Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Օգտակար նյութեր


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

30.06.2012թ.

Dzer iravakhorhrdatuՈ՞ՐՈՆՔ ԵՆ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅԱՆ ԻՐԱՎՈւՆՔԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ


Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի պահանջի, օրենսդիրը սահմանել է, թե որոնք են սեփականության իրավունքի ձեռք բերման հիմքերը.

Այսպես. Նշված հոդվածի 1-ին կետով սահմանվել է, որ օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ` անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը: Նույն կետով սահմանվել է նաև, որ գույքի օգտագործման հետևանքով ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերվում հիշատակված օրենսգրքի 144 հոդվածով նախատեսված հիմքերով:

Հոդվածի 2-րդ կետով, օրենսդիրը սահմանել է նաև, որ սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ դրա առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության պայմանագրի կամ գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունք կարող է ձեռք բերել այլ անձը:

Իսկ հոդվածի 3-րդ կետի համաձայն, սահմանվել է, որ քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար` կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց:

Նույն հոդվածի 4-րդ կետը նշում է, որ իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է վերակազմակերպված իրավաբանական անձի իրավահաջորդ իրավաբանական անձին (իրավաբանական անձանց):

Հոդվածի 5-րդ կետով նաև սահմանվել է, որ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Ավելին, հոդվածի 6-րդ կետով սահմանվել է նաև, որ բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք: 



Կարդացեք նաև  

Ո՞ՒՄ ԿՈՂՄԻՑ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀՈԳՍԸ

Ո՞ՐՆ Է ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ