Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Главная События


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Ошибка
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
 

26.01.2012թ.

   Շնորհակալական նամակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ

   Նիկոլա Սարկոզիին

  

26 հունվարի 2012 թվականին փաստաբան Վահե Հովհաննիսյանը նամակ է հղել nicolas sarkozyՖրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին` Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի կողմից ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման կապակցությամբ:

Նամակում մասնավորապես նշված է.

Մեծարգո պարոն նախագահ. Հայտնում եմ Ձեզ իմ խորհին երախտագիտությունը Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի կողմից ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման կապակցությամբ:

Ֆրանսիան վերստին ապացուցեց համամարդկային արժեքների իր նվիրվածությունն ու ուժը:

Այսօր բացառիկ, անմոռանալի օր է հայ ժողովրդի համար, նաև նրանց համար ովքեր պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ գործած ոճիրների դատապարտման ու կանխարգելման համար:

Աշխարհի բոլոր հայերը ցնծված են ուրախությունից և արդարությունից: Այս օրն անմոռանալի է բոլոր-բոլորի համար: Ինչպես ամեն հայի սրտում այնպես էլ բոլորի հիշողության մեջ այն կամրագրվի դարերով:

Մեծարգո պարոն նախագահ`

Դուք կարողացաք կարևորել Հայոց ցեղասպանության հարցը և այն համարելով առաջնային, հասցրեցիք իր հաղթական ավարտին, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունն և երախտագիտությունը:

Ձեր անձնական հանձնառության և ներդրած անգնահատելի ավանդի շնորհիվ ընդունվեց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքը: Ուստի, ևս մեկ անգամ հայտնում եմ իմ երախտիքի խոսքը` մաղթելով Ձեզ նորանոր հաջողություններ հանուն Ֆրանսիայի և Հայաստանի, հանուն այս երկու պետությունների բարեկամության:

Հարգանքներով

Փաստաբան ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 



Կարդացեք նաև

Աշխատանքային օրենսդրության պահանջների գործավարական փաստաթղթավորումը

Արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությունը Հայաստանում

Դատավորը դրսևորել է անհարգալից վերաբերմունք