Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Հրապարակումներ և Մամուլի անդրադարձ


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ

20.03.2009թ.

 ՀԱՅԱՍՏԱՆԻ123
 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԵԲ ԿԱՅՔ

ՍԴ որոշման մասին

Սարգիս Ղանթարջյանը, ով զբաղեցրել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Կառավարման և գործարարության» ամբիոնի վարիչի պաշտոնը դիմել է «Լեվ Գրուպ իրավատնտեսական միավորում» ՓԲԸ իրավաբանական գրասենյակ` խախտված իրավունքների վերականգնման խնդրանքով: 26.09.2008թ-ին վերջինիս հետ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որի հիմքով Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ներկայացվել է աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը վերացնելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար վնասի հատուցման վճարելու մասին պահանջով հայցադիմում: Սարգիս Ղանթարջյանի իրավունքները և օրինական շահերը ներկայացվել է փաստաբաններ Լևոն Բաղդասարյանի և Վահե Հովհաննիսյանի կողմից: 05.12.2008թ. Կենտրոն և Նորք-Մարաշ համայքների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Գ. Կարախանյան) որոշմամբ գործի վարույթը կասեցվել է և գործն ուղարկվել է ՀՀ Սահմանադրական դատարան: 24.02.2009 թվականին ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրել է ՍԴՈ-792 որոշումը. «1. Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը` այնքանով, որքանով չի երաշխավորում հավասար և ոչ խտրական իրավապայմանագրային հարաբերություններ աշխատողի և գործատուի միջև, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 և 32 հոդվածներին հակասող և անվավեր: 2. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրիքի 114 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը` «բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը ձեռք է բերել ծերության կենսաթոշակ ստանալու իրավունք կամ ստանում է կենսաթոշակը» բառակապակցությունների մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 և 32 հոդվածներին հակասող և անվավեր: 3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:



Կարդացեք նաև

ԴԱՍԱԽՈՍԸ` ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ-2