- Սխալ
Page 36 of 37
01.11.2011թ. Արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությունը Հայաստանում 2011 թվականի նոյեմբերի 1-ին և 2-ին Երևանում Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպության կողմից, ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի, ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, կազմակերպվել էր Արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությունը Հայաստանում ծրագրի շրջանակներում հանդիպում` սեմինար-քննարկում, որին մասնակցել է նաև փաստաբան Վահե Հովհաննիսյանը: Ծրագրի շրջանակներում կազմակերպած հանդիպումը նախատեսվել էր հայաստանյան փաստաբանների համար, որը տեղի ունեցավ Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում: Սեմինարի նպատակն էր քննարկել զրպարտության ու վիրավորանքի ապաքրեականացմանը հաջորդած ժամանակահատվածում լրագրողների, փաստաբանների, օրենսդիր ու դատական մարմինների համար ի հայտ եկած մարտահրավերները: Հատուկ անդրադարձ կատարվեց զրպարտությանը և վիրավորանքին, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին, դատարանի հեղինակության և անկողմնակալության պահպանությանը, խոսքի ազատության և հավաքների ազատության միջև կապին վերաբերող գործերով արտահայտվելու ազատության պաշտպանության հիմնախնդիրներին ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային ատյաններում: Սեմինարի ընթացքում զեկուցումներով հանդես եկան Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ-ի իրավաբանները, ինչպես նաև նրանց բրիտանացի գործընկերները, այդ թվում՝ Գևին Միլլերը (Թագավորական խորհրդական, Բրիտանիա) և Բոյկո Բոևը (ARTICLE 19, Բրիտանիա): Կարդացեք նաև Դատավորը դրսևորել է անհարգալից վերաբերմունք |