Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Օգտակար նյութեր


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

09.04.2012թ.

Dzer iravakhorhrdatuՈ՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ

VaheHovhannisyan

Լինելով փաստաբան, անկասկած պետք է ասեմ, որ իմ խորհին համոզմամբ փաստաբանությունը շատ կարևոր դերակատարություն ունի յուրաքանչյուր պետության և հասարակության համար: Առավել ևս, երբ խոսքը վերաբերվում է իրավական պետության մասին և այն հասարակության, որը ցանկանում և ձգտում է ունենալ իրավական պետություն:

2005 թվականի նոյեմբերի 27-ին հանրաքվեի միջոցով ընդունվեց և նույն թվականի դեկտեմբերի 5-ին ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը (փոփոխություններով), որի նախաբանում նշվում է` Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: 

Նշվածից ելնելով, Սահմանադրությամբ ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է (ՀՀ Սահմանադրության 1-ին հոդված):

Կարևորելով իրավական պետություն ունենալու անհրաժեշտությունը, Սահմանադրությամբ սահմանված մյուս դրույթների հետ մեկտեղ, ամրագրվել է նաև մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին առնչվող մի շարք Սահմանադրական դրույթներ, քանի որ Սահմանադրության 3 հոդվածի համաձայն սահմանվել է, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Հետևապես, առանց այդ դրույթների ամրագրման և կյանքի կոչման պետությունը չի կարող կոչվել իրավական պետություն: Ուստի, իրավական պետություն ունենալու համար, Սահմանադրության մյուս դրույթների պահպանմամբ, անհրաժեշտ է նաև, որ յուրաքանչյուր ոք ունենա իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք և յուրաքանչյուր ոք ունենա իր իրավունքների և ազատությունների օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք, որը և ամրագրվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններով։ 

Սահմանադրությամբ ամրագրվել է նաև, որ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին (ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդված): 

Հետևապես, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված  հետևյալ իրավունքները` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, իրավունքների և ազատությունների օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք և իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, երաշխիք են հանդիսանում, որպեսզի յուրաքանչյուր անձ ստանա իրավաբանական օգնություն, որը անկասկած պետք է լինի որակյալ: Ուստի, ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի, իրավունքների և ազատությունների օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունքի իրականացումը և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, պահանջում է ոչ միայն այդ իրավունքների իմացություն, այլ նաև պահանջում է դրանց իրականացման համար մեխանիզմների իմացություն և կիրառում, որի իրականացումը կարող է լինել արդյունավետ միայն այն պարագայում, երբ դա արվում է որակյալ իրավաբանական օգնության ստացմամբ և տրամադրմամբ: Իսկ որակյալ իրավաբանական օգնությունը կարող է տրամադրվել իրավաբանի (մասնագետի) կողմից: Հետևապես, Սահմանադրությամբ ամրագրված անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավունքի իրականացումը հանդիսանում է փաստաբանության հիմքը, իսկ փաստաբանությունն էլ իր հերթին քաղաքացիական հասարակությունում այն մեխանիզմը, որի միջոցով հիշատակված իրավունքների պաշտպանությունը իրականացվում է:  

Այս առումով, կարևոր հանգամանք է հանդիսանում այն, որ յուրաքանչյուր անձին  որակյալ իրավաբանական օգնության տրամադրումը հանդիսանում է փաստաբանության կարևորագույն խնդիրը, որը հանդիսանում է նաև իրավական պետություն ունենալու պայմաններից մեկը:

Փաստաբանությունը հանդիսանում է քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտ, որը կոչված է իրականացնել անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, անձանց ցուցաբերել որակյալ իրավական օգնություն և գործում է միմիայն անձանց օրինական շահերից ելնելով: Որքանով փաստաբանությունը պետությունում հզոր լինի, ճիշտ կազմակերպված և օրենսդրությամբ պաշտպանված, այդքան էլ յուրաքանչյուր անձ իրեն կզգա այդ պետությունում պաշտպանված: Ավելին, փաստաբանության դերը և ազդեցությունը կարևոր հանգամանք է հանդիսանում իրավական պետությունում և իհարկե անթույլատրելի է դրա թերագնահատումը, քանի որ իրավական պետությունը անհնար է պատկերացնել առանց փաստաբանության:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 14.12.2004 թվականին ընդունված <Փաստաբանության մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի (իր փոփոխություններով և լրացումներով), որը կարևոր նշանակություն ունի իրավական պետության կայացման դերում, 1-ին հոդվածով սահմանում է Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն իրականացնելու և փաստաբանների մասնագիտական միավորում կազմակերպելու հիմունքները և այդ գործունեության իրականացման կարգը, 3-րդ հոդվածի համաձայն սահմանվել է հետևյալը` (Փաստաբանությունը և պետությունը) փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը, հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ։ Փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա։

Այսինքն, փաստաբանությունը հանդիսանալով փաստաբանների մասնագիտական միավորում, որը, հանդիսանում է քաղաքացիական հասարակության ինստիտուտ, օրենսդրի կողմից հստակ տարանջատվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգից` չմտնելով այդ մարմինների մեջ, և օրենքի ուժով ձեռք է բերել անկախություն, ինչը կարևոր հանգամանք է: Հետևապես, չմտնելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մեջ, փաստաբանությունը, քաղաքացիական հասարակությունում պետք է ծառայի որպես մեխանիզմ, որի միջոցով իրականացվում է անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:  

Հենց վերը հիշատակվածի մեջ է կայանում փաստաբանության հիմնական դերը իրավական պետությունում, որի հիմքը և կենտրոնը պետք է լինի անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` անձանց բարձրակարգ իրավական օգնության ցուցաբերման միջոցով:

Ինչպես վերը նշվեց, փաստաբանությունը քաղաքացիական հասարակությունում հանդիսանում է կարևորագույն ինստիտուտ, որը պետք է ծառայի որպես մեխանիզմ, որի միջոցով իրականացվում է անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` անձանց բարձրակարգ իրավական օգնության ցուցաբերման միջոցով, որը և հանդիսանում է փաստաբանության հիմնական դերը իրավական պետությունում: Այնուամենայնիվ, դա հանդիսանում է նաև փաստաբանության հիմնական խնդիրը իրավական պետությունում:

Անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը պահանջում է անհրաժեշտ ջանքեր, որպեսզի բարձրացվի հասարակության իրավագիտակցությունը և իրավական կուլտուրան, քանի որ պետության զարգացմանը զուգընթաց ավելանում է նաև անձի իրավահարաբերությունների շրջանակը, ուստի, բարձրակարգ իրավական օգնության ստացման և տրամադրման անհրաժեշտությունը գնալով ավելի կարևորվում է, որը և կարող է տրամադրվել միայն փաստաբանության կողմից: Ավելին, դա կարևորվում է նաև նրանով, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրվել է, որ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք (ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդված):

Դեռ ավելին, շատ մեծ է փաստաբանության դերը հասարակության մեջ, քանի որ փաստաբանությունը և նրա ներկայացուցիչները, այսինքն` փաստաբանները, պետք է կառուցեն անձանց մոտ ճիշտ պատկերացում իրավունքի մասին և դրա դերը քաղաքացիական հասարակության և պետության մեջ: Իզուր չէ, որ փաստաբանությունը քաղաքացիական հասարակության  մեջ պետք է ծառայի և համարվի որպես մեխանիզմ, որը չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ: Ուստի, անձանց բարձրակարգ իրավական օգնության ստացման և տրամադրման անհրաժեշտությունը կայանում է փաստաբանության կարևորագույն խնդիրը, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, փաստաբանությունը չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ, ինչով և ապահովվում է փաստաբանության անկախությունը։ 

Փաստաբան ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ