Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Գլխավոր Օգտակար նյութեր


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

16.06.2012թ.

Dzer iravakhorhrdatuՈ՞ՒՄ ԿՈՂՄԻՑ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀՈԳՍԸ

Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 164-րդ հոդվածի, օրենսդիրը սահմանել է ստորև ներկայացվող պահանջը.

Այսպես. Սեփականատերն կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Իսկ ո՞վ է կրում գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը

Համաձայն նույն օրենսգրքի 165-րդ հոդվածի, օրենսդիրը սահմանել է, թե ով է կրում գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը.

Այսպես. Սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Ո՞ւմ կարող է սեփականության իրավունքով պատկանել գույքը

Համաձայն վերը հիշատակված օրենսգրքի 166-րդ հոդվածի պահանջների, օրենսդիրը սահմանել է, թե որպես սեփականություն ում մոտ գույքը կարող է գտնվել.

Այսպես. Հիշատակված հոդվածի 1-ին կետի համաձայն, սահմանվել է, որ գույքը կարող է գտնվել քաղաքացիների, իրավաբանական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ համայնքների սեփականության ներքո:

Իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, օրենսդիրը սահմանել է, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու, իրավունքը դադարելու, գույքը տիրապետելու, օգտագործելու ու տնօրինելու առանձնահատկությունները, կապված գույքը քաղաքացու կամ իրավաբանական անձի, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականությանը պատկանելու հանգամանքի հետ, սահմանվում են միայն օրենքներով:

Ավելին, նույն հոդվածի 3-րդ կետով նշվում է նաև, որ օրենքներով սահմանվում են գույքի այն տեսակները, որոնք կարող են գտնվել միայն պետության կամ համայնքների սեփականության ներքո:

Ի պաշտպանումն սեփականատերերի իրավունքների, վերը նշված հոդվածի 4-րդ կետով, օրենսդիրը սահմանել է նաև հետևյալ կարևոր պահանջներից մեկը, այն է` բոլոր սեփականատերերի իրավունքները պաշտպանվում են հավասարապես:



Կարդացեք նաև 

Ո՞ՐՆ Է ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ո՞ՐՆ է ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ