Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Օգտակար նյութեր


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

16.12.2012թ.

Dzer iravakhorhrdatuՈ՞ր դեպքերում կարող է գույքը համարվել ամուսինների ընդհանուր սեփականությունը և ո՞ր դեպքում ամուսիններից մեկի գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել

Համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի ստորև ներկայացված կետերի, սահմանվել է հետևյալը:

Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով (հոդվածի 1-ին կետ):

Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է (հոդվածի 2-րդ կետ):

Անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է (հոդվածի 3-րդ կետ):

Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով (հոդվածի 4-րդ կետ):

Ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել նրա սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաև ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա (հոդվածի 5-րդ կետ):




Կարդացեք նաև

Ի՞նչ կարգով է բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանվում և դրանից բաժին առանձնացվում

Ի՞նչ է գնելու նախապատվության իրավունքը 

Ի՞նչ կերպ է որոշվում ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում բաժինները

Ո՞րն է ընդհանուր սեփականության հասկացությունը և ծագման հիմքերը

Ի՞նչ է ձեռքբերման վաղեմությունը և ինչ իրավունք է այն տալիս

Ո՞րն է համարվում տիրազուրկ գույք և ինչ կերպ է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերվում

Ո՞ՐՈՆՔ ԵՆ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅԱՆ ԻՐԱՎՈւՆՔԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Ո՞ՒՄ ԿՈՂՄԻՑ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀՈԳՍԸ

Ո՞ՐՆ Է ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ