Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Главная События


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Ошибка
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

18.07.2015թ.


ՀՀ Վարչական դատարանը բավարարել է քաղաքացու կողմից հայցադիմումով ներկայացված պահանջը ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ վերականգնելով քաղաքացու խախտված իրավունքները

17.07.2015 թվականին, ՀՀ Վարչական դատարանը Vahe Hovhannisyan varchakan dataran(նախագահությամբ՝ դատավոր Գ. Առաքելյան) իմ վստահորդի կողմից դատարան ներկայացված հայցադիմումի հիմքով հարուցված թիվ ՎԴ/1271/05/15 վարչական գործի քննության արդյունքներով, ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին, կայացրել է հայցադիմումի պահանջը բավարարելու մասին վճիռ։

Ինչից ելնելով, կարելի է ասել, որ դատարանի նման մոտեցումը ողջունելի է, քանի որ, որպես արդարադատություն իրականացնող մարմին, քննելով հարուցված գործը, գտնվեց իր բարձրունքում և արձանագրեց վարչական վարույթ իրականացնող մարմնի կողմից թույլ տրված իրավախախտումները։

Վճռով դատարանը իր պատճառաբանական մասում արձանագրել է կարևոր իրավական դիրքորոշում՝ մեջբերելով նմանատիպ գործերի քննության դեպքերում վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված իրավական մոտեցումը։

Այն է՝ «... Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հաuարակական կարգի, uոցիալիuտական uեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման uահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիuի գործողությունը կամ անգործությունը, որի համար oրենuդրությամբ նախատեuված է վարչական պատաuխանատվություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

Վերոնշյալից ակնհայտ է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման առկայության համար անհրաժեշտ է սուբյեկտի կողմից պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու և զավթելու արդյունքում առաջացած հետևանքները չվերացնելու փաստերի միաժամանակյա առկայությունը։ ...

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակցված վերլուծությանը, արձանագրել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև ապացույցների բացահայտումը, հավաքագրումը և դրանց պատշաճ ձևակերպումը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթում ապացույցներ են համարվում այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հաստատում են գործի հանգամանքները, վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ։ Սակայն, ցանկացած փաստական տվյալ չէ, որ կարող է համարվել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ապացույց։ Փաստական տվյալները կարող են համարվել ապացույց, եթե առաջին` բովանդակում են տվյալներ վարչական իրավախախտման կամ դրա բացակայության մասին, տվյալ անձի մեղավորության կամ անմեղության մասին, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին, և երկրորդ` այդ փաստական տվյալների բացահայտման, հավաքագրման և ձևակերպման գործընթացները պետք է համապատասխանեն օրենսդրության պահանջներին։ Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզելու գործի փաստական հանգամանքները և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկել դրանք։ Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար։ Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավանորմերի և դրանց վերլուծության հիման վրա գտել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, և արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ։ Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ և ղեկավարվելով օրենքով` գնահատի գործով ձեռք բերված ապացույցները։ Վերը նշվածն իրականացնելու համար համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս պետք է պատշաճ ձևով լուծի նաև հետևյալ հարցը` արդյո՞ք օրենքին համապատասխան են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը։ /Տես` ըստ հայցի Սուրեն Սիմոնյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետի 27.06.2012 թվականի թիվ Վ-20/20 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 18.07.2014թ. որոշումը/։ ... »։

Նշված գործի վերաբերյալ սույն կայքում արդեն իսկ անդրադարձ էր արվել և նյութը ներկայացվել էր «Արդյո՞ք վարչական մարմինները վարչարարություն իրականացնելիս պետք է քաղաքացու նկատմամբ իրականացնեն պատժողական ֆունկցիա, թե՛ պետք է ելնեն քաղաքացու իրավունքների պաշտպանության պահպանման սկզբունքի առաջնահերթությունից» վերնագրով՝ նշելով վարչական դատարանում գործի հարուցման պատճառը։ Համաձայն որի նշվել էր, որ վարչական մարմնի պաշտոնատար անձի կողմից անհասկանալի և որևէ կերպ չհիմնավորված ձևով իբր հայտնաբերվել էր իմ վստահորդի կողմից կատարված իրավախախտում՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը, որի հիման վրա կազմվել էր իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ինչից ելնելով և իրականացված վարչական վարույթի հիմքով, կայացվել էր վարչական տույժ նշանակելու մասին որոշում, որով իմ վստահորդը ենթարկվել էր վարչական տույժի, այն է՝ ֆինանսական ներգործման պատասխանատվության, դրանով իսկ վտանգելով վերջինիս ֆինանսական ապահովվածությունը։ Ինչը, տվյալ դեպքում, նշանակում էր, որ վարչական մարմինը իրականացնելով վարչական վարույթ և հայցվորին ենթարկելով տույժի՝ իրականում ստացվում է, որ վարչական մարմնի կողմից իրականացվել էր ուղղակի կերպով հայցվորի նկատմամբ պատժիչ ֆունկցիա, որից ելնելով նաև կարելի է ասել, որ վարչական մարմնի կողմից հայցվորի նկատմամբ իրականացվել է ֆինանսական պատասխանատվության ենթարկելու նպատակով հետապնդում։ Ինչը վարչական մարմնի կողմից վարչարարություն իրականացնելիս պետք է բացառվի և վարույթի իրականացմամբ վարչական մարմինը չպետք է որդեգրի պատժողի դերը և քաղաքացու նկատմամբ իրականացնի պատժողական ֆունկցիա։

Նշվածից ելնելով, հույս էր հայտնվել, որ դատարանը չի ցուցաբերի նույն այն մոտեցումը, ինչը իրականացվել էր վարչական մարմնի կողմից, այն հիմքով, որ տվյալ գործի կարևորությունը կայանում է նրանում, որ ըստ հայցվոր կողմի հիմնավորումների, վարչական վարույթ իրականացնող մարմնի կողմից կոպտորեն խախտվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված և սահմանված պահանջներն ու իրավունքները՝ հայցվորին մեղադրելով այնպիսի իրավախախտման մեջ, որը վերջինս չի կատարել։



Կարդացեք նաև

Արդյո՞ք վարչական մարմինները վարչարարություն իրականացնելիս պետք է քաղաքացու նկատմամբ իրականացնեն պատժողական ֆունկցիա, թե՛ պետք է ելնեն քաղաքացու իրավունքների պաշտպանության պահպանման սկզբունքի առաջնահերթությունից

ՀԱՆԴԻՊՈւՄ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈւՄ ՀԵՆՐԻ ՐԵԶՆԻԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈւԹՅԱՆ ՀԵՏ

ՉԱՐԻՔԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՏԵՂ ՓՆՏՐԵԼ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԵՂՈւՄ

Գյումրիում տեղի ունեցած սպանդի հեղինակը օրենքի ողջ խստությամբ պետք է ենթարկվի պատժի

Դատավարության կողմի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ապացույց պահանջելու մասին, դատարանների կողմից բավարարելու դեպքում՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե՝ իրացվել է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու իրավունքը, թե՝ ոչ, և առկա է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստ, թե՝ ոչ, կհանգեցնի իրավանորմերով սահմանված պահանջների խախտման

Հարկային ծառայության կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման փաստը ստուգելու պատրվակով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման անվան տակ իրականացված ստուգումների անցկացմամբ խախտվում է տնտեսվարող սուբյեկտի իրավունքները

Պետական պաշտոնյաների կողմից ներկայացվող Սահմանադրական Դատարանի որոշման յուրովի մեկնաբանությունների արդյունքում չպետք է խախտվեն անձանց իրավունքները

ԱՐԴՅՈ՞Ք ԱՇԽԱՏՈՂԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԽԱԽՏՎՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԻՍ

Փաստաբանների նկատմամբ մասնագիտական գործունեության արդյունքում վիրավորական խոսքեր հնչեցնելու և փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու կանխարգելման և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ քննարկում

www.vahehovhannisyan.am կայքը դարձավ 2 տարեկան

“Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության Իրավաբանական Ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից փաստաբան Վահե Հովհաննիսյանին է տրվել թիվ Ե – 037 գրությունը` Վահե Հովհաննիսյանի կողմից հեղինակած և ինստիտուտի գրադարանին տրամադրած “Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծության վերաբերյալ:

“Արմֆուդ”-ի այծի կաթի մեջ ստաֆիլակոկ բակտերիայի հայտնաբերումը դատարանի կողմից գնահատվեց որպես ոչ իրավաչափ

Արդյոք չ՞ի խախտվում անձի ազատ տեղաշարժման իրավունքը Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում ավտոտրանսպորտային միջոցների համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանատեղերին հարակից և համաչափ անվճար կայանատեղեր չնախատեսելը

“Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծություն

ՀՀ Վճռաբեկ դատարանը պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, ինչպես նաև գումարի փոխհատուցման պահանջների մասին գործով, բավարարեց բերված վճռաբեկ բողոքը