Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Իրադարձություններ


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

18.09.2013թ.

“Արմֆուդ”-ի այծի կաթի մեջ ստաֆիլակոկ բակտերիայի հայտնաբերումը դատարանի կողմից գնահատվեց որպես ոչ իրավաչափ


18.09.2013 թվականին փաստաբան ayci katՎահե Հովհաննիսյանի կողմից ՍԻՄ “Ազդակ” ակումբում հարցազրույց է տրվել “Էյ-Էս-Բի Սոֆթ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրվող “Արմֆուդ” ֆիրմային անվանում կրող այծի կաթի շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ, որից ելնելով ընկերությունը դեռևս 2012 թվականի սկզբին ստիպված է եղել դիմելու դատական պաշտպանության (ընկերության իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանվել և ներկայացվել է “Լև Գրուպ” փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից):

Հարցազրույցից առաջ “Ազդակ” ակումբում տեղի ունեցավ նաև մամլո ասուլիս, որում ներկայացվեց, որ շուրջ երկու տարի առաջ պետական լիազոր մարմնի կողմից` օգտագործելով լրատվական միջոցները, հանրությանը տեղեկացվեց, որ “Արմֆուդ”-ի կողմից արտադրվող այծի կաթը վնասակար է սպառողների առողջությանը, ինչպես նաև բոլոր խանութներից այն հանվեց վաճառքից, որից ելնելով ընկերությունը հայտնվեց ծանր ֆինանսական վիճակում` արդյունքում ընկերությունը կրեց նյութական մեծ վնասներ և տուժեց գործարար համբավը, որից ելնելով ընկերությունը կանգնեց փակման եզրին: Մամլո ասուլիսին ներկայացվեց նաև, որ եթե կառավարության կողմից միջոցներ չձեռնարկվեն ընկերության կրած վնասները և բարի անունը վերականգնելու ուղղությամբ, ընկերությունը ստիպված է լինելու օրենքով սահմանված կարգով վնասների փոխհատուցման պահանջ ներկայացնել:

Փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից տրված հարցազրույցի ընթացքում ներկայացվեց ընկերության կողմից դատարան դիմելու պատճառները, դատարանին ներկայացված հիմքերը և գործի փաստերը, ինչպես նաև որոշ հանգամանքներ, որոնցով հիմնավորվել է դատարան ներկայացված հայցադիմումը և հայցադիմումի պահանջը:

Ներկայացվել է նաև դատական գործով պատասխանող ՀՀ գյուղնախարարության “ՀԱԲԼԾԿ” ՊՈԱԿ-ի կողմից, գործով ներգրավված երրորդ անձ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից թույլ տրված իրավական նորմերի պահանջների խախտման վերաբերյալ տեղեկություններ, որի հիման վրա ՀՀ Վարչական դատարանը 30.07.2013թ-ին կայացրել է ընկերության կողմից դատարան ներկայացված հայցապահանջը բավարարելու մասին վճիռ` “Էյ-Էս-Բի Սոֆթ” ՍՊԸ-ի հայցը բավարարել` ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ԳՆ “ՀԱԲԼԾԿ” ՊՈԱԿ-ի կողմից 02.11.2011թ. կատարված գործողությունը` 02.11.2011թ. կազմված թիվ 2017 փորձարկման արձանագրությունը, որն էլ ստացել է օրինական ուժ:

Փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից տրված հարցազրույցը լրացուցիչ կներկայացվի:

Ստորև ներկայացվում է դատարանի կողմից կայացված վճռի պատճառաբանական մասից հատված.

“…Սույն գործով վիճարկվող գործողությունը կատարելիս պատասխանողի կողմից չի պահպանվել վերը հիշատակված իրավանորմերի պահանջներից և ոչ մեկը։

Նախ` ըստ 02.11.2011թ. թիվ 2017 փորձարկման արձանագրության փորձարկվող նմուշը հանդիսացել է 1 լիտր այծի կաթը, որը 28.10.2011թ. ՀՀ ԳՆ “ՀԱԲԼԾԿ” ՊՈԱԿ-ին է ներկայացրել Սննդամթերքի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ա.Վարժապետյանը։ Իսկ թե ինչ կերպ, մասնավորապես երբ, որտեղից, ինչ կարգով է փորձարկման ներկայացված այծի կաթը հայտնվել Ա.Վարժապետյանի մոտ, բացարձակապես անհասկանալի է և անորոշ։

Երկրորդ` … , սույն գործով վկա Դոնարա Արեստակի Ալեքսանյանը ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին հասցեագրած դիմումով վերջինիս հանձնել է այծի կաթ։ Դիմումը, սակայն, որևէ նշում չի պարունակում ոչ կաթ արտադրողի, ոչ անվանման, ոչ քաշի և ոչ էլ կաթը նույնականացնելու հնարավորություն ընձեռող որևէ տեղեկության մասին։ Դիմումից բացի, քաղաքացուց կաթի նմուշը վերցնելու վերաբերյալ որևէ այլ փաստաթուղթ, այդ թվում նաև արձանագրություն չի կազմվել, չի նկարագրվել, թե ինչ կաթ է վերցվում, ինչ կարգով և ում կողմից է այն վերցվում, ինչպես նաև որտեղ և ինչ պայմաններում է այն պահվում, հետևաբար անթույլատրելի կլինի հաստատված համարել, որ փորձաքննության ենթարկված կաթը հենց Դոնարա Արեստակի Ալեքսանյանի կողմից ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին ներկայացված կաթն է եղել։

Երրորդ` այծի կաթը Կարգով սահմանված նմուշառման տարաներով վերցնելու, նմուշին ծածկագիր տալու և այն դրան փակցնելու կամ կցելու, նմուշները կապարակնքված կամ դրոշմակնքված լինելու, փորձաքննության համար նմուշառումը, նմուշների ծածկագրումը, կապարակնքումը կամ դրոշմակնքումը և նմուշառման ակտի ձևակերպումը տնտեuավարող uուբյեկտի լիազոր ներկայացուցչի մաuնակցությամբ իրականացված լինելու, կոնկրետ սննդամթերքի կամ սննդային հավելումների տեխնիկական կանոնակարգերով, այլ իրավական ակտերով կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով նախատեսված պայմաններում նմուշը պահելու և փոխադրելու փաստերը դատաքննությամբ չհաստատվեցին։ ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացրած նյութերում առկա չէր որևէ ապացույց, որով կհիմնավորվեր Կարգի պահանջների պահպանմամբ նմուշը վերցնելու, պահպանելու և փորձարկելու փաստը։

Փոխարենը վկայի ցուցմունքով հաստատվեց, որ վերջինս այծի կաթը գնել է “Երևան-Սիթի” խանութից, որտեղից դուրս գալուց հետո անմիջապես ուղևորվել է ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, այնտեղ է հասել կաթը գնելուց հետո մոտ 50 րոպե անց, սկզբում գնացել է լաբորատորիա, որտեղ զրուցել է լաբորատորիայի աշխատակցի հետ, հետո գնացել է ծառայության պետի սենյակ, զրուցել է վերջինիս հետ, հետո պետի աշխատասենյակ է եկել աշխատակիցը և տարել կաթը։

Վկայի ցուցմունքով հաստատվեց նաև, որ այծի կաթը խանութից գնելուց հետո ինքը չի փորձել, իսկ դիմումում նշված դառնահամը վերաբերել է նախորդ երեկոյան իր աղջկա կողմից գնված կաթին։ Մինչդեռ ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին հասցեագրած դիմումով Դոնարա Արեստակի Ալեքսանյանի հայտնած տեղեկությունները հակասում են սույն գործի քննության ընթցքում հայտնած տեղեկություններին։ Այսպես. 2011թ. հոկտեմբերի 28-ին “Երևան-Սիթի” խանութից գնել է այծի կաթ, օգտագործման ընթացքում զգացել է դառնահամ։

Չորրորդ` վկայի ցուցմունքով, ինչպես նաև ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացրած նյութերում առկա “Երևան-սիթի” խանութների ցանցի դրամարկղային կտրոնով հաստատվեց, որ 28.10.2011թ. առավոտյան ժամը 09։57 այդ խանութից գնվել է 0,33լիտրը այծի կաթ, հետևաբար անհասկանալի է, թե ինչ հրաշքով 0,33լիտրը փորձաքննության ժամանակ հանկարծ դարձել է 1 լիտր, եթե նույնիսկ պայմանականորեն ընդունվի, որ փորձաքննության է ներկայացվել հենց Դոնարա Ալեքսանյանի ներկայացրած կաթը։

Հինգերորդ՝ Դոնարա Ալեքսանյանի ցուցմունքի համաձայն Բախչագուլյանի սենյակում ինքը հանել է այծի կաթն իր պայուսակից և դրել սեղանին, որից հետո այն տարել է լաբորատորիայի աշխատակից կինը։ Իսկ թե ինչ է եղել դրանից հետո, ինչ պայմաններում է մինչև փորձաքննությունը պահվել այդ կաթը, դատաքննությամբ պարզել չհաջողվեց` այծի կաթը վկայի մատնանշած աշխատակցի կողմից տանելուց հետո կատարված գործողությունների վերաբերյալ ապացույցների բացակայության պատճառով։

Վեցերրորդ` ըստ թիվ 2017 փորձարկման արձանագրության 1 լիտր այծի կաթը փորձաքննության է ներկայացրել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչ Ա.Վարժապետյանը, սակայն այդ 1 լիտր կաթը Վարժապետյանի տիրապետության տակ հայտնվելու ժամանակը, վայրը, եղանակն ու պայմանները հաստատող որևէ ապացուց վարույթի նյութերում առկա չէ, հետևաբար հաստատված չի կարող համարվել այն փաստը, որ փորձանմուշը վերցվել ու փորձաքննության է ներկայացվել Կարգի պահանջների պահպանմամբ։ Ընդ որում սննդամթերքի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ա.Վարժապետյանի կողմից ՀՀ ԳՆ “ՀԱԲԼԾԿ” ՊՈԱԿ-ին ներկայացված այծի կաթի փորձարկումը, ըստ թիվ 2017 փորձարկման արձանագրության, իրականացվել է 02.11.2011թ.։ Նույն ամսաթվով է թվագրված նաև նշված կաթի վերաբերյալ նմուշների ուղեկցող թիվ Բ-2 նամակը, հետևաբար անհասկանալի է, թե ինչ կերպ կարող էր Սննդամթերքի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ա.Վարժապետյանը այծի կաթը ՀՀ ԳՆ “ՀԱԲԼԾԿ” ՊՈԱԿ-ին ներկայացներ 28.10.2011թ., այնինչ թիվ 2017 փորձարկման արձանագրության մեջ կատարված գրառման համաձայն այծի կաթը ՀՀ ԳՆ “ՀԱԲԼԾԿ” ՊՈԱԿ-ին է ներկայացվել հենց նշված օրը։

Ակնհայտ է, որ Սննդամթերքի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ա.Վարժապետյանի կողմից այծի կաթը ՀՀ ԳՆ “ՀԱԲԼԾԿ” ՊՈԱԿ-ին ներկայացնելու, այն է՝ 28.10.2011թ. դրությամբ նմուշների ուղեկցող թիվ Բ-2 նամակն առկա լինել չէր կարող, ինչը նշանակում է, որ լաբորատորիայի ներկայացուցչի կողմից փորձանմուշներն ընդունելու համար Կարգի 4-րդ գլխի 18-րդ կետով նախատեսված պարտադիր պայմաններից առնվազն մեկը բացակայել է, հետևաբար նմուշառումը չէր կարող համարվել Կարգի 18-րդ կետի պահանջների պահպանմամբ կատարված, որպիսի պարագայում լաբորատորիայի ներկայացուցիչը պարտավոր էր նմուշ չընդունել և վերադարձնել` գրավոր հիմնավորմամբ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որն ընդունել է վիճարկվող իրավական ակտը կամ կատարել է վիճարկվող գործողությունը կամ չի կատարել որևէ հայցվող գործողություն, uակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաuտական հանգամանքների ապացուցման բեռը։

Սույն գործով ՀՀ գյուղատնտեսության նախարարության “Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ” պետական կառավարչական հիմնարկի ենթակայությամբ գործող “Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն” պետական ոչ առևտրային կազմակերպությունը չապացուցեց, որ այծի կաթի փորձարկումը կատարվել է այդ փորձարկման համար սահմանված ՀՀ-ում գործող ստանդարտներին և չափորոշիչներին համապատասխան, իսկ փորձարկման արձանագրությունը կազմվել է իրավական ակտերի պահանջների պահպանմամբ։

Այսպիսով, դատարանը հաստատված է համարում, որ ՀՀ ԳՆ “ՀԱԲԼԾԿ” ՊՈԱԿ-ի 02.11.2011թ. կատարած գործողությունը, այն է՝ 02.11.2011թ. թիվ 2017 փորձարկման արձանագրության կազմումը հակասում է վերը հիշատակված իրավական ակտի պահանջներին, ուստի չի կարող հանդիսանալ իրավաչափ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլևu իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այuինքն`

1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.

2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնաuի հատուցում, կամ

3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։

Տվյալ դեպքում թիվ 2017 փորձարկման արձանագրության կազմելուն ուղղված գործողությունը ՀՀ ԳՆ “ՀԱԲԼԾԿ” ՊՈԱԿ-ի կողմից կատարվել է 02.11.2011թ., այդ գործողությունը կատարված և ավարտված լինելու փաստով այլևս իրավաբանական ուժ չունի, ուստի դրա, որպես այլևս իրավաբանական ուժ չունեցող գործողության, իրավաչափությունը կարող է գնահատվել հենց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնակարգումների շրջանակներում։

Վերոգրյալ հիմնավորումներով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ՀՀ ԳՆ “ՀԱԲԼԾԿ” ՊՈԱԿ-ի կողմից 02.11.2011թ. կատարված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, քանի որ հայցվորի կարծիքով ոչ միայն առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ գործողություն կրկին կատարելու վտանգ, այլ նաև հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնաuի հատուցում և դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի գործարար համբավը, դատարանը հանգում է այն եզրակացության, որ հայցը ենթակա է բավարարման։

Նշվածն ինքնին բավարար համարելով հայցը բավարարելու համար՝ դատարանը եզրակացրեց, որ դատավարության մասնակիցների ներկայացուցիչների ներկայացրած մյուս փաստարկները նշանակություն չունեն գործի լուծման համար, ուստի դրանց գնահատման անհրաժեշտությունը բացակայում է։ …”:



Կարդացեք նաև

Արդյոք չ՞ի խախտվում անձի ազատ տեղաշարժման իրավունքը Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում ավտոտրանսպորտային միջոցների համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանատեղերին հարակից և համաչափ անվճար կայանատեղեր չնախատեսելը

“Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծություն

ՀՀ Վճռաբեկ դատարանը պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, ինչպես նաև գումարի փոխհատուցման պահանջների մասին գործով, բավարարեց բերված վճռաբեկ բողոքը

ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարեց քաղաքացու վճռաբեկ բողոքը` ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության դեմ հարուցված վարչական գործով

Պետական եկամուտների կոմիտեն կրկին խախտելով օրենքի պահանջը կազմել է ստուգման ակտ

Դատարանը վերականգնեց աշխատողի խախտված իրավունքը

Հարցազրույց` 21 տարիների ընթացքում ՀՀ իրավական ոլորտը բարելավվել է

Շնորհավոր Ազգային տոնը`Հայաստանի Անկախության օրը

Փնտրեք facebook-ում VaheHovhannisyan.am էջը

Հունգարական արդարադատություն

“ՆՈՐՕՐՅԱ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ՄՈՌԱՑՎՈՂ ԷՋԵՐԻՑ” ֆիլմի շնորհանդես

Տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների մեկօրյա գործադուլը (բողոքի ակցիան)

ՀՀ փաստաբանների կողմից անցկացվելու է մեկօրյա գործադուլ (բողոքի ակցիա)

www.vahehovhannisyan.am վեբ կայքի մասին

Հակերները կոտրել էին www.vahehovhannisyan.am կայքը