- Error
Page 10 of 39
11.05.2015թ. Որքա՞ն է կազմում երեխաների համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը Պարզաբանում. Համաձայն Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի ստորև ներկայացված պահանջների, սահմանվել է հետևյալը. Երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝ ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը. բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը. գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։ Սույն մասով նախատեսված ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից (հոդվածի 1-ին մաս): Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բաժինների չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվել` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը (հոդվածի 2-րդ մաս)։ Կարդացեք նաև Ի՞նչ է փոխառության պայմանագիրը և ի՞նչ կարգով է այն կնքվում Ի՞նչ կարգով է իրականացվում աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Աշխատողի հետ վերջնահաշվարկի կատարման կարգը Գործատուի մեղքով աշխատավարձի և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումների ժամկետանց վճարման դեպքում ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում Ի՞նչ կարգով և պայմաններով է իրականացվում պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցումը Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակ՞ա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից Ի՞նչ է մտնում ժառանգության զանգվածի մեջ Ըստ Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի ինչպիս՞ի սահմանում է տրված աշխատող և գործատու հասկացությանը Ի՞նչ է աշխատանքային պայմանագիրը Որո՞նք են աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը |