Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Главная Пресса и публикации


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ

26.11.2008թ.

aravotՕրաթերթ 218/3334 26 Նոյեմբերի 2008թ.

ԴԱՍԱԽՈՍԸ` ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ-2

Տեղեկացրել էինք, որ ԵՊՀ տնտեսագիտության Ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի նախկին վարիչ, տնտեսական գիտությունների վարիչ, պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանն րի աշխատանքի իրավունքը փորձում է վերականգնել դատարանում: Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդանուր իրավասության դատարանում շարունակվեց լսվել Ս. Ղանթարջյանի հայցը` ընդդեմ ԵՊՀ-ի: Հիշեցնենք, որ 2008-ի մարտին համալսարանում կայացած տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչի ընտրությունների արդյունքում վերընտրված Ս. Ղանթարջյանի հետ ԵՊՀ-ն կնքել էր 5 տարվա պայմանագիր, իսկ երեք ամիս անց` լուծել այն, պատճառաբանելով պրոֆեսորի տարիքը: Նոյեմբերի 11-ին կայացած հերթական նիստի ժամանակ ԵՊՀ ներկայացուցիչ, ԵՊՀ իրավաբանական բաժնի պետ Արմեն Թադևոսյանին հանձնարարվել էր ներկայացնել ԵՊՀ կանոնադրությունը:<<Երկրորդ նիստի ժամանակ դատավորը հայտարարեց, որ գործի քննությունը վերսկսվում է, քանի որ վերջինս ծանոթ չէր ԵՊՀ կանոնադրությանն ու ընտրությունների ընթացակարգին: Ինձ հանձնարարվեց ներկայացնել ԵՊՀ կանոնակարգին ու ամբիոնների վարիչների ընտրությունների ընթացակարգերը>>,- <<Առավոտի>> հետ զրուցում նշեց Ա. Թադևոսյանը: Դատավոր Գայանե Կարախանյանը հետաքրքրվեց առաջին նիստի ժամանակ ԵՊՀ ներկայացուցչի կողմից հնչեցրած տեսակետով, թե պայմանագիրը լուծարելուց առաջ ուսոմնասիրվե՞լ են ամբիոնի կարգապահությունն ու ամբիոնի վարիչի ընդհանուր գործունեությունը: Ա. Թադևոսյանն այդ մասին ասաց. << Ուսումնասիրություններ արել ենք, բայց փաստաթղթերով չեմ կարող հաստատել: Չեմ ժխտում, ամբիոնի գործունեությունից ու կարգապահությունից բողոքներ չկան ու չեն ֆիքսվել: Բայց կարծում եմ` կլինեն…>>: Ս. Ղանթարջյանի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանն էլ շեշտեց. <<Պատասխանող կողմի պատասխանները հիմնավորված չեն, <<կարծում եմ>>-ները շատ են, կասկածի տեղիք են տալիս: Տպավորությունս այնպիսին է, որ ընկնում են այս ու այն կողմ` իրականությունը խեղաթյուրելու նպատակով: Ոչ մի բողոք, ոչ մի փաստաթուղթ ամբիոնի վարիչի գործունեության դեմ` չկա>>: Ս. Ղանթարջյանը համոզված է, որ դատարանի վճիռը հօգուտ իրեն կլինի. <<Հուսամ` ճիշտ վճիռ կկայացնեն և չեն մերժի հայցս, ինչպես տնտեսագիտության ֆակուլտետի մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Ռոբերտ Դավթյանին մերժեցին>>: Դատարանի վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 5-ին, ժամը 17:30-ին: