Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Home The Press and Publications


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Error
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

29.03.2015թ.


iravaban.net կայքին փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից 28.03.2015 թվականին տրված հարցազրույց

Ի՞նչ է հարկավոր անմեղության կանխավարկածը չխախտելու համար

«Անմեղության կանխավարկածը կարող էV. Hovhannisyan ոտնահարվել յուրաքանչյուրի կողմից, ով անտեսում է դատական համակարգի կողմից կայացվելիք դատավճռի առկայությունը և նախքան դատավճիռը հայտարարում է, որ ինչ-որ արարքում անձը մեղավոր է, քանի որ այս դեպքում տեղի է ունենում անմեղության կանխավարկածի խախտում»,- այս մասին ասաց իրավաբան Վահե Հովհաննիսյանը: Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ և դրանով ապացուցված չէ մեղքը կոնկրետ հանցագործության կատարման մեջ, հետևաբար չի կարելի ասել, որ անձը մեղավոր է:

Պարոն Հովհաննիսյանի համոզմամբ, եթե անմեղության կանխավարկածը խախտվում է կենցաղային խոսակցությունից ելնելով կամ ինչ-որ օրինակ բերելով՝ ապա դա կարելի է համարել պարզապես զրույց, իսկ եթե դա արվում է ինչ-որ պաշտոնական անձի կողմից, ապա դրան կարելի է այլ կերպ վերաբերվել և իրավաբանորեն համապատասխան որակավորում տալ:

Իսկ երբ անմեղության կանխավարկածը ոտնահարվում է հրապարակայնորեն, արդեն առաջ են գալիս իրավախախտման հետևանքներ և այս պարագայում կարող է հարց առաջանալ զրպարտության մասին. «Եթե ասում ենք, որ դու այս հանցագործությունն ես կատարել, ուրեմն պետք է ապացուցենք դա և ներկայացնենք համապատասխան փաստաթուղթ իսկ ապացույց չունենալու դեպքում կարող ենք հայտնվել տհաճ իրավիճակում, ինչն էլ կարող է բերել զրպարտության»,-ասաց պարոն Հովհաննիսյանը:

Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ անմեղության կանխավարկածը չխախտելու համար, առաջին հերթին պետք է մարդկանց մոտ և ընդհանրապես հասարակության մեջ բարձրացնել իրավագիտակցության մակարդակը. «Հարկավոր է մարդկանց բացատրել, որ քանի դեռ չունենք դատական ակտ, որով ապացուցվել է անձի մեղավորությունը, մենք չենք կարող ասել, որ նա մեղավոր է կամ կատարել է այս հանցանքը»,-նշեց մեր զրուցակիցը:

Զրույցի վերջում պարոն Հովհաննիսյանը ավելացրեց՝ «Քանի դեռ մարդը համարվում է կասկածյալ, նա մեղավոր չի կարող համարվել»:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ելենա Արամյան

Իրավաբան.net

http://iravaban.net/81908.html



Կարդացեք նաև

www.elq.am կայքին փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից 24.09.2014թ․ տրված հարցազրույց

www.iravunk.com կայքին փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից 12.07.2014թ․ տրված հարցազրույց. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԶՈՐ Է, ԹԵ՞ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՇԱՃ ՁԵՎՈՎ ՉԵՆ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ

ԲԱՅՑ ՄԻ՞ԹԵ ԿԱՇԱՌԱԿԵՐ ՉԻՆՈՎՆԻԿԸ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՐ

Բանասիրության դոկտորի հայցը

ՍԴ որոշման մասին