Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Իրադարձություններ


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

23.08.2013թ.

Արդյոք չ՞ի խախտվում անձի ազատ տեղաշարժման իրավունքը Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում ավտոտրանսպորտային միջոցների համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանատեղերին հարակից և համաչափ անվճար կայանատեղեր չնախատեսելը

05.08.2013 թվականին փաստաբան Վահե vcharovi avtokayanateghiՀովհաննիսյանի կողմից Երևանի քաղաքապետարան էր մուտք արվել գրություն (փաստաբանական հարցում) հասցեագրված Երևանի քաղաքապետին, հետևյալ բովանդակությամբ.

“Հարգելի պարոն Մարգարյան. Անհրաժեշտությունից ելնելով և ղեկավարվելով “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով` խնդրում եմ տալ տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ.

• Երևան քաղաքի ո՞ր փողոցներում և պողոտաներում է (փողոցների և պողոտաների ո՞ր հատվածներում է) ավտոմեքենաների կայանման համար նախատեսված կարմիր գծանմուշներով վճարովի կայանատեղիներ:

Խնդրում եմ տրամադրել նաև Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում (փողոցների և պողոտաների հատվածներում) նախատեսված ավտոմեքենաների կայանման համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանատեղերի քարտեզը:

• Նախատեսվա՞ծ են արդյոք Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում ավտոմեքենաների կայանման համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանման տեղերին հարակից ավտոմեքենաների կայանման համար անվճար կայանատեղերի հատվածներ, թե` ոչ: Եթե ոչ` որոն՞ք են չնախատեսելու պատճառները:

Եթե այո` դրանք նույն տարածքով և համաչափությամբ է նախատեսված ինչ վճարովի կայանատեղերի համար է (նույն հատվածներով /նույն մակերեսի չափով/ կայանատեղեր ինչ հատվածներով /մակերեսի չափով/ նախատեսվել է վճարովի կայանատեղերի համար), թե` ոչ: Եթե ոչ` որոն՞ք են համաչափության չպահպանման պատճառները:

Խնդրում եմ տրամադրել նաև Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում ավտոմեքենաների կայանման համար նախատեսված կարմիր գծանմուշներով վճարովի կայանման տեղերին հարակից ավտոմեքենաների համար նախատեսված անվճար կայանատեղիների քարտեզը:

• Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում ավտոմեքենաների կայանման համար նախատեսված կարմիր գծանմուշներով վճարովի կայանման կայանատեղերի իրականացման գործունեությունը ի՞նչ իրավական և պայմանագրային հիմքի հիման վրա է իրականացվում:”:

Գրությամբ ներկայացված հարցերով փորձ էր արվել Երևանի քաղաքապետից պարզել հետևյալը: Երևանի որ փողոցներում և պողոտաներում է նախատեսվել ավտոմեքենաների կայանման համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանատեղիներ, արդյոք ավտոմեքենաների կայանման համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանման տեղերին հարակից նախատեսված են ավտոմեքենաների կայանման համար անվճար կայանատեղերի հատվածներ, թե` ոչ, եթե ոչ` դրանց պատճառները, եթե այո` դրանք նույն տարածքով և համաչափությամբ է նախատեսված ինչ վճարովի կայանատեղերի համար է, թե` ոչ, եթե ոչ` դրանց պատճառները: Եվ վերջապես, ինչ իրավական և պայմանագրային հիմքի հիման վրա է իրականացվում ավտոմեքենաների կայանման համար նախատեսված կարմիր գծանմուշներով վճարովի կայանման կայանատեղերի իրականացման գործունեությունը: Նշված հարցերի պարզման անհրաժեշտությունը կայանում էր նրանում, որ ավտոմեքենաների կայանման համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանատեղերին հարակից և համաչափ տարածքով կայանման անվճար կայանատեղերի հատվածներ չնախատեսելու դեպքում, ըստ փաստաբան Վահե Հովհաննիսյանի, խախտվում է ազատ տեղաշարժման իրավունքը:

Նման տեսակետը կայանում է նրանում, որ ավտոտրանսպորտային միջոցից օգտվողը փաստացի զրկվում է ազատորեն մեկ վայրից մյուս վայր տեղաշարժվելու և իր նախընտրած վայրում կայանելու հնարավորությունից, քանի որ պարտադրված է վճարել Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում ավտոմեքենաների կայանման համար նախատեսված կարմիր գծանմուշներով վճարովի կայանման կայանատեղի համար սահմանված պարտադիր տուրքի վճարը, իսկ դա չանելու դեպքում ենթարկվելու է տուգանքի:

Ի պատասխան փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից Երևանի քաղաքապետին 05.08.2013 թվականին հասցեագրված հարցմանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հ. Նավասարդյանի կողմից 09.08.2013 թվականով թվագրված թիվ 14/46082 Հ ուղարկված գրությամբ տեղեկացվել է հետևյալի մասին.

“Հարգելի պարոն Հովհաննիսյան Երևանի քաղաքապետին հասցեագրված Ձեր 05.08.2013թ. հարցման կապակցությամբ, ստորև ներկայացվում են հարցերի պատասխանները, ըստ դրանց հերթականության.

1. Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում վճարովի կայանատեղեր կազմակերպելուն վերաբերող հարցերը կանոնակարգվում են “Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին” ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 10.10.2012թ. “Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը սահմանելու մասին” հ.1293-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 25.12.2012թ. “Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու մասին” հ.561-Ն որոշմամբ, որի հավելվածում նշված է Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոկայանատեղերի ցանկը:

Կայանատեղերի վայրերի տեղագրական կամ քարտեզագրական նյութեր Երևանի քաղաքապետարանում չկան:

2. Այն վայրերը, որոնցում վճարովի կայանատեղեր չեն կազմակերպվելու` սահմանված են վերոհիշյալ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում:

Վճարովի և անվճար կայանատեղերի տարածքների մակերեսների չափսերի հարաբերակցության վերաբերյալ վերլուծություններ կամ հաշվարկներ անելու համար շատ վաղ է, քանի որ վճարովի կայանատեղերի կահավորման գործընթացը նախատեսվում է ավարտել 2014թ. վերջին:

3. Երևան քաղաքի փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցների վճարովի կայանատեղեր կազմակերպելու ծառայությունների գործունեությունը իրականացվում է վերոհիշյալ օրենքի, ինչպես նաև “Գնումների մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված “Փարկինգ Սիթի Սերվիս” և “Լոկատոր” ՓԲ ընկերությունների կոնսորցիումի հետ կնքված` Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագրի շրջանակներում:”

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հ. Նավասարդյանի կողմից փաստաբան Վահե Հովհաննիսյանին ուղարկված գրությունից պարզ դարձավ, որ Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում ավտոմեքենաների կայանման համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանման տեղերին հարակից ավտոմեքենաների կայանման համար անվճար կայանատեղերի հատվածներ նախատեսված չեն: Իսկ գրության 2-րդ կետով մեջբերված “Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին” ՀՀ օրենքի դրույթի հիման վրա նշվածը` “Այն վայրերը, որոնցում վճարովի կայանատեղեր չեն կազմակերպվելու` սահմանված են վերոհիշյալ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում”, ամենևին չի նշանակում, որ Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում ավտոմեքենաների կայանման համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանման տեղերին հարակից և համաչափ ավտոմեքենաների կայանման համար նախատեսված են անվճար կայանատեղերի հատվածներ, քանի որ հիշատակված օրենքի դրույթը սահմանում է հետևյալը` “Սույն օրենքի դրույթները տարածվում են միայն համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ` բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում (այսուհետ` ավտոկայանատեղ) ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը (այսուհետ` ավտոտրանսպորտային միջոց) կայանելու դեպքում ծագած հարաբերությունների վրա:”:

Փաստորեն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հ. Նավասարդյանի կողմից փաստաբան Վահե Հովհաննիսյանին ուղարկված գրությամբ հիմնավորվում է վերը ներկայացված տեսակետը առ այն, որ ավտոտրանսպորտային միջոցից օգտվողը փաստացի զրկվում է ազատորեն մեկ վայրից մյուս վայր տեղաշարժվելու և իր նախընտրած վայրում կայանելու հնարավորությունից, քանի որ պարտադրված է վճարել Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում ավտոմեքենաների կայանման համար նախատեսված կարմիր գծանմուշներով վճարովի կայանման կայանատեղի համար սահմանված պարտադիր տուրքի վճարը, իսկ դա չանելու դեպքում ենթարկվելու է տուգանքի: Այսինքն, ստացվում է, որ Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում ավտոմեքենաների կայանման համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանման տեղերին հարակից և համաչափ ավտոմեքենաների կայանման համար անվճար կայանատեղերի հատվածների չնախատեսումը հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ ամրագրված սահմանադրական նորմի խախտման, քանի որ նշված սահմանադրական նորմով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք: Ըստ ՀՀ Սահմանադրության մեկնաբանությունների (2010թ.), հիշատակված սահմանադրական նորմի վերաբերյալ տրվել է համապատասխան մեկնաբանություն, որում ասվում է հետևյալը` (հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի վերաբերյալ մեկնաբանությունը լայնածավալ է, ուստի ներկայացվում է միայն որոշ հատվածներ) “… Ժամանակակից մարդու կյանքի պայմաններն այնպիսին են, որ նա աշխատանքային, ընտանեկան, մասնագիտական, ուսումնառության և այլ խնդիրներ լուծելու համար ստիպված է հաճախ տեղաշարժվել, փոխադրվել տեղից տեղ: … Ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունքը դասվել և դասվում է մարդու հիմնական քաղաքացիական (անձնական) իրավունքների և ազատությունների շարքին: … ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու սահմանադրական իրավունքը մարդու բնականորեն ծագած, անօտարելի, օրենսդրորեն ամրագրված և երաշխավորված իրավազորությունն է` օգտվելու այն երկրի տարածքում անարգել տեղաշարժվելու, ինչպես և իր կողմից որոշվող վայրում ժամանակավորապես կամ մշտապես բնակվելու հնարավորություններից, որի տարածքում նա օրինական հիմքերով գտնվում է:”: Իսկ ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ ամրագրվել է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը:

Իհարկե վերը նշվածից բացի կարելի է ներկայացնել նաև այլ հիմնավորումներ, քանի որ Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում ավտոմեքենաների կայանման համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանատեղիներ նախատեսելիս առաջնահերթ և պարտադիր կերպով պետք է հաշվի առնվեր անձի ազատ տեղաշարժման իրավունքի պահպանումը և նախատեսվեր նաև ավտոմեքենաների կայանման համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանման տեղերին հարակից և համաչափ ավտոմեքենաների կայանման համար անվճար կայանատեղերի հատվածներ, որի միջոցով չէր խախտվի ազատ տեղաշարժման իրավունքը և դեռ ավելին, հնարավորություն կնձեռնվեր ավտոտրասպորտից օգտվողներին օգտվել նաև ընտրության իրավունքից: Այսինքն, ավտոտրասպորտից օգտվողը հնարավորություն կունենար որոշելու օգտվել վճարովի ծառայությունից և ավտոմեքենան կայանել վճարովի կայանատեղիներում, թե ավտոմեքենան կայանել անվճար կայանատեղիներում:



Կարդացեք նաև

“Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծություն

ՀՀ Վճռաբեկ դատարանը պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, ինչպես նաև գումարի փոխհատուցման պահանջների մասին գործով, բավարարեց բերված վճռաբեկ բողոքը

ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարեց քաղաքացու վճռաբեկ բողոքը` ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության դեմ հարուցված վարչական գործով

Պետական եկամուտների կոմիտեն կրկին խախտելով օրենքի պահանջը կազմել է ստուգման ակտ

Դատարանը վերականգնեց աշխատողի խախտված իրավունքը

Հարցազրույց` 21 տարիների ընթացքում ՀՀ իրավական ոլորտը բարելավվել է

Շնորհավոր Ազգային տոնը`Հայաստանի Անկախության օրը

Փնտրեք facebook-ում VaheHovhannisyan.am էջը

Հունգարական արդարադատություն

“ՆՈՐՕՐՅԱ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ՄՈՌԱՑՎՈՂ ԷՋԵՐԻՑ” ֆիլմի շնորհանդես

Տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների մեկօրյա գործադուլը (բողոքի ակցիան)

ՀՀ փաստաբանների կողմից անցկացվելու է մեկօրյա գործադուլ (բողոքի ակցիա)

www.vahehovhannisyan.am վեբ կայքի մասին

Հակերները կոտրել էին www.vahehovhannisyan.am կայքը

Շնորհակալական նամակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին