Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Օգտակար նյութեր


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ

18.05.2015թ.

Dzer iravakhorhrdatuՀնարավո՞ր է արդյոք երեխաների համար ալիմենտի բռնագանձումը կայուն դրամական գումարով

Պարզաբանում.

Համաձայն Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի ստորև ներկայացված պահանջների, սահմանվել է հետևյալը.

Ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և' դրամական կայուն գումարով, և' բաժիններով:

Սույն մասի առաջին պարբերության նորմերը կիրառվում են, եթե այդ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև այն դեպքերում, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը՝ ա) ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ. բ) վաստակ և (կամ) այլ եկամուտ է ստանում բնամթերքի տեսքով կամ արտարժույթով. գ) վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի (հոդվածի 1-ին մաս):

Կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը (հոդվածի 2-րդ մաս)։

Եթե ծնողներից յուրաքանչյուրի մոտ երեխաներ են մնում, ավելի պակաս ապահովված ծնողի հետ բնակվող երեխայի օգտին մյուս ծնողից բռնագանձվելիք ալիմենտի չափը դատարանը որոշում է սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ ամենամսյա բռնագանձման ենթակա կայուն դրամական գումարով (հոդվածի 3-րդ մաս)։



Կարդացեք նաև

Որքա՞ն է կազմում երեխաների համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը

Ի՞նչ է փոխառության պայմանագիրը և ի՞նչ կարգով է այն կնքվում

Ի՞նչ կարգով է իրականացվում աշխատանքային իրավունքների պաշտպանությունը

Աշխատողի հետ վերջնահաշվարկի կատարման կարգը

Գործատուի մեղքով աշխատավարձի և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումների ժամկետանց վճարման դեպքում ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում

Ի՞նչ կարգով և պայմաններով է իրականացվում պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցումը

Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակ՞ա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից

Ի՞նչ է մտնում ժառանգության զանգվածի մեջ

Ըստ Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի ինչպիս՞ի սահմանում է տրված աշխատող և գործատու հասկացությանը

Ի՞նչ է աշխատանքային պայմանագիրը