Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Իրադարձություններ


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

25.05.2012թ.

www.vahehovhannisyan.am վեբ կայքի մասին

Հարգելի կայքի այցելու. Site

www.vahehovhannisyan.am վեբ կայքը ստեղծվել է փաստաբան Վահե Հովհաննիսյանի և կայքի ստեղծման ոլորտի մասնագետի կողմից: Կայքի ստեղծման աշխատանքները սկսվել են 2011 թվականի դեկտեմբեր ամսից և շարունակվել ու իր նախնական ավարտական տեսքը կայքը ստացել է 2012 թվականի փետրվար ամսին` շարունակելով աշխատանքները կայքին վերջնական ավարտական տեսք տալով, որն էլ հիմք է եղել կայքի բացմանը (ներկայացմանը)` համացանցում այն տեղադրելու միջոցով:

www.vahehovhannisyan.am կայքը ստեղծվել է նպատակ ունենալով, իր համապատասխան բաժինների միջոցով, ոչ միայն համացանցում տրամադրել տեղեկատվություն փաստաբան Վահե Հովհաննիսյանի փաստաբանական գործունեության վերաբերյալ և հետադարձ կապի օգնությամբ տալ յուրաքանչյուր անձին իրեն հուզող հարցերի պատասխանները: Այլ նաև լինելով փաստաբան, www.vahehovhannisyan.am կայքի միջոցով` հաշվի առնելով, որ փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով, իրականացնել համացանցի միջոցով իրավունքի և ազատությունների ու օրինական շահերի իրականացման քարոզչություն` կարևորելով անձի իրավունքներն և հանրության իրազեկումը իրավագիտակցման ձևավորման ու բարձրացմանը ուղղված գործընթացում:

www.vahehovhannisyan.am կայքը իր համապատասխան բաժնի (օգտակար նյութեր մասի և էջի) միջոցով անդրադառնում և տրամադրում է կայքի այցելուին իրավական բնույթի հարցերի պատասխաններ, ինչպես նաև իրավական այլ դիրքորոշումներ, կարծիքներ և իրավական բնույթի մեկնաբանություններ, որոնք անկասկած կհետաքրքրեն կայքի այցելուին:

www.vahehovhannisyan.am կայքի համապատասխան բաժնի (իրադարձություններ մասի և էջի) միջոցով կայքի այցելուն կտեղեկանա տեղ գտած իրադարձություններին և կարևոր նորություններին, որոնք պարունակում են հետաքրքիր և կարևոր տեղեկություններ և այլ նյութեր:

www.vahehovhannisyan.am կայքի մյուս բաժնի (Հրապարակումներ և Մամուլի անդրադարձ մասի և էջի) միջոցով կայքի այցելուն հնարավորություն կունենա տեղեկանալ դատական գործերի վերաբերյալ, որոնց մասնակցություն է ունեցել փաստաբան Վահե Հովհաննիսյանը, ինչպես նաև անձանց խախտված իրավունքների վերականգնումից ելնելով վերջիններիս կողմից հայտնված երախտիքի խոսքերին, որոնք ներկայացվել են հրապարակումների և մամուլի անդրադարձի ձևով:

www.vahehovhannisyan.am կայքի մյուս բաժնի (Դատական պրակտիկա) էջում, որպես դատական պրակտիկա, ներկայացված են այն դատական գործերը, որոնց մասնակցություն է ունեցել փաստաբան Վահե Հովհաննիսյանը:

www.vahehovhannisyan.am կայքի մեկ այլ բաժնի (Իրավաբանական խորհրդատվություն) էջում ներկայացվել են այն ոլորտները, որոնց վերաբերյալ հնարավոր է ստանալ իրավաբանական բնույթի հարցերի պատասխաններ և իրավական բնույթի աջակցում:

www.vahehovhannisyan.am կայքում (Տեսանյութեր և Ֆոտոալբոմ էջերում) հնարավորություն է նաև ստեղծվել կայքի այցելուին դիտել որոշ տեսանյութեր և լուսանկարներ:

www.vahehovhannisyan.am կայքում, որպես օգտակար հղումներ, ներկայացվել են նաև անհրաժեշտ կայքերի հղումներ, որոնցից անհրաժեշտության դեպքում կայքի այցելուն կարող է օգտվել:

Իհարկե www.vahehovhannisyan.am կայքը ժամանակ առ ժամանակ կվերազինվի նոր բաժիններով և նոր հնարավորություններով, որոնց միջոցով կայքը ավելի գրավիչ և օգտակար կլինի ցանկացած այցելուի համար: Միաժամանակ, ստեղծված հետադարձ կապի միջոցով կայքի այցելուն նաև կարող է հայտնել իր կարծիքը կայքի վերաբերյալ և ներկայացնել իր առաջարկները` կապված կայքի բարելավման հետ:



Կարդացեք նաև

Հակերները կոտրել էին www.vahehovhannisyan.am կայքը

Շնորհակալական նամակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին

Աշխատանքային օրենսդրության պահանջների գործավարական փաստաթղթավորումը

Արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությունը Հայաստանում

Դատավորը դրսևորել է անհարգալից վերաբերմունք