Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Главная Пресса и публикации


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ

05.05.2011թ.

aravotՕրաթերթ

Բանասիրության դոկտորի հայցը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարգարիտա Խաչատրյանը: Նա դատի է տվել Գրականության ինստիտուտին եւ պահանջում է, որպեսզի պատասխանող ինստիտուտից հօգուտ իրեն բռնագանձվի 450 000 ՀՀ դրամ՝ որպես կատարված աշխատանքի դիմաց վճարում, ինչպես նաեւ դատական ծախսերը: Մ. Խաչատրյանը պահանջում է, որպեսզի դատարանը ինստիտուտին պարտավորեցնի վճարել 14.07.2010թ.-ին «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագրով սահմանված գումարը՝ 450 000 ՀՀ դրամը: Մ. Խաչատրյանը հայցադիմումում հայտնել էր, որ ինստիտուտն իրեն հանձնարարել է պատրաստել եւ հրատարակել «Արամ Հայկազ. մոռացված էջեր» հատոր Ա գիրքը: Այն պետք է լույս տեսներ 500 օրինակով, որից 150 օրինակը նախատեսվում էր տրամադրել ՀՀ սփյուռքի նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը տվել է իր համաձայնությունը: Ըստ հայցվորի, Ա հատորի համար նախատեսվել է 900 000 ՀՀ դրամ: «Տիգրան Մեծի» հետ Գրականության ինստիտուտը կնքել է պայմանագիր, նախարարությունը փոխանցել է 450 000 դրամը: Հետագայում ինստիտուտը բացասական կարծիք է հայտնել Ա հատորի մասին: Լույս է տեսնում Ա հատորը, այն տարվում է ԱՄՆ, տրվում 150 օրինակը սփյուռքի նախարարությանը: Մնացյալ գումարը չի փոխանցվում տպարանին, եւ Մ. Խաչատրյանը մնում է պարտք: Մ. Խաչատրյանի ներկայացուցիչն է փաստաբան Վահագն Գրիգորյանը, իսկ Գրականության ինստիտուտի ներկայացուցիչը՝ Վահե Հովհաննիսյանը: Ինստիտուտը դատարանին է ուղարկել իր առարկությունները, գտնելով, որ հայցվորի պահանջը իրավազուրկ եւ անհիմն է: Պատասխանողը գտնում է, որ «Հայցվորը պարտավոր էր դատարան ներկայացնել պարտավորության առաջացման ստույգ փաստեր»: Ավելին, պատասխանողի կարծիքով. «Հայցապահանջի երկրորդ մասը նույնիսկ չի վերաբերում հայցվորին»: Երեկվա դրությամբ դատական նիստի օրը հայտնի չէր:

http://aravot.am/old/am/articles/rights/92810/view

 Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ



Կարդացեք նաև

ՍԴ որոշման մասին

ԴԱՍԱԽՈՍԸ` ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ-2