Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Իրադարձություններ


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

03.07.2014թ.


Հարկային ծառայության կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման փաստը ստուգելու պատրվակով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման անվան տակ իրականացված ստուգումների անցկացմամբ խախտվում է տնտեսվարող սուբյեկտի իրավունքները

Վերլուծելով վերջին տարիների ընթացքում տնտեսվարող  սուբյեկտների և հարկային ծառայության միջև ունեցածս դատական գործերը, հանգում եմ այն մտքի, որից ելնելով կարելի ասել, որ հարկային ծառայության կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման փաստը ստուգելու պատրվակով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման անվան տակ իրականացված ստուգումների անցկացումը կարծես թե դարձել է արատավոր երևույթ: Ինչով կարծում եմ, որ ծառայության կողմից ոչ միայն վտանգի տակ է դրվում տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը և զարգացումը, այլ նաև վտանգվում է իրավական պետության հասկացությունը և այդպիսի պետություն ունենալու ձգտումը, քանի որ հարկային ծառայության կողմից ցուցաբերած նման գործելաոճը չի կարելի ասել, որ նպաստում է իրավական պետություն ունենալու գաղափարին: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն, ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Ինչով և հավաստվել են Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունքները: Մասնավորապես, տվյալ պարագայում Սահմանադրությամբ ամրագրելով իրավական պետության սկզբունքը, պետությունը հավաստել և ամրագրել է իր կախվածությունը իրավունքից` փաստելով իրավունքի գերակայության կարևորությունը: Ընդորում, պետությունը համարվում է իրավական, երբ նրա ողջ գործունեությունը կապակցված է իրավունքի հետ, և որի կարևորագույն նպատակը հանդիսանում է անձի իրավունքների ապահովումը և դրանց երաշխավորված պաշտպանությունը, ինչպես նաև հասարակական հարաբերությունների իրավակարգավորումը: Ավելին, իրավական պետության հասկացությունն իր մեջ ներառում է, որպես պարտադիր պայման, պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: Դեռ ավելին, իրավական պետության սկզբունքի սահմանադրորեն ամրագրումով, պետությունը փաստում է իր կազմակերպական առանձնահատկությունը և ի ցույց է դնում պետությունում օրենքի և իրավունքի կարևորությունը անձանց հետ փոխհարաբերություններում: Իհարկե, իրավական պետության հասկացությունը վերը նշվածով չի սահմանափակվում և կարելի է ներկայացնել նաև այլ բնորոշումներ իրավական պետության հասկացության վերաբերյալ: Հետևապես, առանց այդ սկզբունքի ամրագրման և կյանքի կոչման, պետությունը չի կարող կոչվել իրավական պետություն` բխող բոլոր պահանջներով:

Ասվածը կայանում է նրանում, որ հարկային ծառայությունում կարծես թե անտեսվել է այն պարտադիր պայմանը, որ ծառայությունը իրավասու և պարտավոր է գործել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված դրույթների պահանջների շրջանակներում, այլ ոչ թե` գործել օրենքի յուրովի մեկնաբանման և կիրառման շնորհիվ այնպես ինչպես ցանկանում է, որի արդյունքում, անվիճելի կերպով տուժում են տնտեսվարողները և ընդհանուր առմամբ բիզնեսը` առաջացնելով բազմաթիվ բացասական հետևանքներ: Նման մոտեցումն էլ հանգեցնում է նրան, որ բազմաթիվ դատական գործեր են հարուցվում ծառայության և տնտեսվարող սուբյեկտների միջև` տնտեսվարող սուբյեկտի մոտ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրումը պարզելու պատրվակով իրականացված ստուգումներից ելնելով, ինչից էլ անտեղի վատնվում են պետական միջոցները:

Այս մոտեցումը կայանում է նրանում, որ հարկային ծառայության համար արդեն որպես կանոն դարձած և վերջինիս կողմից տրված ստուգման հանձնարարագրերով, որոնցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հարկային մարմիններին վերապահված իրավասության սահմաններում հնարավորություն է տրվում կատարել տնտեսվարող սուբյեկտի մոտ ստուգում` ստուգման հարց սահմանելով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում, հիմքում դնելով Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքը` հանձնարարվում է հարկային տեսուչներին տնտեսվարող սուբյեկտի մոտ կատարել վերը մեջբերված հարցի ստուգում, որը սակայն կարծես պարունակում է այլ նպատակ: Մասնավորապես, առաջ քաշված ստուգման հարցի քողարկմամբ գնում կատարելու միջոցով, որը իրենից ներկայացնում է հսկիչ գնում, պարզել, թե` տնտեսվարող սուբյեկտի մոտ որևիցե ապրանք գնելիս հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոն տրամադրվում է, թե` ոչ: Ընդորում, հիմնականում և որպես կանոն դարձած, տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին հարկային տեսուչների կողմից ստուգում կատարելու մասին որևէ հանձնարարագիր չի էլ ներկայացվում, որպեսզի վերջինս կարողանա իրականացնել օրենսդրությամբ իրեն տրված իրավունքները, որի իրավացիության մասին սույնով անդրադարձ չի արվում, քանի որ տվյալ պարագայում ներկայացվում է այն հարցը, թե` հարկային ծառայության տեսուչները արդյոք իրավասու են վերը հիշատակված ստուգման հանձնարարականով ներկայացված ստուգման հարցադրումից ելնելով տնտեսվարող սուբյեկտի մոտ կատարել ապրանքի գնում, որը, ինչպես վերը նշվեց, հանդիսանում է հսկիչ գնում:

Այսպես, հիշատակված ստուգման հանձնարարագրի և առաջադրված ստուգման հարցի հիմքով, հարկային ծառայության տեսուչների կողմից տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվում են գործողություններ, որը տեսուչները անվանում են ստուգում, եթե դա իհարկե կարելի է անվանել այդպես, քանի որ ի սկզբանե նշված ստուգման հանձնարարականի հարցի հիմքով իրականացված գործողությունները կրում են ոչ իրավաչափ բնույթ, որի ընթացքում, այսինքն ստուգման պրոցեսում, տեսուչների կողմից տնտեսվարող սուբյեկտի մոտից կատարում են վաճառվող ապրանքի գնում: Մինչդեռ, դրա իրավասությունը, ըստ վերը նշված ստուգման հանձնարարականով առաջադրված ստուգման հարցի, չունեն, քանի որ հանձնարարականի ստուգման հարցը իր բնույթով և իրավական առումով այլ է, քան տեսուչների կողմից կատարվող գնման համար նախատեսված հանձնարարականի դեպքում: Այնուհետև, տեսուչների կողմից կատարված գործողություններից ելնելով կազմվում է ստուգման ակտ և ակտի համապատասխան բաժնում արձանագրում են, որ հարկային տեսուչների կողմից կոնկրետ օրը, կոնկրետ ժամին, տնտեսվարող սուբյեկտին պատկանող համապատասխան հասցեում գտնվող առևտրի կետից կատարեցին համապատասխան արժեքի և քանակի ապրանքի գնում: Որից հետո, արձանագրում են, որ ապրանքի գումարը չմուտքագրվեց ՀԴՄ և չտրամադրվեց ՀԴՄ կտրոնը: Նշվածը հիմք ընդունելով, արձանագրում են նաև, որ թույլ է տրվել իրավանորմերի պահանջների խախտում, որի հիմքով տնտեսվարող սուբյեկտի համար առաջանում են բացասական հետևանքներ:

Վերը նշված մոտեցումը, կարծում եմ, որ կարելի անվանել ինչու ոչ քան արատավոր երևույթ, իսկ տնտեսվարող սուբյեկտի համար քայքայիչ, քանի որ հարկային ծառայության կողմից վերը հիշատակված բովանդակությամբ տրված ստուգում իրականացնելու հանձնարարականով և առաջադրված ստուգման հարցով, հարկային տեսուչներին որևէ իրավասություն չի վերապահվում տնտեսվարող սուբյեկտի մոտ կատարել գնում, այսինքն` գնել ապրանք, քանի որ նման գործողությունը իրենից ներկայացնում է հսկիչ գնում, որը ունի այլ իրավական կարգավորում:

Ասվածից ելնելով, ստորև ներկայացվում է հարկային ծառայության կողմից վերը նշված բովանդակությամբ տրված ստուգման հանձնարարականի և դրանով առաջադրված ստուգման հարցի հիմքով կատարված գործողությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասելու իրավական հիմնավորումը, քանի որ հարկային ծառայության նման գործելաոճը ակնհայտորեն հանգեցնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված իրավանորմերի պահանջների և տնտեսվարող սուբյեկտի իրավունքների խախտմանը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջի համաձայն, սահմանվել է հետևյալը` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Հետևապես, հարկային ծառայության տեսուչների կողմից վերը նշված ստուգման հանձնարարականի և դրանով առաջադրված ստուգման հարցի հիմքով իրականացված գործողությունները ակնհայտորեն խախտում են հիշատակված սահմանադրական դրույթի պահանջը, քանի որ առանց որևէ իրավական հիմքի, հարկային տեսուչների կողմից փաստորեն կատարվում են տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ գործողություններ, որոնք չեն բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմնված դրույթից: Ըստ որի, սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Ասվածը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն, սահմանվել է` ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

Հետևաբար, վերը մեջբերված իրավադրույթներից ելնելով, պետք է ասել, որ ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները պետք է լինեն օրենքի պահանջների պահպանմամբ և համապատասխան, ընդորում, օրենքի ճիշտ կիրառմամբ, քանի որ իրականացվող գործողությունների արդյունքում կայացվելիք վարչական ակտի ընդունումը հանդիսանում է օրինականության նպատակի պահպանման կամ իրականացման երաշխիքներից մեկը:

Մինչդեռ, մինչ այս պահը իրականությունը ցույց է տվել այլ պատկեր, քանի որ հարկային ծառայության տեսուչների կողմից տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվել է վաճառվող ապրանքի գնում` որպես ստուգման պրոցես: Այսինքն, ըստ վերը նշված ստուգման հանձնարարականի և առաջադրված ստուգման հարցի, կատարվել է գնում, որը իրենից ներկայացնում է հսկիչ գնում, որի լիազորությունը սակայն հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման հանձնարարականի հիմքով ստուգում իրականացնող անձանց տրված չէ։ Նման իրավիճակում, ակնհայտ է, որ իրականում հարկային տեսուչների գործողությունները, արդեն կարծես որպես կանոն դարձած, հսկիչ գնում կատարելուն բնորոշ գործողություններ են, որի իրականացման ընթացակարգը սահմանված է Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածով նախատեսված կարգով։

Այսպես, համաձայն նշված կարգի 1.3. կետի «գ» ենթակետի, սահմանվել է, որ հuկիչ գնում իրականացնելու համար հիմք են հանդիuանում հարկային մարմնի պաշտոնատար անձի հիմնավորված միջնորդությունը` հuկիչ գնում կատարելու թույլտվություն uտանալու համար, որտեղ պետք է նշվեն հuկիչ գնում կատարելու պատճառները, այն տվյալները, որոնք նախատեuվում է uտանալ դրա արդյունքում, տնտեuավարող uուբյեկտի տվյալները, հuկիչ գնման կատարման վայրը, ինչպեu նաև հuկիչ գնումների իրականացման ժամանակահատվածի հիմնավորումը։

Նույն կարգի 1.4. կետի համաձայն` հuկիչ գնումն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեuչության պետի կողմից տրված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են հuկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեuվարող uուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), հuկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները և հuկիչ գնում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված հuկիչ գնում իրականացնող հարկային մարմնի կնիքով։ Ընդորում, հuկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հանձնարարագրում նշվում են նաև այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը)։

Մինչդեռ, ինչպես վերը նշվեց արդեն, հիշատակված ստուգման հանձնարարագրով և դրանով առաջադրված ստուգման հարցով ստուգում իրականացնող անձանց համար հսկիչ գնում կատարելու իրավասություն չի վերապահվում։

Ըստ վերը նշված կարգի 1.2. կետի համաձայն` հuկիչ գնում է համարվում հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների, Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների վերահսկողության և հuկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ուuումնաuիրությունը: Ընդորում, տարբեր հարկատեսակների գծով հարկային պարտավորությունների վերահաշվարկը կատարելու նպատակով ֆինանսական տարվա մեջ յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար անհրաժեշտ է կատարել առնվազն մեկ հսկիչ գնում:

Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ հսկիչ գնումը ստուգումից տարբերվում է ինչպես հետապնդվող նպատակով, այնպես էլ այն իրականացնելու համար անհրաժեշտ իրավական հիմքով։

Հետևապես, ասվածի համաձայն, ակնհայտ է, որ հսկիչ գնումը պետք է իրականացվի բացառապես համապատասխան պաշտոնատար անձի կողմից տրված այդպիսի գործառույթ (ուսումնասիրություն) իրականացնելու իրավազորության վերապահմամբ գրավոր հանձնարարագրի հիման վրա, որի կատարումը և նախատեսված հայեցակարգի ամրագրումն էլ ամենևին ինքնանպատակ չէ, քանի որ այն բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջից:

Մինչդեռ, ինչպես վերը նշվեց, իրականում ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կատարվում է հսկիչ գնում հենց ստուգման շրջանակներում, որի փաստը հիմք է որպեսզի արձանագրվի, որ հարկային տեսուչները իրականացնում են գործողություններ, որոնց համար լիազորություններ չունեն։

Հետևաբար, ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց որդեգրած մոտեցումը և կատարված գործողությունները, հանգեցնում են օրենքի խախտման, որն էլ առաջացնում է համապատասխան բացասական իրավական հետևանքների:

Հենց վերը նշված դիրքորոշումից ելնելով է, որ հիշատակված խնդրի լուծման հարցում, դատարանները գործերի քննությամբ իրենց իրավական դիրքորոշմամբ հայտնել են նաև նույն իրավական տեսակետը, որը արդեն վերը ներկայացվեց:

Իհարկե կարելի է բարձրացված հարցի վերաբերյալ ներկայացնել նաև շատ ավելի լայնածավալ այլ իրավական հիմնավորումներ և դրա հիմքով ներկայացնել լրացուցիչ վերլուծություններ, սակայն վերը մեջբերված դիրքորոշումը, կարծում եմ, որ բավարար է որպեսզի հարկային ծառայության կողմից իրականացված վերոնշված գործողություններում ակնհայտ կերպով փաստվի անօրինականությունը:

Հետևապես, ամբողջ վերը նշվածից ելնելով, կարծում եմ, որ համապատասխան պետական լիազոր մարմինը պետք է որ իր գործունեությունը կազմակերպի այնպես, որ չխախտվեն որևէ անձի իրավունքները: Հակառակ պարագայում, առաջացող բացասական հետևանքները անխուսափելիորեն իրենց ազդեցությունն են ունենալու մեր երկրի տնտեսության վիճակի վրա: Մինչդեռ, իմ խորին համոզմամբ, պետության կողմից պետք է արվի ամեն ինչ որպեսզի տնտեսվարող սուբյեկտը լինի պաշտպանված պետական լիազոր մարմնի կողմից ցուցաբերված ցանկացած կամայականություններից և այնպիսի գործողություններից, որոնց հետևանքով կխախտվեն վերջինիս իրավունքները:



Կարդացեք նաև

Պետական պաշտոնյաների կողմից ներկայացվող Սահմանադրական Դատարանի որոշման յուրովի մեկնաբանությունների արդյունքում չպետք է խախտվեն անձանց իրավունքները

ԱՐԴՅՈ՞Ք ԱՇԽԱՏՈՂԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԽԱԽՏՎՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԻՍ

Փաստաբանների նկատմամբ մասնագիտական գործունեության արդյունքում վիրավորական խոսքեր հնչեցնելու և փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու կանխարգելման և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ քննարկում

www.vahehovhannisyan.am կայքը դարձավ 2 տարեկան

“Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության Իրավաբանական Ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից փաստաբան Վահե Հովհաննիսյանին է տրվել թիվ Ե – 037 գրությունը` Վահե Հովհաննիսյանի կողմից հեղինակած և ինստիտուտի գրադարանին տրամադրած “Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծության վերաբերյալ:

“Արմֆուդ”-ի այծի կաթի մեջ ստաֆիլակոկ բակտերիայի հայտնաբերումը դատարանի կողմից գնահատվեց որպես ոչ իրավաչափ

Արդյոք չ՞ի խախտվում անձի ազատ տեղաշարժման իրավունքը Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում ավտոտրանսպորտային միջոցների համար կարմիր գծանմուշներով վճարովի կայանատեղերին հարակից և համաչափ անվճար կայանատեղեր չնախատեսելը

“Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ” հեղինակային վերլուծություն

ՀՀ Վճռաբեկ դատարանը պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, ինչպես նաև գումարի փոխհատուցման պահանջների մասին գործով, բավարարեց բերված վճռաբեկ բողոքը

ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարեց քաղաքացու վճռաբեկ բողոքը` ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության դեմ հարուցված վարչական գործով

Պետական եկամուտների կոմիտեն կրկին խախտելով օրենքի պահանջը կազմել է ստուգման ակտ

Դատարանը վերականգնեց աշխատողի խախտված իրավունքը

Հարցազրույց` 21 տարիների ընթացքում ՀՀ իրավական ոլորտը բարելավվել է

Շնորհավոր Ազգային տոնը`Հայաստանի Անկախության օրը

Փնտրեք facebook-ում VaheHovhannisyan.am էջը