Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Օգտակար նյութեր


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ

06.04.2016թ.

Dzer iravakhorhrdatuՈ՞ր դեպքերում է դատարանը պարտավոր կասեցնել իր վարույթում քննվող քաղաքացիական գործի ընթացքը

Պարզաբանում.

Դատարանի կողմից քննվող քաղաքացիական գործի վարույթի կասեցման հիմքերը սահմանված են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում, որի պարագայում քաղաքացիական գործեր քննող դատարանը իր պարտականությունների կատարման շրջանակներից ելնելով, պարտավոր է իր վարույթում քննվող քաղաքացիական գործի ընթացքն կասեցնել։

Այսպես, համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով ամրագրված պահանջի, սահմանվել են այն դեպքերը, որոնցից որևէ մեկի առկայության պարագայում դատարանը պարտավոր է կասեցնել իր վարույթում քննվող քաղաքացիական գործի ընթացքը։

Այն է՝ ըստ մեջբերված իրավանորմի պահանջի, դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`

1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը.

2) պատասխանողը գտնվում է ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող հայցվորը դիմել է համապատասխան միջնորդությամբ.

3) գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.

4) գործին մասնակցող քաղաքացին ճանաչվել է անգործունակ:



Կարդացեք նաև

Ո՞ր դեպքում է վարչական իրավախախտումը համարվում դիտավորությամբ կատարված և ո՞ր դեպքում վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված

Ի՞նչ պատիժ է նախատեսված հանցագործության մասին սուտ մատնության համար

Ինչպիս՞ի վարչական տույժերի տեսակներ կարող են կիրառվել վարչական իրավախախտումներ կատարելու համար

Հնարավո՞ր է արդյոք երեխաների համար ալիմենտի բռնագանձումը կայուն դրամական գումարով

Որքա՞ն է կազմում երեխաների համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը

Ի՞նչ է փոխառության պայմանագիրը և ի՞նչ կարգով է այն կնքվում

Ի՞նչ կարգով է իրականացվում աշխատանքային իրավունքների պաշտպանությունը

Աշխատողի հետ վերջնահաշվարկի կատարման կարգը

Գործատուի մեղքով աշխատավարձի և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումների ժամկետանց վճարման դեպքում ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում

Ի՞նչ կարգով և պայմաններով է իրականացվում պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցումը