Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Իրադարձություններ


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

26.05.2015թ.


Արդյո՞ք վարչական մարմինները վարչարարություն իրականացնելիս պետք է քաղաքացու նկատմամբ իրականացնեն պատժողական ֆունկցիա, թե՛ պետք է ելնեն քաղաքացու իրավունքների պաշտպանության պահպանման սկզբունքի առաջնահերթությունից

Երեկ՝ 25 մայիսի 2015 թվականին, սկսվեց իմ վստահորդիVahe Hovhannisyan կողմից Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանում հայցադիմումի հիմքով հարուցված վարչական գործի քննությունը ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջով, որը սակայն հետաձգվեց, քանի որ Երևանի քաղաքապետարանին պատշաճ ծանուցման մասին փաստաթուղթը դատարան չէր ստացվել։

Վարչական դատարանում գործի հարուցման պատճառը եղել է այն, որ վարչական մարմնի պաշտոնատար անձի կողմից անհասկանալի և որևէ կերպ չհիմնավորված ձևով իբր հայտնաբերվել է իմ վստահորդի կողմից կատարված իրավախախտում՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը, որի հիման վրա կազմվել է իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Այնուհետև, իրականացված վարչական վարույթի հիմքով, կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում։

Այս գործի կարևորությունը կայանում է նրանում, որ ըստ հայցվոր կողմի հիմնավորումների, վարչական վարույթ իրականացնող մարմնի կողմից կոպտորեն խախտվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված և սահմանված պահանջներն ու իրավունքները և հայցվորն մեղադրվել է այնպիսի իրավախախտման մեջ, որը վերջինս չի կատարել։ Ավելին, նման մոտեցումը եզակի դեպք չէ, հետևապես, սույն գործի քննությունը կրում է նաև գլոբալ բնույթ։

Արդյունքում հայցվորը ենթարկվել է վարչական տույժի, այն է՝ ֆինանսական ներգործման պատասխանատվության, դրանով իսկ վտանգելով հայցվորի նյութական ապահովվածությունը։ Ինչը նշանակում է, որ վարչական մարմինը իրականացնելով վարչական վարույթ և հայցվորին ենթարկելով տույժի՝ իրականում ստացվում է, որ վարչական մարմնի կողմից իրականացվել է ուղղակի կերպով պատժիչ ֆունկցիա հայցվորի նկատմամբ, այսինքն կարելի է ասել նաև, որ իրականացվել է հետապնդում։

Մինչդեռ, վարչական մարմինները վարչարարություն իրականացնելիս, չպետք է որդեգրեն պատժողի դերը և քաղաքացու նկատմամբ իրականացնեն պատժողական ֆունկցիա և դա դիտարկեն որպես առաջնահերթություն վարչական իրավախախտումներում վարչական գործի քննության իրականացման ընթացքում և բացառեն այլ միջոցների կիրառելիությունը, քանի որ առաջնահերթ վարչական մարմինները վարչական գործեր քննելիս անժխտելի կերպով պետք է ելնեն առաջնահերթ քաղաքացու իրավունքների պաշտպանության պահպանման սկզբունքից։

Տվյալ մոտեցումը բխում է նրանից, որ վարչական մարմինները և պաշտոնատար անձինք իրենց լիազորությունները իրականացնելիս, պետք է գործեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված այն մոտեցմամբ և պահանջներից, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են; պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան; պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք; պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով; յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք; յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք; յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ասվում է նաև, որ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

Հետևապես, տվյալ դեպքի հիմքով, մնում է միայն Սահմանադրությամբ անձին տրված դատական պաշտպանության իրավունքի իրականացումից ելնելով, պայքարել խախտված իրավունքների վերականգնման համար և հուսալ, որ դատարանը չի ցուցաբերի նույն այն մոտեցումը, ինչը իրականացվել է վարչական մարմնի կողմից։



Կարդացեք նաև

ՀԱՆԴԻՊՈւՄ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈւՄ ՀԵՆՐԻ ՐԵԶՆԻԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈւԹՅԱՆ ՀԵՏ

ՉԱՐԻՔԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՏԵՂ ՓՆՏՐԵԼ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԵՂՈւՄ

Գյումրիում տեղի ունեցած սպանդի հեղինակը օրենքի ողջ խստությամբ պետք է ենթարկվի պատժի

Դատավարության կողմի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ապացույց պահանջելու մասին, դատարանների կողմից բավարարելու դեպքում՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե՝ իրացվել է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու իրավունքը, թե՝ ոչ, և առկա է արդյոք ապացույցը ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստ, թե՝ ոչ, կհանգեցնի իրավանորմերով սահմանված պահանջների խախտման

Հարկային ծառայության կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման փաստը ստուգելու պատրվակով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման անվան տակ իրականացված ստուգումների անցկացմամբ խախտվում է տնտեսվարող սուբյեկտի իրավունքները

Պետական պաշտոնյաների կողմից ներկայացվող Սահմանադրական Դատարանի որոշման յուրովի մեկնաբանությունների արդյունքում չպետք է խախտվեն անձանց իրավունքները

ԱՐԴՅՈ՞Ք ԱՇԽԱՏՈՂԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԽԱԽՏՎՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԻՍ

Փաստաբանների նկատմամբ մասնագիտական գործունեության արդյունքում վիրավորական խոսքեր հնչեցնելու և փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու կանխարգելման և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ քննարկում

www.vahehovhannisyan.am կայքը դարձավ 2 տարեկան

“Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության Իրավաբանական Ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից փաստաբան Վահե Հովհաննիսյանին է տրվել թիվ Ե – 037 գրությունը` Վահե Հովհաննիսյանի կողմից հեղինակած և ինստիտուտի գրադարանին տրամադրած “Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծության վերաբերյալ:

“Արմֆուդ”-ի այծի կաթի մեջ ստաֆիլակոկ բակտերիայի հայտնաբերումը դատարանի կողմից գնահատվեց որպես ոչ իրավաչափ

Արդյոք չ՞ի խախտվում անձի ազատ տեղաշարժման իրավունքը Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում ավտոտրանսպորտային միջոցների համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանատեղերին հարակից և համաչափ անվճար կայանատեղեր չնախատեսելը

“Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծություն

ՀՀ Վճռաբեկ դատարանը պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, ինչպես նաև գումարի փոխհատուցման պահանջների մասին գործով, բավարարեց բերված վճռաբեկ բողոքը

ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարեց քաղաքացու վճռաբեկ բողոքը` ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության դեմ հարուցված վարչական գործով