Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Հրապարակումներ և Մամուլի անդրադարձ


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

22.09.2013թ.

iravunq tert

ԻՐԱՎՈՒՆՔ թերթ

(թիվ 102 (2306) 20-23 սեպտեմբեր 2013)




ԲԱՅՑ ՄԻ՞ԹԵ ԿԱՇԱՌԱԿԵՐ ՉԻՆՈՎՆԻԿԸ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՐ

Մոտ երկու տարի առաջ ՀՀ գյուղնախարարության Սննդամթերքի      անվտանգության տեսչությունը բազմաթիվ լրատվամիջոցներով տարածեց այն տագնապանման լուրը, որ “Արմֆուդի” կողմից արտադրվող “Այծի կաթը” վնասակար է սպառողների առողջությանը: Նույն աղմուկ-աղաղակով բոլոր խանութներից հավաքվեց այդ ապրանքատեսակը, թե, տեսեք` ինչքան ենք մտածում հայաստանյան շարքային սպառողների մասին...

Դեռ այն ժամանակ էր այս ողջ պատմությունը, մեղմ ասած, տարօրինակ: Համենայնդեպս նույն ընկերությունը ամեն կերպ հիմնավորոմ էր, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է: Բայց չէ, տվյալ ծառայությունն էլի իրենն էր առաջ քշում: Արդյունքում` ծանր կացության մեջ հայտնված ընկերությունը հասավ սնանկացման եզրին:

Եվ ահա այդ ամենից միայն երկու տարի անց դատարանը պարզեց` Սննդամթերքի անվտանգության տեսչության որոշումը եղել է ոչ իրավաչափ, մեղմ ասած, օդի մեջ կրակել էին` առանց որևէ հիմքի: Բայց ի՞նչ. դատարանում տուժած ընկերության շահերը ներկայացրած “Լև գրուպ” փաստաբանական ընկերության նախագահ Լևոն Բաղդասարյանը իր պաշտպանյալի վիճակը ներկայացնում է այսպես. “Այս երկու տարվա ընթացքում ընկերությունը ոչ միայն կրեց ահռելի վնասներ` չկարողանալով իրացնել իր ապրանքը, քանի որ սպառողների կողմից այն չէր գնվում: Կուտակելով պարտքեր, այդ թվում` հարկային, կանգնեց փակման եզրին: Եթե սեղմ ժամկետներում ընկերության բարի համբավը չվերականգնվի, և չլինի վնասների փոխհատուցում կառավարության կողմից, մենք ստիպված կլինենք երկրորդ անգամ դիմել դատարան` արդեն վերոնշյալ պահանջով, քանի որ առաջին անգամ դիմել են ապացուցելու համար, որ լիազոր մարմնի որոշումը եղել է անհիմն”:

Իսկ ահա “Արմֆուդ” ընկերության տնօրեն Բորիս Սողոմոնյանը և վերջինիս շահերը դատարանում ներկայացրած փաստաբան Վահե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմեցին նաև որոշ մանրամասների մասին.

- Պարոն Սողոմոնյան, փաստորեն, այս երկու տարիների ընթացքում ընկերությունը հասավ սնանկացման եզրի՞ն: - Մենք այծի կաթի արտադրությունը դադարեցրինք: Եվ քանի որ ֆինանսական հոսքերը և օգուտը մենք ստանում էինք հիմնականում ֆերմայից, որտեղ 150 այծ կար, միանգամից պարտքեր գոյացան: Առավել ևս, որ 24 մլն դրամ գյուղատնտեսական վարկ էինք վերցրել: Արտադրությունը շարունակվել չէր կարող, քանի որ հայտարարվել էր, թե իբրև կաթի մեջ ստաֆիլակոկ է հայտնաբերվել: Մեզ պետք էր դատարանի որոշումը, որը 2 տարի տևեց : Եվ եթե նման հայտարարություն է լինում, ոչ մի սպառողի բանավոր չես կարող բացատրել, որ չկա նման բան, մինչև ապացույց չլինի:

- Իսկ դուք պահանջե՞լ եք Սննդամթերքի անվտանգության տեսչությունից, որպեսզի հենց ձեր ընկերությունից կաթ վերցնի` փորձաքննության հանձնելու համար, այլ ոչ թե պատահական խանութից, որտեղ գուցե համապատասխան ջերմաստիճան չի ստեղծվել, որպեսզի կաթը չփչանա:

- Եթե հայտարարում են ստաֆիլակոկի առկայության մասին, ստուգում են նշանակում, դա պետք է արվեր ոչ թե նրա համար, որ գան, փակեն գնան, այլ որպեսզի օջախը գտնեն: Բայց, քանի որ իրենք էլ գիտեին, որ դա սխալ հայտարարություն էր, մեզնից փորձաքննության համար կաթ չվերցրին: Նույնիսկ ես անձամբ եմ տարել կաթի նմուշները ստուգման. իրենց լաբորատորիա էլ եմ տարել, անկախ լաբորատորիա էր: Սկզբից չէին հասկացել, որ այդ կաթերը ես եմ տանում, ասացին, որ ամեն ինչ նորմալ է: Իսկ երբ երկրորդ անգամ տարա փորձաքննության, արդեն գլխի էին ընկել, սկսեցին կաթի մեջ խնդիր ման գալ: Բայց նույն կաթը մեկ այլ լաբորատորիա հանձնելուց հետո պարզվեց ոչ մի խնդիր էլ չկա: Ես լիովին հասկացա, որ այս ամենը ընդամենը խաղ է:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Ընդամենը մի չինովնիկ փորձում էր իր պետին ապացուցել, որ նա “լավ և արդար” կարող է աշխատել: Ի դեպ, նույն այդ “արդար” չինովնիկն այժմ ձերբակալված է` կաշառք վերցնելու համար: 1 լիտրանոց կաթ են ներկայացրել լաբորատորիա, բայց նույնիսկ կտրոն չկար, թե որ խանութից են գնել: Այնինչ, մեր կաթը վաճառվում էր 0,33 լ տարողությամբ շշերով:

- Պարոն Հովհաննիսյան, այդ բոլոր “բացերը” դատարանում ներկայացվե՞լ են: Ստացվում է, որ օդի մեջ, առանց հիմքի բողոք է եղել, որի հիման վրա արվել է հայտարարություն, և այդ հայտարարությունը հերքելու համար պահանջվել է 2 տարի:

- Այս գործը կրում էր սպիցիֆիկ բնույթ: Դատարանը պարտավոր էր օբյեկտիվ, լիարժեք և բազմակողմանի քննություն իրականացնել: Այստեղ էր, որ բացահայտվեցին բոլոր մանրամասները: Մեզ հետաքրքրում էր, որ, եթե գտել են ընկերության արտադրանքի մեջ որևէ խնդիր, ապա պետք է գային ընկերություն, նմուշներ վերցնեին, գործառույթներ իրականացնեին, որը չի արվել: Եվ երկրորդ. մեզ համար անհասկանալի էր, թե այդ ինչ քաղաքացի է բողոք ներկայացրել և մի շարք այլ հարցեր: Մի խոսքով` մեր ապացույցների հիման վրա, դատարանը որոշում կայացրեց, որ լիազոր մարմնի որոշումը եղել է ոչ իրավաչափ: Քաղաքացին, ով բողոք էր ներկայացրել, նույնիսկ կաթը չէր փորձել, անգամ նրան առողջական թեթև վնաս չէր հասցվել: Մի խոսքով, ունենք այն, ինչը ունենք, և այժմ պետք է վերադարձնել ընկերության բարի անունն ու համբավը, ինչպես նաև ստանալ դրամական փոխհատուցում:

- Իսկ այս դատական վճիռը նման անհիմն հայտարարություն անողի համար պատիժ նախատեսո՞ւմ է, թե` ոչ: Ո՞վ պետք է փոխհատուցի վնասները:

- Մենք պարտավոր էինք դիմել վարչական դատարան: Մինչ այս պետական մարմնի գործողությունը վիճարկում էինք հետևյալ պահանջով, որպեսզի կազմված արձանագրությունը ճանաչվի ոչ իրավաչափ: Ճանաչվեց: Հիմա մենք ասում ենք, եթե մյուս կողմը չգտնվի ողջամիտ և առաջարկներ չներկայացնի, մենք նորից կդիմենք դատարան, բնականաբար` փոխհատուցման պահանջ ներկայացնելով: Փոխհատուցման պահանջը կվերաբերի Կառավարությանը, քանի որ պետական լիազոր մարմինը հենց կառավարությանն է պատկանում:

Այսպիսով, ստացվում է աբսուրդ վիճակ: Մի կողմից, հա խոսվում է փոքր և միջին բիզնեսին աջակցելուց, մյուս կողմից էլ, պարզվում է, որ մի կաշառակեր չինովնիկի քմահաճույքով այդ բիզնեսը կարող է հիմքից ավերվել: Բայց չէ՞ որ այդ չինովնիկը ղեկավար ուներ, հետո էլ` կար գյուղնախարար: Չէի՞ն կարող նրանք այդ աղմուկ-աղաղակի ֆոնին կանչել իրենց աշխատակցին, թե արի, հիմնավորիր, թե ինչու ես բիզնեսի հերն անիծում: Կարող էին, բայց չեն կանչել: Ահա հենց սա էլ լավագույն ապացույցն է, թե ինչքան են մեր պատկան չինովնիկները մտածում փոքր և միջին բիզնեսի մասին:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



Կարդացեք նաև

Բանասիրության դոկտորի հայցը

ՍԴ որոշման մասին

ԴԱՍԱԽՈՍԸ` ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ-2