Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
Home Useful materials


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

ՀՀ Նախագահ

 

ՀՀ Կառավարություն

Դատական համակարգ

ՀՀ Ազգային ժողավ


Դատական տեղեկատվական համակարգ
Error
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21

19.01.2017թ.

Dzer iravakhorhrdatuԻ՞նչ վարչական պատասխանատվություն է նախատեսված ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի՝ օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոցը վարելու համար

Պարզաբանում.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123 4-րդ հոդվածի ստորև ներկայացված մասերով նախատեսված պահանջների համաձայն, սահմանվել է հետևյալը.

Ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` 20 000 ՀՀ դրամ (հոդվածի 2-րդ մաս):

Իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն, սահմանվել է՝ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտում կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Եթե իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո վարչական իրավախախտում կատարած անձը սահմանված տեղում փակցնում է տեխնիկական զննության կտրոնը, ապա լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, և անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում:



Կարդացեք նաև

Ի՞նչ կարգով է իրականացվում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթում հայտնաբերված իրավախախտման հատկանիշների պարզումը

Ի՞նչ կարգով է կնքվում անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը

Ո՞ր դեպքերում է դատարանը պարտավոր կասեցնել իր վարույթում քննվող քաղաքացիական գործի ընթացքը

Ո՞ր դեպքում է վարչական իրավախախտումը համարվում դիտավորությամբ կատարված և ո՞ր դեպքում վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված

Ի՞նչ պատիժ է նախատեսված հանցագործության մասին սուտ մատնության համար

Ինչպիս՞ի վարչական տույժերի տեսակներ կարող են կիրառվել վարչական իրավախախտումներ կատարելու համար

Հնարավո՞ր է արդյոք երեխաների համար ալիմենտի բռնագանձումը կայուն դրամական գումարով

Որքա՞ն է կազմում երեխաների համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը

Ի՞նչ է փոխառության պայմանագիրը և ի՞նչ կարգով է այն կնքվում

Ի՞նչ կարգով է իրականացվում աշխատանքային իրավունքների պաշտպանությունը