին (կետերով ներկայացված հարցերին և ենթահարցերին) հստակ, ամբողջական, սպառիչ և վերաբերելի պատասխաններ։

Միաժամանակ նաև բողոքում նշելով այն մասին, որ բողոքը ներկայացնելիս, ակնկալվում է, որ Երևանի քաղաքապետի կողմից բողոքին և դրանում նշված փաստերին մանրակրկիտ ու հանգամանալից կերպով անդրադարձ կկատարվի, ինչպես և դրանում բարձրացված բոլոր հարցերին կտրվեն սպառիչ, վերաբերելի ու ամբողջական պատասխաններ՝ ներկայացված խնդրին դրական լուծում տալով, ինչով կբացառվի բողոքով բարձրացված խնդրի քննարկման ներկայացումը վերադաս մարմիններում և առավել բարձր օղակներում։

Մինչդեռ, պետք է փաստել, որ բողոքարկման կարիք չէր լինի և լրացուցիչ ժամանակ ու միջոցներ չէր ծախսվի, եթե պաշտոնատար անձանց կողմից առաջնահերթ կարգով որդեգրված լիներ այն սկզբունքը, համաձայն որի պարտադիր պետք է հաշվի առնվի պաշտոնատար անձանց և քաղաքացու (անձի) հետ հարաբերություններում վերջինիս իրավունքների իրականացման և պաշտպանության պահպանումը, ինչպես և դրա իրագործման գերակայությունը, որի մասին նմանատիպ դեպքերում արդեն իսկ խոսվել է, քանի որ խոսքը գնում է անձին փաստաբանի միջոցով իրավաբանական օգնության տրամադրման ընթացքում փաստաբանի գործունեության խոչընդոտման արգելքի մասին՝ փաստաբանին չզրկելով իր բուն առաքելության իրականացումը։

Տվյալ պարագայում և ընդհանրապես, անկասկած, գտնում եմ, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ օժտված որոշակի իրավասություններով, պետք է բացառապես ելնի այն մոտեցումից, որ իրեն տրված իրավասությունները ենթակա են իրականացման ՀՀ Սահմանադրության և օրենքներին համապատասխան, դրանից ելնելով էլ պաշտոնատար անձի կողմից պետք է գիտակցվի, որ վերջինս իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով:



Կարդացեք նաև

ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացրեց Երևանի քաղաքապետարանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում

Կադաստրի որոշ պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններն ու անգործությունը ոչ միայն զարմանք է առաջացնում, այլ նաև նմանվում է զավեշտի

ՀՀ Վարչական Վերաքննիչ դատարանը կայացված որոշմամբ մերժեց Երևանի քաղաքապետարանի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ ՀՀ Վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ

Փաստաբան Վահե Հովհաննիսյանը ցավակցական նամակ է ուղարկել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին և Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին

ՀՀ Վարչական դատարանը բավարարել է քաղաքացու կողմից հայցադիմումով ներկայացված պահանջը ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ վերականգնելով քաղաքացու խախտված իրավունքները

Արդյո՞ք վարչական մարմինները վարչարարություն իրականացնելիս պետք է քաղաքացու նկատմամբ իրականացնեն պատժողական ֆունկցիա, թե՛ պետք է ելնեն քաղաքացու իրավունքների պաշտպանության պահպանման սկզբունքի առաջնահերթությունից

ՀԱՆԴԻՊՈւՄ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈւՄ ՀԵՆՐԻ ՐԵԶՆԻԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈւԹՅԱՆ ՀԵՏ

ՉԱՐԻՔԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՏԵՂ ՓՆՏՐԵԼ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԵՂՈւՄ

Գյումրիում տեղի ունեցած սպանդի հեղինակը օրենքի ողջ խստությամբ պետք է ենթարկվի պատժի

Դատավարության կողմի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ապացույց պահանջելու մասին, դատարանների կողմից բավարարելու դեպքում՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե՝ իրացվել է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու իրավունքը, թե՝ ոչ, և առկա է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստ, թե՝ ոչ, կհանգեցնի իրավանորմերով սահմանված պահանջների խախտման

Հարկային ծառայության կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման փաստը ստուգելու պատրվակով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման անվան տակ իրականացված ստուգումների անցկացմամբ խախտվում է տնտեսվարող սուբյեկտի իրավունքները

Պետական պաշտոնյաների կողմից ներկայացվող Սահմանադրական Դատարանի որոշման յուրովի մեկնաբանությունների արդյունքում չպետք է խախտվեն անձանց իրավունքները

ԱՐԴՅՈ՞Ք ԱՇԽԱՏՈՂԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԽԱԽՏՎՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԻՍ

Փաստաբանների նկատմամբ մասնագիտական գործունեության արդյունքում վիրավորական խոսքեր հնչեցնելու և փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու կանխարգելման և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ քննարկում

www.vahehovhannisyan.am կայքը դարձավ 2 տարեկան