- Error
Page 7 of 37
26.05.2015թ. Արդյո՞ք վարչական մարմինները վարչարարություն իրականացնելիս պետք է քաղաքացու նկատմամբ իրականացնեն պատժողական ֆունկցիա, թե՛ պետք է ելնեն քաղաքացու իրավունքների պաշտպանության պահպանման սկզբունքի առաջնահերթությունից Երեկ՝ 25 մայիսի 2015 թվականին, սկսվեց իմ վստահորդի Վարչական դատարանում գործի հարուցման պատճառը եղել է այն, որ վարչական մարմնի պաշտոնատար անձի կողմից անհասկանալի և որևէ կերպ չհիմնավորված ձևով իբր հայտնաբերվել է իմ վստահորդի կողմից կատարված իրավախախտում՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը, որի հիման վրա կազմվել է իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Այնուհետև, իրականացված վարչական վարույթի հիմքով, կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում։ Այս գործի կարևորությունը կայանում է նրանում, որ ըստ հայցվոր կողմի հիմնավորումների, վարչական վարույթ իրականացնող մարմնի կողմից կոպտորեն խախտվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված և սահմանված պահանջներն ու իրավունքները և հայցվորն մեղադրվել է այնպիսի իրավախախտման մեջ, որը վերջինս չի կատարել։ Ավելին, նման մոտեցումը եզակի դեպք չէ, հետևապես, սույն գործի քննությունը կրում է նաև գլոբալ բնույթ։ Արդյունքում հայցվորը ենթարկվել է վարչական տույժի, այն է՝ ֆինանսական ներգործման պատասխանատվության, դրանով իսկ վտանգելով հայցվորի նյութական ապահովվածությունը։ Ինչը նշանակում է, որ վարչական մարմինը իրականացնելով վարչական վարույթ և հայցվորին ենթարկելով տույժի՝ իրականում ստացվում է, որ վարչական մարմնի կողմից իրականացվել է ուղղակի կերպով պատժիչ ֆունկցիա հայցվորի նկատմամբ, այսինքն կարելի է ասել նաև, որ իրականացվել է հետապնդում։ Մինչդեռ, վարչական մարմինները վարչարարություն իրականացնելիս, չպետք է որդեգրեն պատժողի դերը և քաղաքացու նկատմամբ իրականացնեն պատժողական ֆունկցիա և դա դիտարկեն որպես առաջնահերթություն վարչական իրավախախտումներում վարչական գործի քննության իրականացման ընթացքում և բացառեն այլ միջոցների կիրառելիությունը, քանի որ առաջնահերթ վարչական մարմինները վարչական գործեր քննելիս անժխտելի կերպով պետք է ելնեն առաջնահերթ քաղաքացու իրավունքների պաշտպանության պահպանման սկզբունքից։ Տվյալ մոտեցումը բխում է նրանից, որ վարչական մարմինները և պաշտոնատար անձինք իրենց լիազորությունները իրականացնելիս, պետք է գործեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված այն մոտեցմամբ և պահանջներից, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են; պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան; պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք; պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով; յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք; յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք; յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ասվում է նաև, որ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: Հետևապես, տվյալ դեպքի հիմքով, մնում է միայն Սահմանադրությամբ անձին տրված դատական պաշտպանության իրավունքի իրականացումից ելնելով, պայքարել խախտված իրավունքների վերականգնման համար և հուսալ, որ դատարանը չի ցուցաբերի նույն այն մոտեցումը, ինչը իրականացվել է վարչական մարմնի կողմից։ Կարդացեք նաև ՀԱՆԴԻՊՈւՄ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈւՄ ՀԵՆՐԻ ՐԵԶՆԻԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈւԹՅԱՆ ՀԵՏ ՉԱՐԻՔԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՏԵՂ ՓՆՏՐԵԼ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԵՂՈւՄ Գյումրիում տեղի ունեցած սպանդի հեղինակը օրենքի ողջ խստությամբ պետք է ենթարկվի պատժի Դատավարության կողմի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ապացույց պահանջելու մասին, դատարանների կողմից բավարարելու դեպքում՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե՝ իրացվել է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու իրավունքը, թե՝ ոչ, և առկա է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստ, թե՝ ոչ, կհանգեցնի իրավանորմերով սահմանված պահանջների խախտման Հարկային ծառայության կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման փաստը ստուգելու պատրվակով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման անվան տակ իրականացված ստուգումների անցկացմամբ խախտվում է տնտեսվարող սուբյեկտի իրավունքները Պետական պաշտոնյաների կողմից ներկայացվող Սահմանադրական Դատարանի որոշման յուրովի մեկնաբանությունների արդյունքում չպետք է խախտվեն անձանց իրավունքները ԱՐԴՅՈ՞Ք ԱՇԽԱՏՈՂԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԽԱԽՏՎՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԻՍ Փաստաբանների նկատմամբ մասնագիտական գործունեության արդյունքում վիրավորական խոսքեր հնչեցնելու և փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու կանխարգելման և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ քննարկում www.vahehovhannisyan.am կայքը դարձավ 2 տարեկան “Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության Իրավաբանական Ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից փաստաբան Վահե Հովհաննիսյանին է տրվել թիվ Ե – 037 գրությունը` Վահե Հովհաննիսյանի կողմից հեղինակած և ինստիտուտի գրադարանին տրամադրած “Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծության վերաբերյալ: “Արմֆուդ”-ի այծի կաթի մեջ ստաֆիլակոկ բակտերիայի հայտնաբերումը դատարանի կողմից գնահատվեց որպես ոչ իրավաչափ Արդյոք չ՞ի խախտվում անձի ազատ տեղաշարժման իրավունքը Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում ավտոտրանսպորտային միջոցների համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանատեղերին հարակից և համաչափ անվճար կայանատեղեր չնախատեսելը “Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծություն ՀՀ Վճռաբեկ դատարանը պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, ինչպես նաև գումարի փոխհատուցման պահանջների մասին գործով, բավարարեց բերված վճռաբեկ բողոքը ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարեց քաղաքացու վճռաբեկ բողոքը` ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության դեմ հարուցված վարչական գործով |