- Սխալ
Page 3 of 39
01.09.2016թ.
Պարզաբանում. Համաձայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի ստորև ներկայացված մասերով նախատեսված պահանջների, սահմանվել է հետևյալը. Իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ (հոդվածի 1-ին մաս): Իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի: Իրավախախտման հատկանիշները պարզվում են 15 աշխատանքային օրում (հոդվածի 2-րդ մաս): Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում (հոդվածի 3-րդ մաս): Կարդացեք նաև Ի՞նչ կարգով է կնքվում անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը Ո՞ր դեպքերում է դատարանը պարտավոր կասեցնել իր վարույթում քննվող քաղաքացիական գործի ընթացքը Ո՞ր դեպքում է վարչական իրավախախտումը համարվում դիտավորությամբ կատարված և ո՞ր դեպքում վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված Ի՞նչ պատիժ է նախատեսված հանցագործության մասին սուտ մատնության համար Ինչպիս՞ի վարչական տույժերի տեսակներ կարող են կիրառվել վարչական իրավախախտումներ կատարելու համար Հնարավո՞ր է արդյոք երեխաների համար ալիմենտի բռնագանձումը կայուն դրամական գումարով Որքա՞ն է կազմում երեխաների համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը Ի՞նչ է փոխառության պայմանագիրը և ի՞նչ կարգով է այն կնքվում Ի՞նչ կարգով է իրականացվում աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Աշխատողի հետ վերջնահաշվարկի կատարման կարգը |