Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Օգտակար նյութեր


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

01.02.2015թ.

Dzer iravakhorhrdatuԸստ Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի ինչպիս՞ի սահմանում է տրված աշխատող և գործատու հասկացությանը

Պարզաբանում.

Համաձայն Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 17-րդ և 18-րդ հոդվածների ստորև ներկայացվածի, սահմանվել է հետևյալը:

Ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի.

Աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի (հոդվածի 1-ին կետ): Աշխատող են համարվում նաև ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք (հոդվածի 2-րդ կետ):

Իսկ նույն հոդվածի 2.1-րդ կետի համաձայն, սահմանվել է, որ տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում` սույն օրենսգրքի 101-րդ հոդվածին, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 155-րդ հոդվածին համապատասխան։

Նույն հոդվածով նաև սահմանվել է, որ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի (հոդվածի 3-րդ կետ): Տասնչորսից մինչև 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր (հոդվածի 4-րդ կետ):

Ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի.

Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը (հոդվածի 1-ին կետ): Գործատու կարող է լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից և ֆիզիկական անձը: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որպես գործատու կարող է հանդես գալ աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ (հիմնարկ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին և այլն) (հոդվածի 2-րդ կետ):



Կարդացեք նաև

Ի՞նչ է աշխատանքային պայմանագիրը

Որո՞նք են աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը

Ի՞նչ կարգով է ընդունվում ժառանգությունը

Ո՞րն է քաղաքացիական գործ հարուցելու հիմքը

Ի՞նչ կարգով է իրականացվում ամուսնալուծությունը

Ի ՞նչ է նշանակում աշխատանքային հարաբերություններ

Որո՞նք են ամուսնության դադարման հիմքերը

Ի ՞նչ իրավունք ունի ամուսինը, երբ մյուս ամուսինը թաքցրել է ամուսնության պետական գրանցման պահին իր մոտ սեռավարակի, ինչպես նաև հոգեկան հիվանդության և թմրամոլության, թունամոլության առկայության մասին

Որո՞նք են ամուսնության կնքման համար արգելք հանդիսացող հանգամանքները

Ի՞նչ կարգով է կնքվում ամուսնությունը