Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Home The Press and Publications


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Error
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

06.09.2014թ.


www.iravunk.com կայքին փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից 12.07.2014թ․ տրված հարցազրույց

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԶՈՐ Է, ԹԵ՞ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՇԱՃ ՁԵՎՈՎ ՉԵՆ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ

Վերջին շրջանում գիշերային ակումբները հաճախ են հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, տեղի ունեցող տարբեր միջադեպերի առնչությամբ: «Դատալեքս» տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի բնակիչ Ժիրայր Պարոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը՝ ժամը 04:45-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Երևան քաղաքի Գ. Քոչար 4 հասցեում գործող «Սինդի» գիշերային ակումբ մտնելու շուրջ իր անձի առավելությունն ընդգծելու նպատակով վիճաբանել է անվտանգության աշխատակից Արթուր Կոստյանի հետ, որի ընթացքում ակնհայտորեն խախտել է վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով շրջակայքի անձանց նկատմամբ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ ու քաշքշել ակումբի անվտանգության աշխատակցի հագուստից, խանգարել ակումբի նախասրահի բնականոն աշխատանքը, ապա շարունակելով հակահասարակական վարքագիծ դրսևորելը, լսելով ընկերոջ՝ Կարեն Բունիաթյանի հետ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Գագիկ Ասատրյանի իրեն ակումբից դուրս տանելու վերաբերյալ զրույցը՝ մոտեցել ու բարոյական և իրավական նորմերով կաշկանդված չլինելու հանգամանքը ցուցադրելու նպատակով քաշել ու պոկել է ոստիկանության խորհրդանիշները պարունակող վերջինիս համազգեստի ուսադիրները։

«Իրավունքի» թղթակիցը «Լեվ Գրուպ» իրավաբանական ընկերության փաստաբան Վահե Հովհաննիսյանից եւ Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեց`արդյոք իրավապահ մարմինների ոչ լիարժեք ու պատշաճ հսկողության բացակայության պատճառով են ակումբներում հաճախ տեղի ունենում միջադեպեր: Վահե Հովհաննիսյանի խոսքով`հիմնական պատճառը մեծ մասամբ թույլ վերահսկողությունն է.«Ցանկացած գիշերային ակումբ պետք է իր գործունեությունն այնպես կազմակերպի, որ թե ակումբի հաճախորդների, թե դրանց շրջակայքում գտնվող անձանց իրավունքները չխախտվեն»:

Փաստաբանի խոսքով` պետք է սահմանվեն խիստ մոտեցումներ ու նորմեր գիշերային ակումբների վերահսկողությունն իրականացնելու համար:

Ավետիք Իշխանյանի բնութագրմամբ Հայաստանում դեռևս գիշերային ակումբ աշխատեցնելու, ակումբ հաճախելու այդ մշակույթը չկա: «Քաղաքակիրթ շատ երկրներում գիշերային ակումբները պաշտպանելու համար գոյություն ունեն հատուկ անվտանգության ծառայություններ: Բացի այդ`գիշերային ակումբի հաճախորդները հիմնականում հարուստներն են, այսպես կոչված, արտոնյալ դասի ներկայացուցիչները, որոնց ամեն ինչ կարելի է և որոնց համար կա անպատժելիություն: Ոստիկանության ոչ պատշաճ հսկողությունը նրանց նկատմամբ ցույց է տալիս ոստիկանության անօգնականությունը»,- կարծում է Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=18126%3A2014-07-12-13-52-13&catid=41%3Alurer&Itemid=57



Կարդացեք նաև

ԲԱՅՑ ՄԻ՞ԹԵ ԿԱՇԱՌԱԿԵՐ ՉԻՆՈՎՆԻԿԸ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՐ

Բանասիրության դոկտորի հայցը

ՍԴ որոշման մասին

ԴԱՍԱԽՈՍԸ` ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ-2