- Սխալ
Page 33 of 37
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 10.05.2012թ. Հակերները կոտրել էին www.vahehovhannisyan.am կայքը 09 մայիսի 2012թ-ին, թուրքական հակերները կոտրել էին իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական աջակցում տրամադրող փաստաբան Վահե Հովհաննիսյանի www.vahehovhannisyan.am կայքը: Կայք մուտք գործելիս ականատես եղանք ՀՀ Վարչապետի լուսանկարին, որի ձեռքում այրվում էր Հայաստանի Հանրապետության դրոշը: Այդ ամբողջը ուղեկցվում էր գրառումներով` կապված ցեղասպանության հետ և երաժշտությամբ: Վստահաբար կարելի է ասել, որ կայքը հակերները կոտրել են ազգային դրդապատճառներից ելնելով: Այդ ամենը հայտնաբերելուց հետո, մասնագետների կողմից ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցներ, որպեսզի իրականացվի կայքի ժամանակավոր արգելափակումը: Անկասկած նման գործողությունները ոչ միայն վնաս են պատճառում այլ նաև դատապարտելի և անթույլատրելի են: Ներկայումս, կայքի տեխնիկական վերականգնողական աշխատանքները կարգավորվել են : www.vahehovhannisyan.am կայքը վերստին գործում է: Ինչպես նաև զուգահեռաբար ընդհանում է կայքի անվտանգության ապահովման հետ կապված աշխատանքները` կայքի անվտանգությունը բարձրացնելու համար: Հետ գրություն. Սույն հայտարարությունը հանդիսանում է նաև հաղորդագրություն պետական պատկամ մարմինների համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրականացվել է այնպիսի գործողություն, որը առաջացրել է բացասական հետևանքներ կայքի համար: Կարդացեք նաև Շնորհակալական նամակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին Աշխատանքային օրենսդրության պահանջների գործավարական փաստաթղթավորումը Արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությունը Հայաստանում Դատավորը դրսևորել է անհարգալից վերաբերմունք |